ԱՄՆ-ում Արևմուտքին կոչ են արել հրաժարվել Ուկրաինայի հաղթանակի մասին իր «կախարդական» հավատից
ԱՄՆ
Արևմտյան երկրները պետք է հրաժարվեն Ուկրաինայի հաղթանակի մասին իրենց «կախարդական» հավատից։ Այս մասին գրում է American Conservative-ը։
Պարբերականը գրում է, որ ԱՄՆ պաշտոնյաները «ծայրահեղ կտրված են իրականությունից»։ Սա պայմանավորված է ոչ միայն Ուկրաինայի հաղթանակի հանդեպ նրանց հավատով, այլև այն ենթադրությամբ, որ Հյուսիսային Կորեայի վրա կարող են ճնշում գործադրել՝ հրաժարվելու իր միջուկային զենքից։
«ԱՄՆ և ՆԱՏՕ-ի պաշտոնյաները պետք է հրաժարվեն Ռուսաստանի նկատմամբ Ուկրաինայի հաղթանակի մասին իրենց կախարդական հավատից և ընդունեն իրականությունը՝ որքան էլ այն տհաճ լինի. եթե պատերազմը շարունակվի, Մոսկվան, ի վերջո, կհաղթի։ Այլընտրանքը Երրորդ համաշխարհային պատերազմի ռիսկին դիմելն է՝ ՆԱՏՕ-ի ներկայիս միջնորդական պատերազմը վերածելով Ռուսաստանի հետ ուղղակի, լիարժեք հակամարտության», - նշվում է հոդվածում։
Հեղինակը շեշտել է, որ արևմտյան քաղաքական գործիչներն ու հանրությունը պետք է ընդունեն իրավիճակը այնպես, ինչպես կա։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան