Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. Պապիկյան ԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքում Կրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել է Որ հասցեներում լույս չի լինի Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Արքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասին Հունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքը CNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել Պենտագոնին Քադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբ Իրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանում Թուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասին 

Էլի կիսաքայլեր. ի՞նչ կլինի, եթե արգելքը կյանքի կոչվի առանց այլընտրանքի. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում 2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա օգտագործման պլաստիկե տարաների արգելման որոշումն առաջին հայացքից կարող է ընկալվել որպես էական ու առաջադեմ քայլ, սակայն խորքային վերլուծությունը բացահայտում է մի շարք համակարգային խնդիրներ, ռիսկեր ու բացթողումներ, որոնք կարող են խոչընդոտել այս նախաձեռնության արդյունավետ իրականացումը և նույնիսկ առաջացնել նոր սոցիալ-տնտեսական և էկոլոգիական մարտահրավերներ։

Պլաստիկը, հատկապես պոլիէթիլենային տոպրակներն ի սկզբանե լայն կիրառություն գտան իրենց մատչելիության, հարմարության և բազմաբնույթ օգտագործման համար։ Սակայն ժամանակի ընթացքում ակնհայտ դարձավ, որ այս հարմարության դիմաց մարդկությունն անում է չափազանց մեծ զոհաբերություն՝ շրջակա միջավայրի աննախադեպ աղտոտման տեսքով։ Պոլիէթիլենը քայքայվող չէ՝ այն կարող է պահպանվել հողի, ջրի և օդի մեջ հարյուրավոր տարիներ՝ այդ ընթացքում վերափոխվելով միկրոպլաստիկի, որը ներթափանցում է սննդային շղթաներ, ջրային և ցամաքային օրգանիզմներ, հասնում մարդու սննդակարգին և, ի վերջո, դառնում առողջության լուրջ սպառնալիք։ Գիտական հետազոտությունները փաստում են, որ պլաստիկի քայքայման արդյունքում առաջացող միկրոպլաստիկները հայտնաբերվում են անգամ մարդու արյան մեջ, և դրանց ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա դեռևս լիովին չուսումնասիրված է, սակայն հստակ է, որ դրա հետևանքները կարող են լինել քաղցկեղածին, հորմոնալ խանգարումներ առաջացնող, ինչպես նաև նյարդաբանական և իմունային համակարգը վնասող։ Բնապահպանական տեսանկյունից պոլիէթիլենային թափոնները լուրջ սպառնալիք են ոչ միայն մարդու համար, այլև ամբողջ էկոհամակարգերի։ Այս պայմաններում ողջ աշխարհում պլաստիկի օգտագործման սահմանափակումը և արգելումը դարձել է հրատապ անհրաժեշտություն։

Շատ երկրներ արդեն անցել են պոլիէթիլենային տոպրակների արգելման, մեկանգամյա օգտագործման պլաստիկի շրջանառության սահմանափակման, պլաստիկի փոխարինիչների ներդրման և վերամշակման զարգացման ուղին։ Օրինակ՝ Եվրոպայի մի շարք երկրներում պարտադիր է դարձել պլաստիկի տեսակավորման, հավաքման և վերամշակման համակարգը, իսկ մեկանգամյա օգտագործման տոպրակների փոխարեն լայնորեն կիրառվում են կենսաքայքայվող, թղթե կամ բազմակի օգտագործման տոպրակներ։ Պետությունները խրախուսում են նաև արտադրական նորարարությունները՝ աջակցելով այնպիսի նյութերի ստեղծմանը, որոնք կարող են ամբողջությամբ քայքայվել բնական պայմաններում՝ առանց շրջակա միջավայրի վրա վնասակար ազդեցության։ Վերամշակված պլաստիկից արտադրվում են շինանյութեր, ճանապարհածածկեր, կահույք և նոր ապրանքատեսակներ, ինչը ոչ միայն նվազեցնում է թափոնների ծավալը, այլև ստեղծում է նոր տնտեսական հնարավորություններ և աշխատատեղեր։

Հայաստանում, սակայն, պլաստիկի խնդրի լուծման ուղղությամբ քայլերը եղել են հիմնականում ձևական, կիսատ և ուշացած։ Չնայած վերջին տարիներին պարբերաբար բարձրաձայնվում է պլաստիկե տոպրակների արգելման մասին, իրականում դրանց շրջանառությունը ոչ միայն չի նվազել, այլև որոշ դեպքերում նույնիսկ աճել է։ Խանութներում, շուկաներում և առևտրային կենտրոններում պոլիէթիլենային տոպրակները շարունակում են մնալ հիմնական փաթեթավորման միջոցը, իսկ դրանց գնի բարձրացումը պարզապես հանգեցրել է ավելի հաստ և «երկարակյաց» պլաստիկ տոպրակների շրջանառության, ինչը ոչ միայն չի լուծում խնդիրը, այլև էլ ավելի է խորացնում այն։

Մինչդեռ, պոլիէթիլենային տոպրակների արգելքի նպատակն է ոչ թե դրանց թանկացումը, այլ ամբողջական և արդյունավետ փոխարինումը բնապահպանական տեսանկյունից անվտանգ այլընտրանքներով։ Կարևոր է արձանագրել, որ Հայաստանի իշխանությունները տարիներ շարունակ միայն խոսել են պլաստիկի արգելման մասին՝ առանց իրականում ներդնելու արդյունավետ վերահսկողության, հանրային իրազեկման և տնտեսական խթանների համակարգ։ Օրենսդրական նախաձեռնությունները հաճախ մնացել են թղթի վրա, առանց մեխանիզմների, որոնք կապահովեն դրանց գործնական կիրառությունը։ Արդյունքում՝ պլաստիկի արտադրությունը, ներմուծումը և օգտագործումը շարունակվում են նույն ծավալներով, մինչդեռ վերամշակման ոլորտը գրեթե բացակայում է։ Չնայած պարբերաբար բարձրաձայնվող ծրագրերին, Հայաստանում չկա արդյունավետ կերպով կազմակերպված տեսակավորման համակարգ, պլաստիկի հավաքման և վերամշակման ենթակառուցվածք, իսկ արտադրական ձեռնարկություններն էլ չունեն բավարար խթաններ կամ պետական աջակցություն՝ նորարարական նյութեր ներմուծելու և կիրառելու համար։

2027 թվականի հունվարի 1-ից պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկե տարաների արգելման մասին որոշումը, ըստ էության, պետք է դառնա շրջադարձային պահ։ Սակայն այս որոշման իրագործելիությունը կախված է մի շարք գործոններից, որոնց անտեսումը կարող է հանգեցնել ոչ թե խնդրի լուծման, այլ նոր խնդիրների առաջացման։ Նախևառաջ՝ անհրաժեշտ է ապահովել կենսաքայքայվող, թղթե կամ բազմակի օգտագործման տոպրակների լայն հասանելիությունը շուկայում։ Այլընտրանքները պետք է լինեն ոչ միայն էկոլոգիապես անվտանգ, այլև հնարավորինս մատչելի՝ հատկապես խոցելի խմբերի, փոքր բիզնեսի և գյուղական համայնքների համար։ Եթե արգելքն իրականացվի առանց այլընտրանքի, այն կհանգեցնի սոցիալական լարվածության, գների աճի և ստվերային շուկայի ձևավորման։ Նույնիսկ միջազգային փորձը ցույց է տալիս, որ հաջողված օրինակներում կարևոր է եղել ոչ միայն արգելք սահմանելը, այլև հանրության և տնտեսության բոլոր շերտերի համար բնական և մատչելի անցում ապահովելը։

Բացի այդ, առաջնային է հանրային իրազեկման, էկոլոգիական կրթության և վարքային փոփոխությունների խրախուսման խնդիրը։ Պլաստիկի արգելքը չի կարող աշխատել, եթե հասարակության լայն շերտերը չեն գիտակցում խնդրի լրջությունը, չեն տիրապետում տեսակավորման և վերամշակման մշակույթին, պատրաստ չեն փոփոխել իրենց սպառողական սովորությունները։ Մինչ այժմ Հայաստանի կառավարությունը հիմնականում սահմանափակվել է քարոզչական ակցիաներով և պարզ կոչերով, որոնք չեն կարող փոխարինել հետևողական կրթական աշխատանքին՝ սկսած մանկապարտեզից մինչև բարձրագույն ուսումնական հաստատություններ, զանգվածային լրատվամիջոցներից մինչև տեղական համայնքներ։ Հանրային իրազեկումը պետք է դառնա շարունակական ու համակարգային գործընթաց, որի շրջանակում բացատրական աշխատանքներ կտարվեն պլաստիկի վնասների մասին, կցուցադրվեն այլընտրանքների կիրառման դրական օրինակներ և կխրախուսվեն նորարարական բիզնես-մոդելները։

Չի կարելի անտեսել նաև արդեն գոյություն ունեցող պլաստիկ թափոնների վերամշակման կարևորությունը։ Հայաստանում տարիներ շարունակ խոսվում է պլաստիկի վերամշակման անհրաժեշտության մասին, սակայն գործնական քայլեր գրեթե չեն արվել։ Մինչդեռ, միջազգային փորձն ապացուցել է, որ պլաստիկի վերամշակումը ոչ միայն նվազեցնում է թափոնների ծավալը, այլև ստեղծում է նոր տնտեսական արժեք, խթանում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը, նպաստում է նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Պոլիէթիլենային տոպրակների և մեկանգամյա պլաստիկի արգելման հարցում չպետք է մոռանալ նաև միջազգային համագործակցության մասին։ Հայաստանը, որպես փոքր երկիր, ինքնուրույն չի կարող լուծել գլոբալ բնապահպանական մարտահրավերները, եթե ինտեգրված չլինի տարածաշրջանային և միջազգային ջանքերին։ Անհրաժեշտ է մասնակցել միջազգային ծրագրերին, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ձեռք բերել վերամշակման համար անհրաժեշտ սարքավորումներ և փորձի փոխանակում իրականացնել այն երկրների հետ, որոնք արդեն անցել են այս ճանապարհը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պիլոտային ծրագրի շրջանակում բանակային դիրքերում կառուցվում են ստացիոնար բաղնիքներ. ՊապիկյանԱԹՍ-ների հարձակում՝ Սոչիի վրա․ անօդաչուների բեկորները ընկել օդանավակայանի և հյուրանոցների տարածքումԿրակոցներ Երևանում․ կան վիրավորներ, զինված անձը վնասազերծվել էՈր հասցեներում լույս չի լինիԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինԱրքայազն Հարին պատմել է իր դեպրեսիվ վիճակի մասինՀունգարիայում գրանցվել է վերջին 126 տարվա ամենաչոր ամառը Լեհաստանում դպրոցի մոտ տեղի է ունեցել դանակով հարձակման հերթական դեպքըCNN․ Հեգսեթի՝ Տեխասում մահապատիժը հրապարակային դարձնելու որոշումն անակնկալի է բերել ՊենտագոնինՔադիրովը Բաքվում Ալիևին շնորհավորել է «Ղարաբաղյան հարցի լուծման» կապակցությամբԻրանը երկրի սահմանների երկայնքով տեղակայել է ավելի քան 50 մարտական և օժանդակ ստորաբաժանումԹուրքիայում հայտնել են Ադրբեջանի հետ հարաբերությունների դեմ արշավի մասինԲեռլինը չի հրաժարվի Մոսկվայի դեմ նոր պատժամիջոցներիցԲրազիլիայում նախագահական ընտրությունների երկրորդ փուլից առաջ նվազեցրել են վառելիքի հարկերըGoogle-ը ներկայացրել է Gemini AI գործակալըՍահակաշվիլին 2008 թվականի պատերազմը անվանել է Ռուսաստանի «աղետալի պարտություն»Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինիՀայաստանը ներկայացված է Հռոմում անցկացվող «From Seeds to Foods» գլոբալ ցուցահանդեսում՝ իր խոհանոցով, պատմական ու մշակութային ժառանգությամբՎրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառովՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԱշխարհի թիվ մեկ գերտերությունը ՀՀ-ի հետ 90 և ավելի տարվա պայմանավորվածություն է ձեռք բերում․ ՓաշինյանՊենտագոնը մտադիր է հեռարձակել 13 մարդու սպանած նախկին մայորի մահապատիժըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին»Չինաստանը պատրաստակամություն է հայտնել նպաստելու ԱՄՆ-ի հետ ռազմական հարաբերությունների կայուն զարգացմանըՈւկրաինային նոր նախագահ է պետք․ Թրամփ Փաշինյանից կարելի է սպասել ամեն ինչ, իսկ Եկեղեցու դեմ արշավը չունի որևէ հասարակական շահ․ ԽուդոյանՐաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսըՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 10-ինՀայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը 800-900 մլն դրամ է հատկացվել Երևանի տոնի միջոցառումներին․ նոր փոփոխություններ են սպասվում ԵրևանումՀայտնի է կանանց Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմն Ինդոնեզիայի դեմ խաղումԵրևանի առավելություններն ու խնդիրները․ ի՞նչ են ասում երևանցիներն ու քաղաքի հյուրերը Պակիստանը հրամայել է վտարել բոլոր աֆղան բժիշկներինԶինծառայողի դի` հրազենային վնասվածքով․ Պուտինը Թրամփին է փոխանցել Իրանի դիրքորոշումըՀոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության օրն էԿայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում էԿիևը ենթարկվել է բալիստիկ հրթիռների հարձակման Սպերցյանը գրառում է կատարել Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայում տարած ջախջախիչ հաղթանակից հետոԶելենսկին պնդել է, որ Ֆինլանդիան Ուկրաինային զենք կտրամադրի F-16 կործանիչների համարՍտեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավորԵՄ-ն պատրաստվում է խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցներըԱլիևն ու Շարիֆը հեռախոսազրույց են ունեցելՖրանսիան հետաքննում է Thales-ի հնարավոր կոռուպցիոն գործարքները ԱդրբեջանումԹրամփի նախկին փաստաբան Ալենա Հաբբայի նոր ամուսինը թուրք գործարար է՝ մեծ ներդրումներով Աֆրիկայում և ՎենեսուելայումՌոնալդուին դուր չի եկել գլխավոր մարզչի՝ «Որոշումները ես եմ կայացնում» արտահայտությունը․ The AthleticԹրամփի ռուսական վառելիքի գործարքը՝ ԱՄՆ-ում վառելիքի գների նվազեցման աճող ճնշման ֆոնին«Մանչեսթեր Սիթիում» աշխատելու տարիների հետ կապված խիղճս մաքուր է. ԱրտետաՎանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանըՔննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքներըԱմուլսարի ոսկին․ հանքն աշխատում է, հարցերը մնում են անպատասխան
Ամենադիտված