Շոպրոնի փողոցում ընթացող «Mazda»-ում հրդեհ է բռնկվել
Արտակարգ Պատահար
Երեկ՝ հուլիսի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22:20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շոպրոնի փողոցում ավտոմեքենա է այրվում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, մինչ կժամանեին Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, «Mazda» մակնիշի ավտոմեքենայում առաջացած կրակի տարածման դեմ պայքարել են քաղաքացիները, ովքեր օգտագործել են իրենց ավտոմեքենաներում պահվող կրակմարիչները, ապա ժամանած հրշեջները մարել են այն։
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի քաղաքի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Հովհաննիսյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Սարգիս Պողոսյանն ու Արթուր Կարապետյանը։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նոր Նորքի բաժնի ծառայողները՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ։
Դեպքի փաստով Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվում։
Ըստ նախնական տեղեկությունների՝ ավտոմեքենայում հրդեհն առաջացել է ընթացքի ժամանակ, ու վարորդը, նկատելով այն, կայանել է, ապա փորձել մարել կրակը։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ վարորդը Գեղարքունիքի մարզի բնակիչ, 33-ամյա Վարազդատ Բ.-ն է։


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա