Պուշկով․ ԵՄ-ում ճեղքերն Ուկրաինայի հարցով խորանում են
Աշխարհ
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը հայտարարել է, որ Ուկրաինայի շուրջ Եվրոպական միության ներսում առկա տարաձայնությունները շարունակելու են խորանալ։ Telegram–յան իր էջում նա նշել է, որ Չեխիայի նոր վարչապետ Անդրեյ Բաբիշի նախաձեռնությունը՝ ստեղծել երկու եվրոսկեպտիկ կուսակցությունների մասնակցությամբ կոալիցիա, կարող է թուլացնել կապերը Կիևի և Բրյուսելի միջև։
Պուշկովը հիշեցրել է նաև, որ Հունգարիան դեռ ավելի վաղ հստակ ցույց էր տվել՝ պատրաստ չէ իր ազգային շահերը զոհաբերել Ուկրաինային աջակցելու հաշվին։ Նրա խոսքով՝ վարչապետ Վիկտոր Օրբանը առաջինն էր, ով հասկացավ, որ «ռուսաֆոբիայի մոլագար քաղաքականությունը հակասում է Հունգարիայի իսկական շահերին»։
Սենատորը հավելել է, որ այժմ նման տրամադրությունները պաշտոնական ձևակերպում են ստացել նաև Չեխիայում։ Ավելի վաղ նա մեկնաբանել էր նաև Ֆինլանդիայի ռազմական վարժանքների նախապատրաստությունը Ռուսաստանի սահմանների մոտ՝ նշելով, որ այդ կերպ Հելսինկին փորձում է ապացուցել իր օգտակարությունը ՆԱՏՕ-ին։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան