«Ո՞ւր են մեր գանձերը». Նիկոլ Փաշինյանը նկատեց՝ «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցում հարցուպատասխանին
Քաղաքական
Որ ընտրություններում մենք, ուզելով, թե չուզելով, վարչական ռեսուրս օգտագործելու փորձ անենք, պարտվելու ենք, ԱԺ-ում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Մենք վարչական ռեսուրս կիրառելո՞վ ենք Հայաստանում հեղափոխություն արել»,- ասել է Փաշինյանը։
Ըստ նրա՝ այն քաղաքական ուժը, որը կհրաժարվի իր սեփական քաղաքական հաջողության պատմությունից ու կսկսի մտածել, որ «Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի հաջողության պատմությունն է ավելի հետաքրքիր», ապա դա ինքնասպանություն է։
Նա նկատեց, որ «Հայաստան» խմբակցությունն այսօր չի մասնակցում հարցուպատասխանին։
«Ո՞ւր են մեր գանձերը»,- հետաքրքրվեց։
«Գանձարանում են»,- հավելեց Փաշինյանը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)