Միրոշնիկը կարծում է, որ Կիևին խոստացել են պաշտպանել հանցագործությունների համար հետապնդումից
Քաղաքական
Արևմուտքը, հնարավոր է, Կիևին խոստացել է պաշտպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների համար հնարավոր հետապնդումից։ Նման կարծիք է հայտնել ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Ռոդիոն Միրոշնիկը RT-ին տված հարցազրույցում։
«Գումարի հետ միասին որոշվել է նաև վնաս հասցնելու ռազմավարությունը։ Եվ այստեղ Կիևին, ամենայն հավանականությամբ, խոստացել են ամեն կերպ պաշտպանել միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի խախտումների համար հետապնդումից»,- հայտարարել է Միրոշնիկը։
Նա նաև պնդել է, որ Ուկրաինային իր արևմտյան աջակիցների կողմից թույլատրվել է «ահաբեկչությունն օգտագործել որպես պատերազմի վարման միջոց»։ Միրոշնիկը, սակայն, իր այս պնդումները հաստատող կոնկրետ ապացույցներ չի ներկայացրել։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը