Եվրախորհրդարանը կասեցրել է Սերբիայի ԵՄ անդամակցության գործընթացը՝ Ռուսաստանի պատճառով
Աշխարհ
Եվրոպական խորհրդարանը հայտարարել է, որ Սերբիան չի կարող միանալ Եվրոպական միությանը, եթե չմիանա ԵՄ-ի կողմից սահմանված հակառուսական պատժամիջոցներին։ Համապատասխան բանաձևը արդեն ընդունվել է Եվրախորհրդարանում, հաղորդում է РИА Новости-ն։
Փաստաթղթում նշվում է, որ ԵՄ-ի ընդհանուր արտաքին քաղաքականությանն ու անվտանգության գծին չմիանալը անհամատեղելի է անդամակցության գործընթացի հետ։ Այսպիսով, Բելգրադին հստակ նախապայման է դրվել՝ Ռուսաստանի դեմ պաշտոնական սահմանափակումներ կիրառել՝ շարունակելու եվրաինտեգրացիայի ուղին։
Սերբիայի իշխանությունները նախկինում բազմիցս հայտարարել էին, որ չեն միանա հակառուսական պատժամիջոցներին՝ պատճառաբանելով, որ Մոսկվան Բելգրադի ավանդական դաշնակիցն է։ Այս որոշումը սակայն կարող է երկարաձգել կամ ամբողջությամբ կանգնեցնել Սերբիայի ԵՄ անդամակցության բանակցությունները։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան