Եվրոպան Ուկրաինայի համար ուղիներ է փնտրում․ ԵՀ ներկայացուցիչ
Աշխարհ
Եվրահանձնաժողովը դեռ ուղիներ է փնտրում 2026-2027 թվականների համար Ուկրաինայի ֆինանսավորումն ապահովելու համար, ներառյալ վարկը, դեռ որոշում չկա: Այս մասին Բրյուսելում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել Է ԵՀ ներկայացուցիչ Պաուլա Պինոն, գրում է Gazeta-ն։
«Այս պահին մենք դեռ աշխատում ենք, որպեսզի համոզվենք, որ իսկապես կարող ենք բավարարել Ուկրաինայի ֆինանսական կարիքները, այդ թվում՝ վերականգնողական վարկը», - ասել է ԵՀ ներկայացուցիչը: Ընդ որում՝ վարկերի ապահովման միջոցները նախկինի պես միայն քննարկվում են։
Մինչ այդ բրիտանական The Times թերթի սյունակագիր Ռոջեր Բոյեսը նշել էր, որ Ուկրաինան մինչև հաջորդ գարուն չի դիմանա առանց արևմուտքի աջակցության։


















































Ամենադիտված
Իմ դարի չափ տխրությունն Անին վերցրեց իր փխրուն ուսերին ու տարավ․ Նազենի Հովհաննիսյան