Պետդումայում արձագանքել են Գերմանիայից Ուկրաինային հեռահար ԱԹՍ-ների մատակարարմանը
Քաղաքական
Ռուսաստանը պետք է ամբողջությամբ խզի դիվանագիտական հարաբերությունները Գերմանիայի հետ՝ Ուկրաինային Ռուսաստանի տարածքին հարվածելու համար հեռահար ԱԹՍ-ներ տրամադրելու Բեռլինի ծրագրերի ֆոնին։ Նման հայտարարություն է արել ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Ալեքսեյ Ժուրավլյովը, փոխանցում է «Газета.Ru»-ն։
Ավելի վաղ Handelsblatt-ը գրել էր, որ Գերմանիայում սկսվում է Ուկրաինայի համար 5000 հեռահար անօդաչու թռչող սարքերի սերիական արտադրությունը։ Կառավարական պատվերը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսը։
Ժուրավլյովը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը պետք է հարվածներ հասցնի Գերմանիայում այն արտադրամասերին, որտեղ Ուկրաինայի համար ԱԹՍ-ներ են արտադրվում։ Նրա խոսքով՝ դրանք կարելի է դիտարկել որպես ռազմական օբյեկտներ։
Ավելի վաղ հաղորդվել էր նաև, որ Գերմանիան նախատեսում է ֆինանսավորել Ուկրաինայի համար 50 հազար հարվածային ԱԹՍ-ի ձեռքբերումը։ 90 միլիոն եվրո արժողությամբ պայմանագրով նախատեսված անօդաչուների մի մասն արդեն մատակարարվել է Ուկրաինային, իսկ մնացածը նախատեսվում է ուղարկել այս տարվա ընթացքում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը