Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավոր Արայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներին Մեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ Պատարագին Արարատում այսօր գրանցվել է +38.3°C Հիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետ Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում են Մագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման Ծառուկյան ՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիր Եթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ) Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով «Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ Սրբազան Արսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմաց 

Ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները. «Փաստ»

Հայկական Մամուլ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում վերջին տարիներին արձանագրված բարձր տնտեսական աճի տեմպերը, որոնք փորձագիտական շրջանակներում հաճախ ներկայացվել են արտաքին գործոններով պայմանավորված հաջողության օրինակ, վերջին շրջանում աստիճանաբար փոխարինվում են աճի դանդաղման, անհավասար բաշխման և կառուցվածքային խնդիրների խորացման ռիսկերով։

2025 թվականի երրորդ եռամսյակում Հայաստանի համախառն ներքին արդյունքի աճը կազմել է 6,2 %՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Թեև թվացյալ բարձր այս ցուցանիշն առաջին հայացքից կարող է գնահատվել որպես շարունակվող դրական միտում, սակայն հնարավոր չէ անտեսել այն հանգամանքը, որ տնտեսական աճի տեմպը ոչ միայն չի գոհացնում, այլև բացահայտում է աճի դինամիկայի դանդաղման և ապագա ռիսկերի բարձրացման վտանգավոր միտումները։ Տնտեսության կառուցվածքային վերլուծությունը ցույց է տալիս, որ աճի հիմնական շարժիչ ուժերը շարունակում են մնալ ծառայությունների ոլորտը և շինարարությունը։ Համաշխարհային բանկի փորձագետների գնահատմամբ, Հայաստանի տնտեսական աճի արդի շրջանի շարժիչները, որոնցում գերակշռում են ծառայությունների և շինարարության ոլորտները, իրականում չեն ձևավորում կայուն և երկարաժամկետ զարգացումն ապահովող հիմքեր։

Ծառայությունների ոլորտի դիվերսիֆիկացիայի, տեխնոլոգիական արդիականացման ու շուկաների ընդլայնման պակասը, ինչպես նաև շինարարության ոլորտի գերակշռող ազդեցությունը՝ հաճախ պետական կամ կիսապետական ծրագրերի հաշվին, տնտեսության ընդհանուր կառուցվածքը դարձնում են խոցելի արտաքին ցնցումների և ներքին սպառման դանդաղման պայմաններում։

Տնտեսական աճի տեմպերի նվազման միտումը առավել արտահայտիչ է առևտրի ոլորտում, որտեղ տարեկան աճը կտրուկ նվազել է՝ 14,2 %-ից մինչև ընդամենը 1,5 %։ Սա վկայում է գնողունակության, ներքին սպառման շուկայի հագեցվածության նվազման և արտաքին տնտեսական կապերի թուլացման մասին։ Առևտրի ոլորտի դանդաղումը հաճախ տնտեսական ակտիվության ընդհանուր թուլացմանը նպաստող լրացուցիչ գործոն է, քանի որ այս ոլորտը կապված է ինչպես ներմուծման և արտահանման, այնպես էլ ծառայությունների ու արտադրության շրջանառության հետ։ Նույնքան մտահոգիչ է ֆինանսական հատվածի կողմից մատուցվող ծառայությունների աճի տեմպի զգալի թուլացումը՝ 23,7 %-ից մինչև 10,5 %։ Չնայած ֆինանսական ոլորտում դեռևս պահպանվում է որոշակի ակտիվություն, սակայն արդեն ակնհայտ է, որ տնտեսական աճի ներուժը սպառվում է, իսկ ֆինանսական ծառայությունների շուկան բախվում է նոր ռիսկերի և սահմանափակումների։

Արդյունաբերության ոլորտում արձանագրված դինամիկան ևս վկայում է կառուցվածքային խնդիրների խորացման մասին։ Այս ոլորտի խնդիրները հատկապես վտանգավոր են երկարաժամկետ տեսանկյունից։ Առանց նորարարական արտադրության, տեխնոլոգիական վերազինման և արտահանման շուկաների դիվերսիֆիկացիայի՝ Հայաստանը դժվարությամբ կարող է պահպանել նույնիսկ ներկայիս տնտեսական աճի տեմպերը։

Միևնույն ժամանակ, տեղեկատվության և կապի ոլորտում արձանագրված որոշ աճը (16,3 %-ից մինչև 17,6 %) կարելի է գնահատել որպես դրական միտում, սակայն այդ ոլորտի ընդհանուր մասնաբաժինը տնտեսության կառուցվածքում փոքր է և չի կարող փոխհատուցել մյուս ոլորտների դանդաղումը։ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումը, չնայած որոշակի դրական ազդեցություն ունի տնտեսության արդիականացման վրա, դեռևս չի դարձել զանգվածային տնտեսական աճի շարժիչ, ինչը պայմանավորված է ինչպես մասնագիտական ռեսուրսների սահմանափակությամբ, այնպես էլ ներդրումային ու ինովացիոն միջավայրի անհավասարությամբ։

Արտահանման և ներմուծման ցուցանիշների կտրուկ նվազումը՝ համապատասխանաբար 25,8 % և 27,1 % մեկ տարվա կտրվածքով, վկայում է արտաքին տնտեսական ակտիվության զգալի թուլացման մասին։ Եթե մեկ տարի առաջ այս ոլորտներում դիտվում էր երկնիշ աճ, այժմ արտահանման ու ներմուծման կրճատումը բացահայտում է թե՛ արտաքին պահանջարկի անկման, թե՛ ներքին արտադրական կարողությունների սահմանափակման և թե՛ միջազգային տնտեսական միջավայրի անորոշության գործոնները։ Արտահանման նվազումը հատկապես վտանգավոր է, քանի որ այն ազդում է ոչ միայն արտարժույթի հոսքերի, այլև ներմուծման ֆինանսավորման կարողության, աշխատատեղերի պահպանման և տեխնոլոգիական արդիականացման վրա։ Ներմուծման նվազումը ևս բացասական ազդակ է, քանի որ մեծամասամբ պայմանավորված է ներքին սպառման թուլացմամբ և ներդրումային ծախսերի կրճատմամբ։ Ու այս ցուցանիշները վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է արտաքին և ներքին պահանջարկի կրճատման երկակի ճնշման տակ։

Տնտեսական աճի դանդաղումը, ինչպես նշում են նաև Համաշխարհային բանկի փորձագետները, մեծապես պայմանավորված է գլոբալ անորոշություններով՝ աշխարհում առկա քաղաքական, տնտեսական ու ֆինանսական ռիսկերով, համաշխարհային շուկաների անկայունությամբ և տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներով։ Արդյունքում, կանխատեսվում է, որ առաջիկա տարիներին Հայաստանի տնտեսական աճը կդանդաղի՝ 2026-ին հասնելով ընդամենը 4,9 %-ի, ինչը բավական ցածր է, եթե հաշվի ենք առնում նախորդ տարիների բարձր ցուցանիշները։

Այս կանխատեսումները հիմնված են ոչ միայն արտաքին գործոնների, այլև ներքին կառուցվածքային խնդիրների խորացման վրա։ Աճի ներկա տեմպերը, հատկապես հաշվի առնելով առաջիկա տարիների կանխատեսվող դանդաղումը, հստակ ազդակ են թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածի ռազմավարությունների վերանայման անհրաժեշտության մասին։ Աճի բարձր տեմպեր արձանագրելու համար անհրաժեշտ են նորարարական մոտեցումներ, ներդրումների իրականացում, արտադրության դիվերսիֆիկացիա, տեխնոլոգիական արդիականացում և մարդկային կապիտալի զարգացման խթանում, մինչդեռ ներկայում այս գործոնները բավարար մակարդակի չեն։

Հայաստանի տնտեսական աճի կառուցվածքային խնդիրներից առանձնապես կարևոր է աճի արդյունքների անհավասար բաշխումը։ Չնայած միջին տարեկան աճի ցուցանիշներին, հասարակության լայն շերտերը չեն զգում այդ աճի դրական ազդեցությունը իրենց կենսամակարդակի վրա։ Աճի պտուղները հիմնականում կենտրոնացած են որոշակի ոլորտների, խոշոր ձեռնարկությունների և կապիտալի տեր խմբերի ձեռքում, մինչդեռ բնակչության մեծ մասը շարունակում է բախվել գնաճի բարձր տեմպերին, աշխատավարձերի դանդաղ աճին և սոցիալական պաշտպանվածության պակասին։ Գնաճի տեմպերը վերջին տարիներին այնքան բարձր են, որ բացասաբար են ազդում բնակչության գնողունակության վրա, ինչն իր հերթին կրճատում է ներքին սպառումը և խոչընդոտում տնտեսության զարգացման կայունությունը։ Այս իրավիճակը վտանգավոր է նաև սոցիալական անհավասարության և աղքատության մակարդակի աճի տեսանկյունից, ինչը կարող է հանգեցնել սոցիալ-քաղաքական լարվածության բարձրացման։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արզնու խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Toyota Camry»-ն. «Nissan»-ը գլխիվայր շրջվել է. կա վիրավորԱրայիկ Հարությունյանը հանդիպել է ծանրորդներինՄեկ տարվա ընդմիջումից հետո Բագրատ Սրբազանը հունիսի 21-ին Մայր Աթոռում կմասնակցի Սուրբ ՊատարագինՖրանսիայի նախագահի թեկնածու Ֆիլիպոն կոչ է արել դադարեցնել Ուկրաինային տրամադրվող բոլոր օգնություններըԱրարատում այսօր գրանցվել է +38.3°CԱՄՆ-ին կհաջողվի վերջ դնել Ուկրաինայի հակամարտությանը. ԹրամփՀիանալի հարաբերություններ ունենք Ադրբեջանի, Հայաստանի, Թուրքիայի հետ. Վրաստանի վարչապետԵվրոպան պետք է վճարի Բայդենի օրոք Ուկրաինային մատակարարվող զենքի համար. ԹրամփԵՄ-ն պետք է դիտարկի Ռուսաստանի հետ բանակցությունների հարցը. Ֆոն դեր Լեյեն Փաշինյանը գիտի՝ կաբինետի այլընտրանքը քննիչի մոտ ցուցմունք տալն է․ ընդդիմությունը ծանր գին է վճարելու (տեսանյութ)Փամբակ գետում ջրաhեղձ եղած 7-ամյա Նարեին այսօր hnւղարկավnրել են Արթիկում, իսկ նրա 13-ամյա քույրիկին դեռ որոնում ենՎիկտոր Օրբանը զրկվել է Հունգարիայի վարչապետի պաշտոնին վերադառնալու հնարավորությունիցՄագոմեդովը երբեք չի դառնա UFC-ի չեմպիոն․ Արման ԾառուկյանՀՀ թենիսի հավաքականը Դևիսի գավաթի 4-րդ ենթախմբից անցավ 3-րդ ենթախումբ՝ նվաճելով հաջորդ փուլի ուղեգիրԻրանը Իսրայելի պատճառով է հրաժարվել բանակցել ԱՄՆ-ի հետ. ԶԼՄԹրամփը նշել է «աշխարհի մեծագույն առաջնորդներից» երկուսի անուններըԵթե վերցնենք մանդատները մարդկանց հետ ենք խոսելու, ոչ թե՝ ՔՊ լաչառների․ Հարություն Մնացականյան (տեսանյութ)Oդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանովԱրգելափակված նավերը սկսել են անցնել Հորմուզի նեղուցը Լույսը վառի՛ր. Տարբերվողը (տեսանյութ)Մակրոնը հայտնել է՝ Թրամփը պատրաստ էր ստորագրել «ճակատագրական» պայմանագիրը Մեդվեդևը հայտարարել է, թե ինչն է անընդունելի համարում Ուկրաինայի նկատմամբ գործողություններումԻսրայելը հայտնել է Էբոլայի տենդով առաջին վարակի մասին«Ազգ-Տաճար»-«Ազգ-Բանակ» հայեցակարգ-համակարգը պետք է դառնա պետական ռազմավարություն․ Բագրատ ՍրբազանԱրսենալը խոշոր գումար կառաջարկի ՊՍԺ-ի աստղի տրանսֆերի դիմացՈւռեկիում ծովային հոսանքը տարել է չորս մարդու. նրանցից մեկը մաhաgել էՈւկրաինայում ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների աշխատանքի հետևանքները կարող են սարսափելի լինելԲռնցքամարտիկ Դավիթ Չալոյանը աշխարհի գավաթի եզրափակիչ փուլում էԼեհաստանի և Ուկրաինայի միջև հակամարտությունը գոհացնում է Պուտինին և ցնցում է դաշնակիցներին. ՏուսկԱդրբեջանից Հայաստան կուղարկվի 17 վագոն դիզելային վառելիք ՌԴ ՊՆ-ն հայտնել է մեկ օրում խոցված ավելի քան 700 անօդաչու սարքի մասինԱնահիտ Ավանեսյանը մասնակցել է Բուժաշխատողի օրվան ընդառաջ Գավառում կազմակերպված միջոցառմանը Կուբայի նախագահ Դիաս-Կանելը ԱՄՆ ճնշման ֆոնին՝ ստուգել է երկրի պատրաստվածությունը արտակարգ իրավիճակներինՎենսը հերքել է՝ Հորմուզի նեղուցը փակ չէԻրանի պատվիրակությունը կայցելի Շվեյցարիա՝ պահանջելու հուշագրի իրականացումԻնչպես Զելենսկին փչացրեց ԵՄ առաջնորդների ընթրիքը. ԶԼՄՇախմատի աշխարհի պատանեկան առաջնության 5-րդ խաղափուլի արդյունքները. Հայաստանի ներկայացուցիչներն առաջատար ենԱրևմուտքում հայտարարել են՝ Ռուսաստանն ուզում է կռվել ԵՄ-ի հետԾառատունկ կկազմակերպվի Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ Կամչատկայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Մակրոնը կարող է լուծարել խորհրդարանը. 5 մլրդ 26 մլն դրամ պետբյուջեից՝ «Կյանքի պուրակ»-ի համարՎարչապետը ծանոթացել է «Կյանքի պուրակի» կառուցման աշխատանքներին, պատասխանատուներին հանձնարարել առանձնակի ուշադրություն դարձնել շինաշխատանքների որակինԵրևանում հնչած կրակngների հետևանքով 4 անձ հոսպիտալացվել է, 1 անձ ձերբակալվել էՄոսկվան հետաքրքիր նրբերանգներ է տեսնում ուկրաինական հարցում Մադյարի դիրքորոշման մեջ. ՈւշակովՌոսպոտրեբնադզորը մեկնաբանել է Շրի Լանկայում դենգեի բռնկման իրավիճակըԼուսավորչի մասունքը Բյուրավանում․ միասնության, արթնության և հավատի կոչԵվրոպայում աճում են մտահոգությունները Ռուսաստանի հետ հարաբերությունների շուրջԴոմինիկյան Հանրապետությունում հյուրանոցի հրդեհի հետևանքով մեկ մարդ է զոհվել, տարհանվել է շուրջ 1700 զբոսաշրջիկ Շիրակը՝ կարկուտի տակ․ չգործարկված հակակարկտային կայանները և կփոխհատուցվե՞ն քաղաքացիների վնասները (տեսանյութ)Փրկարարներն օգնության են հասել վիրավոր արծվին և հանձնել կենդանիների պաշտպանությամբ զբաղվող հիմնադրամին
Ամենադիտված