ԱՄՆ պատերազմի նախարարը սպառնացել է Ռուսաստանին
ԱՄՆ
Միացյալ Նահանգներն ու դաշնակիցները կարող են միջոցներ ձեռնարկել Ռուսաստանի դեմ, եթե Ուկրաինայում հակամարտությունը չավարտվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պատերազմի նախարար Փիթ Հեգսեթը, փոխանցում է Lenta-ն։
«Եթե այդ հակամարտությունը չավարտվի, եթե կարճաժամկետ հեռանկարում խաղաղության ճանապարհ չհայտնվի, Միացյալ Նահանգները դաշնակիցների հետ միասին քայլեր կձեռնարկեն, որպեսզի ծախսերը բարդեն Ռուսաստանի վրա շարունակվող ագրեսիայի համար», - հայտարարել Է Պենտագոնի ղեկավարը:
Ավելի վաղ Հեգսեթն ԱՄՆ առաջնորդ Դոնալդ Թրամփին անվանել էր «խաղաղության նախագահ»՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հակամարտության կարգավորման ուղղությամբ նրա ջանքերի պատճառով:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան