Տեր Տարոնի հարցը նույնպես Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է
Կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանին աջակցություն հայտնած Տեր Տարոն քահանա Հունանյանի կարգապահական հարցը նույնպես Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։ Այս մասին հայտնել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է։
Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել էր կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի մատուցած «պատարագին», ինչպես նաև հրապարակավ աջակցություն է հայտնել նրան։


















































Ամենադիտված
Ինչպիսի տեսք ունի բլոգեր Նինա Տիտանյանը՝ 30 կգ նիհարելուց հետո (լուսանկարներ)