Գերմանիայի ոստիկանությունը չի կարողացել նույնականացնել դրոնները
Աշխարհ
Գերմանիայի ոստիկանությունը դեռ չի կարողացել պարզել շաբաթ գիշերը Մյունխենի օդանավակայանում նկատված դրոնների ծագումը: Այս մասին հայտնում է Bild-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։
«Մեկական անօդաչու սարք միաժամանակ նկատվել է ինչպես հյուսիսային, այնպես էլ հարավային թռիչքուղիներում։ Հայտնաբերման հետ միաժամանակ յուրաքանչյուր ԱԹՍ անմիջապես շրջվել է և անհետացել, այդ պատճառով անհնար է եղել դրանք նույնականացնել», - իրավապահների խոսքերն է փոխանցում պարբերականը:
Մյունխենի օդանավակայանի ներկայացուցիչ Շտեֆան Բայերի խոսքով՝ նախկինի պես պարզ չէ, թե որտեղից են օդ բարձրացել դրոնները: Միևնույն ժամանակ, նա չի պատասխանել այն հարցին, թե ինչ միջոցներ են ձեռնարկվելու դրանց ծագումը պարզելու համար:


















































Ամենադիտված
Ջուր չի լինի երկար ժամանակ․ հասցեներ