Լուվրի տնօրենը ցանկացել է հրաժարական տալ թանգարանի գողությունից հետո, բայց Մակրոնը չի թույլատրել
Աշխարհ
Ֆրանսիայի Լուվրի տնօրեն Լորանս դը Կարն հրաժարականի դիմում է ներկայացրել հոկտեմբերի 19-ի գողությունից հետո, սակայն իշխանությունները չեն ընդունել նրա հրաժարականը, հայտնում է Le Figaro-ն։
Դը Կարը Լուվրի տնօրեն էր նշանակվել 2021 թվականին՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի կողմից, ով նրան վստահել էր նաև թանգարանի մասշտաբային վերանորոգման ծրագրի ղեկավարությունը։ Ըստ աղբյուրների՝ գողությունից հետո նախագահը անձամբ մի քանի անգամ զրուցել է դը Կարի հետ՝ ասելով. «Պետք է դիմանալ․ թանգարանի վերակառուցման գործընթացը չպետք է խաթարվի»։
Գողության արդյունքում Լուվրին պատճառվել է շուրջ 88 միլիոն եվրոյի վնաս։ Դեպքից հետո թանգարանը ժամանակավորապես փակվել էր, սակայն հոկտեմբերի 20-ին վերականգնել է իր աշխատանքը՝ մասնակի ռեժիմով։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան