Հայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ) Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերում Վահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Ռուսաստանում կկրկնապատկեն թռիչքների համար արգելված գոտիների քանակը 

«Խաղաղության խաչմերուկը տարածաշրջանը վերափոխելու պատմական հնարավորություն է». Արմեն Գրիգորյան

Քաղաքական

ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Բրյուելում մասնակցել և ելույթ է ունեցել «Ռասմուսեն Գլոբալ» միջազգային քաղաքական խորհրդատվական կազմակերպության կողմից կազմակերպված «Խաղաղության խաչմերուկ» կոնֆերանսին:

ԱԽ քարտուղարի ելույթի տեքստն ամբողջությամբ ստորև՝

«Հարգելի գործընկերներ,

Տիկնայք և պարոնայք,

Ինձ համար մեծ պատիվ է հանդես գալ այս հարգարժան լսարանի առջև, որը հավաքվել է քննարկելու Հարավային Կովկասում խաղաղության, բարեկեցության և փոխկապակցվածության ներկայիս հնարավորությունները, որոնց իրագործման համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը կարող է ճանապարհ հարթել:  Նախ և առաջ ցանկանում եմ արտահայտել իմ շնորհակալությունը բոլոր ներկաներին, որոնց համար Հարավային Կովկասում և նրա սահմաններից դուրս խաղաղության, կայունության և անվտանգության վերաբերյալ երկխոսությունը կարևոր է։

Հայաստանի համար «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պարզապես ենթակառուցվածքային նախաձեռնություն չէ՝ այն տեսլական է տարածաշրջանի և դրա սահմաններից դուրս փոխկապակցվածության, փոխկախվածության և համագործակցության համար։

Տասնամյակներ շարունակ Հարավային Կովկասը բնութագրվել է հակամարտություններով, փակ սահմաններով և կորցրած հնարավորություններով։ Այսօր իրավիճակը սկսել է փոխվել։

2025 թվականի օգոստոսի 8-ին ստորագրվեց Հայաստանի վարչապետի, Ադրբեջանի նախագահի և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահի համատեղ հռչակագիրը։ Այս նշանակալի իրադարձությունը դրեց խաղաղության և բարեկեցության հիմքը Հարավային Կովկասում՝ նշանավորելով վճռական առաջընթաց դեպի տարածաշրջանի ապաշրջափակում։

Օգոստոսի 8-ից հետո Հայաստանը և Ադրբեջանը նպատակային ջանքեր են գործադրել՝ ամրապնդելու մինչ այժմ ձեռք բերված առաջընթացը և խորացնելու երկխոսությունը։ Օրինակ՝ հոկտեմբերի 21-22-ը, առաջին անգամ, ադրբեջանական քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների պատվիրակությունն այցելեց Հայաստան՝ մասնակցելու երկկողմ կլոր-սեղան քննարկման։ Սպասվում է, որ Հայաստանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն էլ մոտ ժամանակում փոխադարձ այց կկատարեն Ադրբեջան։ Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների ներգրավումից առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության պետն այցելեց Բաքու՝ մասնակցելու Միջազգային անվտանգության ֆորումին։ Այսպիսի այցելությունները և փոխանակումները կնպաստեն փոխվստահության և փոխըմբռնման ամրապնդմանը երկու հասարակությունների միջև՝ միաժամանակ ամրապնդելով խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև։

Տարածաշրջանի ապաշրջափակումն է, որ հանդիսանում է մեր տարածաշրջանում խաղաղության ինստիտուցիոնալացման ջանքերի հիմնաքարը։ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը պատկերացնում է մի տարածաշրջան, որը փոխկապակցված է ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ փոխադրումների և թվային ցանցերի միջոցով։

Կցանկանայի ընդգծել, որ «Միջազգային խաղաղության և բարեկեցության Թրամփի ուղին» (TRIPP) նաև հանդիսանում է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի կարևոր բաղադրիչ՝ համաձայն ԱՄՆ-ի և Հայաստանի միջև ստորագրված «Խաղաղության խաչմերուկի կարողությունների զարգացման գործընկերության» փոխըմբռնման հուշագրի: «Խաղաղության խաչմերուկ» նախագծի նպատակը մարդկանց միավորելն է, ինչպես նաև առևտրի և նորարարության խթանումը։

Վաշինգտոնյան համաձայնագիրը բացեց նոր հնարավորությունների պատուհան՝ այդ նպատակը իրականություն դարձնելու համար։

Առևտրային ուղիների վրա «Խաղաղության խաչմերուկ» նախագծի ազդեցությունն ավելի լավ պատկերացնելու համար «Ամբերդ» հայկական հետազոտական ինստիտուտը կատարել է մանրամասն ուսումնասիրություն, որը ցույց է տալիս, որ Եվրոպայի և Չինաստանի միջև նոր առևտրային ուղին՝ Հայաստանի տարածքով անցնելիս կարող է ներկայիս ուղիների համեմատ կրճատվել 5-ից 10 %-ով։

Կայունության դրական ազդեցություններն այսօր արդեն նկատելի են։ Հայաստանի տնտեսությունը, հատկապես դրա տեղեկատվական տեխնոլոգիաների և տեխնոլոգիական ոլորտները, ինչպես նաև զբոսաշրջությունը, արագորեն զարգանում են են՝ օգտվելով ավելի անվտանգ և կանխատեսելի միջավայրից։ Հայաստանը մեկնարկում է բացառիկ՝ 500 միլիոն դոլարի արհեստական բանականության ենթակառուցվածքների նախագիծ՝ NVIDIA և Firebird ընկերությունների հետ համագործակցությամբ, ինչն ավելի է ամրապնդում երկրի դիրքը որպես աշխարհի առաջատար բարձր արդյունավետության համակարգչային կենտրոններից մեկը։ 2025 թվականի մայիսից օգոստոս ամիսներին Հայաստանը գրանցեց նշանակալի զբոսաշրջային աճ։ Օրինակ՝ հունիսին Հայաստան ժամանեց ավելի քան 215.000 զբոսաշրջիկ, ինչը 19%-ով ավել էր 2024 թվականի համեմատ։ Մեր գնահատմամբ՝ այդ աճի պատճառը մարտի 14-ին Հայաստանի և Ադրբեջանի կողմից խաղաղության համաձայնագրի տեքստի բանակցությունների ավարտի հայտարարությունն էր, և տարբեր երկրներում բնակվող մարդիկ արձագանքեցին այս հայտարարությանը։ Սեպտեմբեր ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշը՝ 10.5% աճ, ևս վկայում է օգոստոսի 8-ի հայտարարության հնարավոր ազդեցության մասին:

Սա վկայում է, որ խաղաղությունը խթանում է բիզնեսը, նորարարությունը և բարեկեցությունը։

Հարգելի գործընկերներ,

Հայաստանը պատրաստ է շարունակել այս ուղին՝ պարտավորությամբ և թափանցիկությամբ։ «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը մենք դիտարկում ենք ոչ միայն որպես տրանսպորտային նախագիծ, այլ նաև որպես քաղաքական հայտարարություն՝ համաձայն որի երկխոսությունը գործում է, համագործակցությունը հնարավոր է, և որ տարածաշրջանային անվտանգությունը կարելի է կառուցել համատեղ բարեկեցության միջոցով։ Այնուամենայնիվ, այս գործընթացը պահանջում է բոլորի ներգրավվածությունը՝ մեր եվրոպական գործընկերների, Հյուսիսային և Հարավային Ամերիկայի գործընկերների, ինչպես նաև Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և ավելի լայն տարածաշրջանի հարևանների մասնակցությունը։

Խաղաղության գործընթացն ինստիտուցիոնալացնելուց բացի, Հայաստանի կառավարության մյուս առաջնահերթությունը Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացումն է։ Հայաստանը կատարել է բոլոր անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքները՝ Թուրքիայի հետ սահմանների բացման համար: «Ամբերդ» ինստիտուտի հետազոտության համաձայն՝ բաց սահմանները կարող են բերել փոխադարձ օգուտներ ինչպես մեր ժողովուրդների, այնպես էլ տնտեսությունների համար՝ Հայաստանի և Թուրքիայի միջև առևտրի ծավալն ավելացնելով 200%-ով։ Օգտագործելով Թուրքիայի տարածքը՝ առևտրային ուղին Հայաստանի և Արևելյան Եվրոպա միջև կկարճատվի 10–25%-ով, իսկ Հայաստանի և Կենտրոնական Եվրոպայի միջև՝ 5–15%-ով։

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Շնորհակալություն եմ հայտնում այս կոնֆերանսին և ինձ տրված հնարավորության համար՝ ներկայացնելու Հայաստանի տեսլականը խաղաղության, բարեկեցության և կայունության ոլորտում, որը կարող է օգտակար լինել մեր երկրներին և ողջ տարածաշրջանին:

Շնորհակալություն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Սելենա Գոմեսին մեղադրել են ներդրողներին խաբելու մեջՀայտնի են դարձել «Եվրատեսիլ-2027» մրցույթի անցկացման վայրը և ժամանակը Փլուզում` Ռոսիա մոլի մոտ. ողջ ճանապարհը կաթվածահար է․ (տեսանյութ) Ադրբեջանում 4,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Կենդանակերպի երկու նշաններ կառանձնանան իրենց հաջողություններով ամսվա երկրորդ կեսին Բարոյական իրավունք չունեք․ Իրանը՝ ԵՄ-ին.Պաշտոնանկություն՝ Ալեն Սիմոնյանի նշանակումից հետո (տեսանյութ)Բացահայտվել են եկեղեցիներից կատարված գnղությունները․ երկու անձ ձերբակալվել է․ ՆԳՆ (տեսանյութ) ՌԴ-ից Հայաստան Ադրբեջանով տարանցիկ ճանապարհով կուղարկվի ցորենի հերթական խմբաքանակը Քա՞նի մահվան դեպք է գրանցվել 2026-ին զինված ուժերումՌուսները սկսել են ակտիվորեն անշարժ գույք գնել ԹաիլանդումՎահան Կոստանյանը Կիեւում է. հանդիպել է Ուկրաինայի ԱԳ փոխնախարարի հետ Թրամփը մինչև 100% մաքսատուրք է սահմանել ներմուծվող ԱԹՍ-ների համար Վերացվել է «Կեյտերինբուրգ Սերվիս» ՍՊԸ-ի արտադրական գործունեության առանձին գործառույթի կասեցումը Ռուսաստանում կկրկնապատկեն թռիչքների համար արգելված գոտիների քանակը Իսրայելում հայտարարել են Սիրիայի հետ պատերազմի անխուսափելիության մասին ՔՊ-ն թող միայնակ գնար․ հիմա տեսեք երջանիկ դեմքերը․ բաց ասել են՝ ինչ է սպասվում (տեսանյութ) Վիրավոր արծիվը հայտնվել էր Գորիսի բնակչի այգում․ փրկարարները նրան վերադարձրել են բնություն Պուտինը հանձնարարել է քայքայել ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ներսից. The New York Times Բռնցքամարտիկ Կոլոնը մահացել է՝ 2015 թվականի մենամարտում ստացած գլխուղեղի ծանր վնասվածքից 11 տարի անցԵվրամիության և գործընկեր երկրների տարածքի 35%-ը ենթարկվել է երաշտի Դատարանը բեկանել է ռուսաստանաբնակ Հովհաննես Սահակյանի ձերբակալման որոշումը «Շիշը ձեռքիցս ընկավ, կրակը տարածվում էր»․ Ազատի կացարանի հրդեհի գործով մեղադրյալը պատմել է դեպքի մասին 3 տարում Պետգույքի կառավարման կոմիտեին են փոխանցվել 45 անշարժ գույք, 2 տրանսպորտային միջոց, 2,000 հատ բաժնետոմս և 264,000 դոլարի պահանջի իրավունք Աշտարակի խճուղում 19–ամյա տղան գազային ատրճանակով 4 անգամ օդ է կրակել Չինական ավտոմեքենաների վաճառքն աճում է ամբողջ աշխարհում, բայց ոչ Չինաստանում100-ամյա երկվորյակները բացահայտել են երկարակեցության գաղտնիքներըԴատախազը դատարան է հանձնել ընտրակաշառք տալու և ստանալու դեպքով 14 անձի վերաբերյալ քրվարույթի նյութերը Հնդկաստանը գրեթե 30%-ով ավելացրել է հեղուկացված բնական գազի ներմուծումըԴավիդ Թավադյանը նշանակվել է ՏԿԵՆ պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Կարապետ Գուլոյանի տնային կալանքը վերացվել է, մնացել է միայն գրավը Ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհերի և վիրավորների թիվը նվազել է Նոր անձնագրերը կտրամադրվեն աշնանից. Թուրքիան միջուկային հզորություն է կառուցում (տեսանյութ) Վենսը ներկայացրել է Իրանի հարցում ԱՄՆ-ի երկու գլխավոր նպատակը Դատավոր Ռուշանյանը վարույթ է ընդունել Վեհափառի «գործը». Հայտնի է դատական նիստի օրը«Նորատուսցի Ալիկը» կասկածվում է մի խումբ անձանց հետ անվադողերի վերանորոգման կետի աշխատակցի նկատմամբ ֆիզիկական ներգործություն կատարելու մեջ Հովհաննավանքի և Սուրբ Հովհաննես եկեղեցիների խաչերի գողության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրվարույթ Առաջիկայում թվայնացումը դառնալու է ՊԵԿ-ի բոլոր բարեփոխումների առանցքային բաղադրիչը. ՊԵԿ նախագահ «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Ռուսլան Բարսեղյանի կալանքը երկարաձգվեց 2 ամսով Արամ Խաչատրյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարի տեղակալ 496 ապօրինի հատված ծառ՝ 114.7 մլն դրամի վնաս «Թումանյանի անտառտնտեսություն»-ում․ ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ 9,1 միլիոն դոլար արժողությամբ զբոսանավը խորտակվել է նոր սեփականատիրոջը փոխանցվելուց 4 օր անցՈւկրաինայում հայտարարել են Ռուսաստանի դեմ հարվածների ավելի կոշտ փուլի անցնելու մասինԷնցո Ֆերնանդեսի շուրջ զարգացումներ․ «Չելսին» «Մանչեսթեր Սիթիին» վերջնաժամկետ է տվելԴոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն մի փոքր թանկացել է Միայն Էդգար Ղազարյանի տեղը չենք փոխել, իմ նախաձեռնությամբ որոշակի տեղափոխումներ ենք արել (տեսանյութ) Փհենյանը գաղտնի՞ զենք է փորձարկում Ռուսաստանի համարՍեուլն առաջ է անցել Դուբայից և դարձել աշխարհի ամենածանրաբեռնված միջազգային օդանավակայանը Վարդաձորում հոսանքահարված 14-ամյա տղան դուրս է գրվել հիվանդանոցից․ վիճակը բավարար էՈրոշումներ կայացնելու հարցում ուզում եք ավելի լավը դառնալ․ հարցրեք մրջյունին․ BBCՁեզ մենակ ՀԷՑ-ից ենք հարցեր տալու, չեք էլ պատկերացնի՝ ինչքան շատ (տեսանյութ)
Ամենադիտված