Պակիստանի և Աֆղանստանի սահմանին նոր բախումներ են սկսվել
Պակիստանի բանակը հարվածներ է հասցրել Աֆղանստանում գտնվող ռազմական դիրքերին՝ Խայբեր-Պախտունխվա նահանգում Պակիստանի սահմանային դիրքերի վրա հարձակումից հետո, հաղորդել է PTV պետական հեռուստաալիքը՝ հղում անելով երկրի զինված ուժերին։
Զինվորականների տվյալներով՝ հոկտեմբերի 14-ի երեկոյան «Թալիբան» շարժման զինյալները և «Ֆիտնա ալ-Խավարիջ» խմբավորումը առանց պատճառի կրակ են բացել Կուրրամ գործակալությունում գտնվող Պակիստանի անցակետերի վրա։
Պակիստանի բանակի պատասխան գործողության ընթացքում ոչնչացվել է մեկ անցակետ և տանկային կրակակետ։ Բախումների ժամանակ սպանվել է նաև «Ֆիտնա ալ-Խավարիջ»-ի բարձրաստիճան հրամանատարը։


















































Ամենադիտված
Թուրքիան չի բացառում, որ Վրաստանում կործանված ռազմական ինքնաթիռը կարող էր խոցված լինել