Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է Հիտլերը Հորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստու Մասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է» Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնել Հանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվի Մասիսում էլեկտրական շչակ կգործարկվի Էր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել Հայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունում Գավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցեր Պարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոն Այսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվով ԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքը 

Ինչպես Հայաստանը հասցրին անդունդի եզրին. փաշինյանական պարտության ծանր հետևանքները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջերս Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակում էր արել՝ այս անգամ փորձելով ներկայացնել, թե իբր Հայաստանի Երրորդ հանրապետությունը հիմնված էր կոնֆլիկտի տրամաբանության վրա, իսկ «չորրորդ հանրապետությունը» խաղաղության տրամաբանության վրա է լինելու։ Այն, որ նման բաժանումն արհեստական է, այլ խնդիր է, դրան ոչ մեկ անգամ անդրադարձել ենք: Ոչ պակաս վտանգավոր է, որ նա փորձում է ցույց տալ, թե իբր 44-օրյա պատերազմից հետո ստեղծվել է գոհացուցիչ իրավիճակ, որը տանում է դեպի խաղաղություն։ Այսինքն, մուտք ենք գործում դեպի երկար սպասված «խաղաղության դարաշրջան»։

Փորձենք փաստերի միջոցով տեսնել, թե ինչ իրավիճակ ունեինք առաջ, ու ինչ իրավիճակ ունենք հիմա։

Արցախյան երկրորդ պատերազմից առաջ ու դրա նախաշեմին Հայաստանը նույնիսկ բոլոր մարտահրավերների ու օբյեկտիվ սահմանափակումների պայմաններում մի շարք կարևոր առավելություններ ուներ ինչպես ներքին ու արտաքին քաղաքական, այնպես էլ տնտեսական և անվտանգային տեսանկյունից, որոնք ձևավորվել էին պետականության կայացման, հասարակական համախմբման, արտաքին հարաբերությունների բազմավեկտոր զարգացման և տարածաշրջանային բարդ խնդիրները բազմաշերտ քաղաքականությամբ կառավարելու արդյունքում։

1990-ականների սկզբից մինչև 2020 թվականը հայկական պետականության հիմքերը, որքան էլ փխրուն լինեին, զարգանում էին համեմատաբար կայուն ուղեգծով, իսկ Արցախյան հարցը, թեպետ չլուծված, բայց իր ստատուս քվոյով ապահովում էր որոշակի անվտանգային բալանս, հնարավորություն էր տալիս Հայաստանի իշխանություններին հարաբերականորեն կանխատեսելի արտաքին և ներքին քաղաքականություն վարել, իսկ հասարակությանը՝ ապավինել ազգային համախմբման, ազգային շահերի պաշտպանության և պատմական հիշողության վրա հիմնված ինքնության։

Նախքան Արցախյան երկրորդ պատերազմը, Հայաստանի ներքաղաքական դաշտում, չնայած առկա ճնշումներին ու ընդդիմադիր-իշխանական լարվածությանը, պահպանվում էր որոշակի ինստիտուցիոնալ կայունություն։ Իշխանության և ընդդիմության միջև խաղի չգրված կանոնները թույլ էին տալիս քաղաքական ճգնաժամերը լուծել առանց պետականության համար կործանարար ցնցումների։ Քաղաքացիական հասարակությունը, լրատվամիջոցները, փորձագետների համայնքը և ակադեմիական շրջանակները ձևավորում էին հանրային վերահսկողության և քաղաքական բազմակարծության որոշակի մթնոլորտ։ Թեև կոռուպցիայի, կուսակցական համակարգի թուլության ու սոցիալական բևեռացման խնդիրները մշտապես առկա էին, այնուամենայնիվ, արտաքին սպառնալիքների և ազգային անվտանգության համատեքստում ներքին համախմբումը հաճախ դառնում էր գերակա արժեք։

Արցախյան խնդիրը, լինելով ազգային ինքնության առանցքային բաղադրիչ, հասարակությանը դարձրել էր համախմբող գաղափար, իսկ բանակը՝ հանրային վստահության բարձրագույն ինստիտուտ։ Սոցիալական քաղաքականության ոլորտում, չնայած բազմաթիվ դժգոհություններին, պետականությունն ապահովում էր նվազագույն երաշխիքներ՝ հաշմանդամության, աղքատության, կենսաթոշակների և առողջապահության ոլորտներում։ Արտաքին քաղաքականության տեսանկյունից Հայաստանը բավականին հմտորեն հավասարակշռում էր Ռուսաստանի, Արևմուտքի և տարածաշրջանային այլ դերակատարների շահերը։ Ռուսական կողմի հետ ռազմաքաղաքական դաշինքը, ԵԱՏՄ և ՀԱՊԿ անդամակցությունը, ինչպես նաև ԵՄ հետ զարգացող հարաբերությունները և ԱՄՆ-ի հետ գործընկերությունը հնարավորություն էին տալիս Հայաստանին՝ աշխատել տարբեր ուղղություններով։ Իսկ Արցախյան հիմնախնդրի հարցում միջազգային միջնորդության ձևաչափը (Մինսկի խումբ) ստեղծում էր դիվանագիտական շախմատային խաղի տարածք, որտեղ Հայաստանի դիրքորոշումը հիմնականում ընկալվում էր որպես պաշտպանական, բայց մյուս կողմից էլ՝ արդարացված՝ հաշվի առնելով Արցախի ժողովրդի շահերը պաշտպանելու գործոնը։ Այս բազմավեկտոր արտաքին քաղաքականությունը թույլ էր տալիս Հայաստանին՝ լինել ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Եվրամիության, ԱՄՆ-ի, Իրանի և այլ գործընկերների օրակարգում։ Այդպիսով, տարածքային փոքրությունը, ռեսուրսների սակավությունը և շրջափակված լինելը մասամբ փոխհատուցվում էին քաղաքական ճկունությամբ և միջազգային օրակարգում սեփական հարցը պահելու կարողությամբ։

Տնտեսական առումով, չնայած արտաքին շուկաների սահմանափակությանը, շրջափակմանը և ռեսուրսների պակասին, Հայաստանը կարողանում էր ապահովել որոշակի տնտեսական կայունություն՝ հիմնվելով ՏՏ ոլորտի արագ զարգացման, Սփյուռքի ներդրումների, տուրիզմի աճի, արտաքին աշխատուժի տրանսֆերտների և փոքր ու միջին բիզնեսի ակտիվության վրա։ Մյուս կողմից էլ՝ որոշակի հաջողություններ արձանագրվեցին տնտեսության դիվերսիֆիկացիայի, ֆինանսական համակարգի կայունացման և ֆիսկալ կարգապահության ուղղությամբ։ Տնտեսական քաղաքականությունը, որքան էլ կախված էր արտաքին գործոններից, համեմատաբար կշռադատված էր, իսկ սոցիալ-տնտեսական լարվածությունը չնայած առկա էր, սակայն կառավարելի սահմաններում էր գտնվում։

Պետության ինստիտուցիոնալ կայացումը, բիզնես միջավայրի բարելավման համար իրականացվող բարեփոխումները, ինչպես նաև կրթության, առողջապահության և ենթակառուցվածքների ոլորտներում ընթացող ծրագրերը նպաստում էին տնտեսական զարգացման որոշակի դինամիկային։

Անվտանգության և պաշտպանական ոլորտում, չնայած Ադրբեջանի հետ սպառազինությունների մրցավազքին, հայկական կողմը, շնորհիվ բանակի մարտունակության, հասարակության համախմբման հնարավորությունների, ինչպես նաև ռուսական ռազմակայանի ներկայության, կարողանում էր պահել ռազմական հավասարակշռությունը։ Արցախի ստատուս քվոն, չնայած մշտական լարվածությանը, համարվում էր տարածաշրջանային անվտանգության կայունության առանցքներից մեկը, իսկ միջազգային միջնորդները ապահովում էին որոշակի զսպող մեխանիզմներ լայնածավալ պատերազմի հրահրումը կանխելու տեսանկյունից։

Սակայն Փաշինյանի կառավարման օրոք իրավիճակի կտրուկ փոփոխությունը և 2020 թվականի Արցախյան պատերազմը դարձան շրջադարձային կետ, որը ոչ միայն կործանարար հարված հասցրեց Հայաստանի և Արցախի ռազմաքաղաքական դիրքերին, այլև խոր ճգնաժամի մեջ դրեց պետականության բոլոր առանցքային ինստիտուտները։ Պատերազմում կրած պարտությունը և արդյունքում ստեղծված իրավիճակը հիմնովին վերափոխեցին Հայաստանի ներքին և արտաքին իրավիճակը՝ բացահայտելով համակարգային թերություններ, կառավարման ճգնաժամ, ազգային անվտանգության ռազմավարության թուլություն և հասարակության համախմբվածության կորստի վտանգավոր միտումներ։ Պատերազմի արդյունքում հայկական կողմը ոչ միայն կորցրեց Արցախը, որտեղ հայությունն ապրում էր հազարամյակներ շարունակ, այլև զրկվեց անվտանգության գոտուց, իսկ ավելի քան 120 հազար արցախահայեր հայտնվեցին հայրենազրկման ու էթնիկ զտման ճիրաններում։

Ներքաղաքական առումով պատերազմից հետո Հայաստանում արմատապես թուլացան պետական ինստիտուտները, խորացավ հասարակական պառակտումը, անվստահությունը իշխանությունների և քաղաքական դասի հանդեպ հասավ աննախադեպ մակարդակի։ Քաղաքական դաշտը ծայրահեղորեն մասնատվեց, արմատականացավ, իսկ ընդդիմությունը և իշխանությունը թևակոխեցին փոխադարձ մեղադրանքների և պարբերական ճգնաժամերի փուլ։ Հասարակության բոլոր շերտերը, ներառյալ՝ երիտասարդությունը, մտավորականությունը, պետական ծառայողները, հայտնվեցին ազգային արժեզրկման, ապագայի նկատմամբ անվստահության, հուսահատության և արտագաղթի նոր ալիքի առաջ։

Պատերազմի հետևանքով բանակի հեղինակությունը խաթարվեց, աճեց դժգոհությունը անվտանգության համակարգի, արտաքին քաղաքականության և կառավարման մշակույթի նկատմամբ։ Սոցիալ-տնտեսական խնդիրները սրվեցին, իսկ պետական ծառայությունների որակը նվազեց՝ պայմանավորված ֆինանսական ռեսուրսների սակավությամբ, սոցիալական բեռի աճով և կառավարման արդյունավետության անկմամբ։ Պատահական չէ, որ Արցախյան պատերազմից հետո ներքաղաքական կյանքում պարբերաբար խորանում են ճգնաժամային երևույթները. տեղի են ունենում արտահերթ ընտրություններ, քաղաքական հետապնդումների ալիքն ավելի է մեծանում, հանրային պառակտումը շարունակաբար խորանում է, իսկ քաղաքական ինստիտուտների դեգրադացումը՝ շարունակվում։

Արտաքին քաղաքական ոլորտում Հայաստանի դիրքերը աննախադեպ թուլացել են։ Պատերազմի հետևանքով Հայաստանը կորցրեց ոչ միայն Արցախի դե ֆակտո անկախությունը, այլև իր տարածաշրջանային դերակատարությունը, արտաքին գործընկերների մոտ վստահելիությունը և բազմավեկտոր քաղաքականության հնարավորությունը։ Ռուսաստանի հետ հարաբերություններում, որոնք կապված էին անվտանգության գլխավոր երաշխավորը լինելու հանգամանքի հետ, ձևավորվեց փոխադարձ անվստահության և սառնության մթնոլորտ։ Արևմտյան գործընկերները, թեև որոշակի աջակցություն խոստացան Հայաստանին, բայց չունեցան բավարար գործիքակազմ ու կամք՝ ազդելու տարածաշրջանային գործընթացների վրա։ Թուրքիան և Ադրբեջանը, օգտվելով Հայաստանի թուլացումից, ամրապնդեցին իրենց դիրքերը Հարավային Կովկասում, իսկ Իրանը գրեթե անզոր էր ազդելու իրադարձությունների վրա։ Այդպիսով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը հայտնվել է անորոշության, ցնցումների և ռազմավարական հեռանկարի բացակայության փուլում, որտեղ երկիրը ստիպված է գնալ զիջումների, զրկվել արտաքին քաղաքական մանևրների հնարավորությունից և ավելի ու ավելի շատ կախված լինել արտաքին դերակատարների կամքից։

Մյուս կողմից էլ՝ անվտանգության ոլորտում Հայաստանի վիճակը դարձավ ավելի խոցելի, քան երբևէ։ Արցախի կորուստը, անվտանգության գոտու վերացումը, սահմանների անորոշությունը և սահմանային միջադեպերի շարունակականությունը բերում են նրան, որ Հայաստանի պաշտպանունակության համակարգը հայտնվել է մշտական ճնշման տակ՝ առանց բավարար ռեսուրսների, հստակ ռազմավարության և դաշնակիցների արդյունավետ աջակցության։

Այսօր երկիրը կանգնած է գոյաբանական մարտահրավերի առաջ, երբ արտաքին և ներքին սպառնալիքները միախառնվել են, իսկ պետականության շարունակականության, ազգային ինքնության և ժողովրդի բարեկեցության հարցերը պահանջում են արմատական, խորքային և երկարաժամկետ լուծումներ՝ քաղաքական կամքի, հանրային համախմբման, ինստիտուցիոնալ վերակառուցման և ազգային երազանքի վերականգնման միջոցով։ Բայց դա այս իշխանությունների օրոք անհնար է. նրանք լիովին հակառակ ճանապարհով են ընթանում։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պերուում քաղաքապետի ընտրություններում հաղթել է ՀիտլերըՀորմուզի նեղուցում նավթատար է պայթել և հրդեհվել․ ԱՄԷ-ն փրկել է 22 նավաստուՄասկը աջակցել է Ուկրաինայում նոր առաջնորդ ընտրելու Թրամփի կոչին․ «Զելենսկին չափն անցել է»Ռուսաստանը սահմանափակեց հայկական գյուղմթերքի ներմուծումը․ հայ արտադրողները խնդիրների առաջ են կանգնելՀանրապետությունում առաջիկա օրերին հիմնականում չոր եղանակ կլինի․ ջերմաստիճանն էապես չի փոխվիՄասիսում էլեկտրական շչակ կգործարկվիԷր Ռիադի օդանավակայանի վրա հարձակման հետևանքով 12 մարդ է զոհվել, ավելի քան 300-ը՝ վիրավորվելՀայ մարզիկները մեդալներ են նվաճել Չինական ըմբշամարտի աշխարհի առաջնությունումԳավառում քննարկվել են բռնության կանխարգելման և իրավունքների պաշտպանության հարցերՊարեկները վնասազերծել են զինված անձի․ երեք հոգի տեղափոխվել է բժշկական կենտրոնԱյսօր մենք ևս ունենք մեր ժամանակի մարտահրավերը՝ Ավետարանը թարգմանել կյանքի լեզվովԱԹՍ-ները հարվածել են «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին․ մի շարք ծառայություններ դադարեցրել են աշխատանքըՊիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետո
Ամենադիտված