Օրբանը հայտարարել է՝ Եվրոպան գումար չունի Ուկրաինային աջակցելու համար
Աշխարհ
Եվրոպական առաջնորդները ձգտում են բռնագրավել Ռուսաստանի սառեցված արտասահմանյան ակտիվները, քանի որ Եվրոպան չունի Կիևին աջակցելու համար անհրաժեշտ գումարը։ Այս մասին, ըստ ՏԱՍՍ-ի, հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։
«Նրանք ցանկանում են բռնագրավել սառեցված ռուսական ակտիվները, վերանայել ԵՄ ֆինանսավորման համակարգը և նոր վարկեր վերցնել։ Մենք դեմ ենք դրան։ Հունգարիան որևէ պարտավորություն չունի ֆինանսավորել Ուկրաինային։ Մենք դրա համար որևէ պատճառ չունենք՝ ո՛չ քաղաքական, ո՛չ տնտեսական, ո՛չ էլ բարոյական», - ընդգծել է նա։
Օրբանի խոսքով՝ Ուկրաինային զինված հակամարտության հաջորդ չորս տարիների համար անհրաժեշտ կլինի 400 միլիարդ դոլար։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան