Իրանը հայտարարել է Բահրեյնում Amazon-ի տվյալների մշակման կենտրոնի ոչնչացման մասին
Իրան
Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարել է, որ հրթիռային հարվածով ոչնչացրել է ամերիկյան Amazon ընկերության տվյալների մշակման կենտրոնը Բահրեյնի տարածքում։ Այդ մասին, հղում անելով ԻՀՊԿ-ի մամուլի ծառայությանը, հայտնում է ISNA գործակալությունը։
ԻՀՊԿ-ի հայտարարության համաձայն՝ հարվածն իրականացվել է մի քանի թևավոր հրթիռներով և եղել է պատասխան ԱՄՆ-ի կողմից Դարխովինում կառուցվող ատոմակայանի օբյեկտների և քաղաքացիական ենթակառուցվածքների վրա իրականացված հարձակմանը։
Նշենք, որ հոդվածում ներկայացված տեղեկությունները հիմնված են բացառապես Իրանի ռազմական կառույցի հայտարարության վրա, իսկ անկախ հաստատում դրանց վերաբերյալ չի ներկայացվում։


















































Ամենադիտված
Մահացել է երգիչ Հովհաննես Գրիգորյանը