ՆԱՏՕ-ն իր ողջ ուժով կպատասխանի․ Մեծ Բրիտանիայի ՊՆ-ն սպառնացել է Ռուսաստանին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն «իր ողջ ուժով» կպատասխանի Ռուսաստանի կողմից Եվրոպական օդային տարածքի խախտմանը: Նրա խոսքերը մեջբերում է The Standard պարբերականը։
«Ոչ մի կասկած չպետք է լինի. եթե ՆԱՏՕ-ն սպառնալիքի տակ լինի, մենք կգործենք։ Եվ մենք պետք է դիմակայենք էսկալացիային մեր ողջ ուժով», - ասել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը։ Նա օդային տարածքի խախտման դեպքերն անվանել է«անխոհեմ, վտանգավորև միանգամայն անընդունելի»:
Հիլին հաստատել է, որ Մեծ Բրիտանիայի մասնակցությունը ՆԱՏՕ-ի Eastern Sentry առաքելությանը, որի շրջանակներում Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերի Typhoon կործանիչները պարեկելու են Լեհաստանը, կշարունակվի մինչև տարեվերջ: Նախարարը նաև հայտարարել Է Ուկրաինայի համար անօդաչու թռչող սարքերի արտադրության ավելացման մասին:


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան