«Կաթողիկոսն արդեն մի ոտքով դուրս է վեհարանից»․ ՔՊ–ական պատգամավոր
Քաղաքական
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով տեղեկությանը, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, ասել է․
«Ակնհայտ է, որ կարգալույծ կաթողիկոսը փորձելու է գնալ բոլոր այն մարդկանց հետևից, ովքեր ուղղակի իր թրի տակով չեն անցնում, համաձայն չեն այն ողջ պղծության ծավալին, որն արտադրում է ինքը ու իր շրջապատը»։
Պատասխանելով լրագրողների հարցերին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն հանգամանքին, որ Հովհաննավանքում «պատարագի» գնացած քաղաքացիներից որոշները թիրախավորում էին լրագրողներին, հայհոյանքներ հնչեցնում և կարելի է ասել՝ քրիստոնեական արժեքների մասին պատկերացում չունեին և չգիտեին, թե որտեղ են գտնվում, նա նշել է․
«Ես չգիտեմ՝ դուք կոնկրետ ում մասին եք խոսում, բայց կարծում եմ, որ ընդհանրացնել պետք չէ։ Մի տեղ, որտեղ կան հազարավոր քաղաքացիներ, կան տարբեր տեսակի մարդիկ։ Կարող է լինեն մարդիկ, ովքեր հունից դուրս են եկել»։
Արձագանքելով լրագրողնի դիտարկմանն այն մասին, որ Փաշինյանի ծրագրերը, ըստ էության, չեն հաջողում՝ հաշվի առնելով այն, որ նա հայտարարել էր սեպտեմբերի վերջին Մայր Աթոռում սպասվող հոգևոր մեծ հավաքի մասին, Վահագն Ալեքսանյանը ասաց.
«Ժամկետները կարող են փոխվել, բայց կարգալույծ հռչակված կաթողիկոսն արդեն մի ոտքով դուրս է վեհարանից։ Ուղղակի նայեք, թե քանի մարդ է մասնակցել նրա գահակալության 26-րդ տարեդարձին նվիրված պատարագին։ Ակնհայտ է, որ արդեն երկու շաբաթ է՝ Հայաստանի ամենամարդաշատ պատարագը տեղի է ունենում Հովհաննավանքում»։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)