Սարկոզիին բանտում կհսկեն ոստիկաններ՝ անվտանգության սպառնալիքների պատճառով
Աշխարհ
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին, որը դատապարտվել է հինգ տարվա ազատազրկման՝ Լիբիայից ընտրական ֆինանսավորում ստանալու դավադրության համար, կպահպանվի ոստիկանների հատուկ հսկողությամբ բանտում։ Ինչպես հայտնել է երկրի ներքին գործերի նախարար Լորան Նյունեսը, երկու ոստիկան մշտապես կգտնվեն նրա հարևան խցերում՝ անվտանգության ապահովման նպատակով։
Սարկոզին հոկտեմբերի 21-ին տեղափոխվել է Փարիզի «La Santé» բանտ՝ պատիժը կրելու համար։ Նա կպահվի մեկուսացման բաժնում, որտեղ կալանավորները պահվում են առանձին խցերում և չեն շփվում մյուսների հետ։ Նախարարը նշել է, որ նախկին նախագահը շարունակում է ունենալ պետական պաշտպանության իրավունք, քանի որ իր դեմ իրական սպառնալիքներ են առկա։
Միևնույն ժամանակ, բանտապահների միությունները դժգոհել են ոստիկանների ներկայությունից՝ պնդելով, որ բանտի անձնակազմն ինքն է լիովին ունակ ապահովել անվտանգությունը։ Սարկոզիի փաստաբանները արդեն դիմել են վաղաժամ ազատ արձակման խնդրանքով, որը կարող է քննարկվել առաջիկա մեկ ամսվա ընթացքում։ Նրանք հույս ունեն, որ նախկին նախագահը կարող է ազատ արձակվել մինչև Սուրբ Ծնունդը, հայտնում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան