Գուշակը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման՝ հոգևորականների դեմ ատելություն սերմանելու համար
Հասարակություն
Մոսկվայի մարզի Իվանթեևսկի դատարանը երկու տարվա գաղութ-բնակավայրում պատժի է դատապարտել Ելենա Սուլիկովային, որը հայտնի է որպես Ալյոնա Պոլըն և իրեն ներկայացնում է որպես «Ամենահզոր կախարդների կայսրության ղեկավար» ու «Հոգվարթսի միջազգային մոգության և կախարդության համալսարանի ռեկտոր»։
Քննության տվյալներով՝ Սուլիկովան իր «Իմ անունը՝ Պոլըն» գրքում կոչ էր արել բռնության հոգևորականների նկատմամբ, սպառնալիքներ հնչեցրել նրանց հասցեին և հրահրել անհանդուրժողականություն ավանդական կրոնների ներկայացուցիչների դեմ։ Գիրքը տպվել էր 200 օրինակով և վաճառվել օնլայն հարթակներում։ Դատարանի հոգեբանական և կրոնագիտական փորձաքննությունը ճանաչել է գիրքը ծայրահեղական։
Սուլիկովան լիովին ընդունել է իր մեղքը։ Ավելին՝ նա պատրաստում էր վուդու տիկնիկներ պատվերով և անցկացնում դրանցով ծեսեր։ Կինը ձերբակալվել էր 2024-ի հունիսի 4-ին և երկու օր անց կալանավորվել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)