Թրամփի վարչակազմը առաքելություն կիրականացնի Մեքսիկայում թմրակարտելների դեմ․ NBC
ԱՄՆ
Թրամփի վարչակազմը սկսել է Մեքսիկայում թմրամիջոցների դեմ պայքարի առաքելության պլանավորումը, հաղորդում է NBC News-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին։
Նրանց խոսքով՝ առաքելությունը ենթադրում է ԱՄՆ զորքերի և հետախուզության աշխատակիցների ուղարկում Մեքսիկա։ NBC News-ի աղբյուրները պարզաբանել են, որ արդեն սկսվել են պոտենցիալ առաքելության նախնական նախապատրաստական աշխատանքները, որոնք կներառեն նաև Մեքսիկայում ցամաքային գործողություններ։
Սեպտեմբերի վերջին ԱՄՆ ափային պահպանությունը ծովում մի շարք գործողություններ է իրականացրել, որոնց արդյունքում՝ առգրավվել է ավելի քան 13,5 տոննա կոկաին, որի փողոցային արժեքը գերազանցում է 220 միլիոն դոլարը։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան