NYT․ ԱՄՆ ֆինանսների նախարարն ընդհատել է Ուկրաինայի ապագա վարչապետին բանակցությունների ժամանակ
ԱՄՆ
The New York Times-ի տեղեկություններով՝ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսսենթը կոպտորեն է խոսել Ուկրաինայի ապագա վարչապետ Օքսանա Սվիրիդենկոյի հետ՝ հանքարդյունաբերության շուրջ բանակցությունների ընթացքում։ Ուկրաինացի պաշտոնյաների փոխանցմամբ՝ Բեսսենթը տեսազանգի վերջում բարձրացրել է ձայնը՝ պահանջելով, որ Սվիրիդենկոն վեց րոպեում համաձայնի առաջարկին, հակառակ դեպքում կդադարեցնեն բանակցությունները։
Սվիրիդենկոն մամուլի հետ զրույցում չհաստատեց, որ բանակցությունները եղել են լարված, սակայն թեման առաջացրել է լայն արձագանք։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դիտարկում է Ուկրաինային Tomahawk տեսակի հրթիռների մատակարարման հնարավորությունը, իսկ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ այդ մատակարարումները չեն փոխի իրավիճակը մարտի դաշտում։


















































Ամենադիտված
Փաշինյանի դուստրերի լուսանկարները՝ Չինաստանից