Ալեն Սիմոնյանը՝ Ալիևի հայտարարության մասին
Քաղաքական
«Սպառնալիք չեմ տեսնում, ընդհակառակը՝ ասում է պետք է մեքենաներով վերադառնանք, ոչ թե տանկերով»,– այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի այսօրվա հայտարարություններին։
Հարցին, թե նորմա՞լ է նման հայտարարություն անելը, Սիմոնյանը պատասխանեց՝ չի ցանկանում մեկնաբանել. «Դա ներքին լսարանի համար նախատեսված խոսույթ է, բայց միևնույն ժամանակ ասում է, որ պատերազմով հարց չենք լուծելու։ Երբ մենք խոսում ենք Ղարաբաղի բնակիչների վերադառնալու մասին իրենց տներ, մենք տանկերի մասին ենք խոսո՞ւմ, դա նորմալ է, որ Ղարաբաղի բնակիչներն էլ վերադառնան»։
Սիմոնյանի համար, սակայն, Սևանա լիճը «Գյոյչա» անվանելը սխալ է․ «Շատ վատ է անում, որ փոխում է, բայց իր երկրի համար իր անունն է տալիս, մենք էլ շատ հաճախ տարբեր անուններ ենք տալիս»,– նշեց նա։
Հիշեցնենք՝ Ալիևն այսօր հայտարարել է՝ «ադրբեջանցիների վերադարձը իրենց պատմական հողեր՝ ներկայիս Հայաստան, չպետք է վախեցնի հայ ժողովրդին»։
Ադրբեջանի նախագահը նաև պնդել է, թե իբր 20- րդ դարասկզբի ռուսական հին կայսերական քարտեզներում «պարզ երևում է, որ ներկայիս Հայաստանի տարածքում գրեթե բոլոր տեղանուններն ադրբեջանական ծագում ունեն»։
«Սևանա լիճ չկա, կա Գոյչա լիճ։ Այս քարտեզները մենք չենք պատրաստել. դրանք պատրաստել է ցարական Ռուսաստանը, որը ժամանակին հայերին Իրանից և Արևելյան Անատոլիայից տեղափոխեց Ղարաբաղ՝ էթնիկ կազմը փոխելու համար։ Այս քարտեզները պատմական ճշմարտության արտացոլումն են։ Մենք պետք է դրանք ուսումնասիրենք և հանրահռչակենք», - ասել է նա։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)