Արևմուտքում հայտնել են՝ ՆԱՏՕ-ն փլուզվում է
Աշխարհ
ՆԱՏՕ-ի միասնությունը փլուզվել է Ռուսաստանի հետ դաշինքի լայնածավալ հակամարտության ռիսկի պատճառով։ Այս մասին X-ում հայտարարել է ԱՄՆ բանակի պաշտոնաթող գնդապետ, Պենտագոնի ղեկավարի նախկին խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։
«ՆԱՏՕ-ն միասնական չէ Ռուսաստանի հետ պատերազմելու իր ցանկության մեջ։ ՆԱՏՕ-ի միասնության մասին առասպելը փլուզվում է ճնշման տակ», - նշել է նախկին զինվորականը։ Փորձագետի խոսքով՝ եվրոպական շատ պետություններ կհրաժարվեին ավելի լայնածավալ պատերազմի մեջ մտնել Ռուսաստանի հետ, իսկ նրանց մի մասը՝ Հունգարիան, Սլովակիան և Չեխիան, արդեն բացահայտ հայտարարել են այդ մասին:
Միևնույն ժամանակ, նշում է Մաքգրեգորը, ուժեղ բանակ ունեցող Լեհաստանը չի ցանկանա ռիսկի դիմել իր արագ զարգացող տնտեսությամբ, իսկ Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան արդեն բախվել են ներքին խնդիրների և նույնպես չեն ցանկանում ռազմական հակամարտության մեջ մտնել Մոսկվայի հետ:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան