«Ծիածանի շուկայում» վիճաբանության արդյունքում ձերբակալված անձն ազատ է արձակվել
Իրավունք
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արարատի մարզ բլոգեր Արամ Ավետիսյանի այցից և քաղաքացու հետ միջադեպից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Քննչական կոմիտեից հայտնել են, որ խուլիգանության դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ: Դրա շրջանակում մեկ անձ ձերբակալվել է:
Ձերբակալվածը «Ծիածանի շուկա»-ի վաճառողն է, որի հետ վեճի էր բռնվել Արամ Ավետիսյանը։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քաղաքացին ազատ է արձակվել:
Հիշեցնենք, որ օրերս համացանցում տարածվել էր տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես են բլոգերը և ձմերուկ վաճառող քաղաքացին վիճում:


















































Ամենադիտված
Կրակոցներ՝ Երևանում. կա զոհ. դեպքի վայրում հայտնաբերվել է «Mercedes G» մակնիշի ավտոմեքենա