Նորվեգական լրատվամիջոցը կանխատեսել է Եվրոպայում քաոս՝ Ուկրաինայի պատերազմից հետո
Աշխարհ
Նորվեգական Steigan պարբերականը կանխատեսել է, որ Ուկրաինայի պատերազմական գործողությունների ավարտից հետո Եվրոպան կարող է կանգնել զանգվածային ճգնաժամի և քաոսի առաջ։ Հոդվածագիրը նախազգուշացնում է, որ հազարավոր զինվորներ, որոնք վերադարձել են ճակատից առանց աշխատանքի, օգնության և ապագայի, կդառնան «սոցիալական պայթյունի» հիմք։
Ըստ հրապարակման՝ Ուկրաինայում ծառայությունից վերադարձած զինվորները արդեն այժմ չեն ստանում պետական աջակցություն, ինչի հետևանքով երկիրը վերածվում է «դանդաղ գործողության ռումբի»։ Եթե Եվրոպան չմիջամտի, այնտեղ կանխատեսվում է բռնության, հանցավորության և զինված խմբավորումների աճ։
«Երբ երկիրն ունի միլիոնավոր զենքեր և պատերազմ անցած բնակչություն, վերահսկողության կորուստը անխուսափելիորեն կհասնի նաև Եվրոպա», — նշել է հոդվածագիրը՝ կոչ անելով ԵՄ երկրներին մշակել հատուկ ծրագիր՝ ուկրաինացի վետերանների հասարակություն վերադարձնելու համար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան