«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ Հենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայի ՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանը Հայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետ Տարադրամի փոխարժեքները՝ այսօր Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է Վրաստանում Սամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը «Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան Հրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենա ՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվ Քաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Աբրահամյան Ուիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ Axios 

Ստեղծվել է Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն. Հակոբ Ղազանչյան

Գիտություն և Մշակույթ

«Մեծ ուրախությամբ ուզում եմ հայտարարել նոր թատրոնի ծնունդը, որը տարիների երազանք էր: Այն սկսեց ձեւավորվել Գալյա Նովենցի դերասանական դպրոցում ղեկավարած իմ կուրսի հետ աշխատանքների ընթացքում»,- «Արմենպրեսի» մամուլի սրահում կայացած ասուլիսում հայտնեց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը։

«Միշտ չի, որ կուրսի ղեկավարի բախտը բերում է, եւ շնորհալի երեխաներ են հավաքվում, սակայն այս պարագայում իմ բախտը բերեց, եւ նոր թատրոն ունենալու գաղափարը սկսեց ինձ «անհանգստացնել»: Արդյունքում մենք ունեցանք 4 ներկայացում: Ներկայացումները, որոնք որպես դիպլոմային աշխատանքներ խաղացվել են, այսուհետ կլինեն նաեւ նոր թատրոնի խաղացանկում»,- հավելեց նա:

Ինչ վերաբերում է թատրոնին, Հակոբ Ղազանչյանն ասաց, որ այն կկոչվի Հայ եւ ռուս արդի դրամայի թատրոն: Նրա ձեւակերպմամբ, այդ անունը պատահական չի ընտրվել, այն սկզբունքային նշանակություն ունի իր համար. «Մենք կփորձենք նոր զարկ տալ, խթան հանդիսանալ հայ ժամանակակից դրամատուրգիային, ջանքեր կներդնենք, որպեսզի հայ-ռուսական թատերական կապերը շարունակեն ամրապնդվել: Ռուսական թատրոնը աշխարհի հզորագույն թատրոնն է, որի ազդեցության տակ ձեւավորվեց ոչ միայն 20-րդ դարի հայ թատրոնը, այլեւ մինչ օրս համաշխարհային թատերական կրթական համակարգում այն համարվում է առաջնայինը:

Գաղափարի մասին ես կիսվեցի «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանի հետ, որի հետ համագործակցությունն արդեն բավական լուրջ ընթացք ունի: Ինչպես գիտեք, «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության հետ մենք վերականգնեցինք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնը, որն արդեն շատ արդյունավետ գործում է, պրեմիերաներ է ունենում, խաղում է լեփ-լեցուն դահլիճներում: Ուրախ եմ, որ նորաստեղծ թատրոնի հարցում նույնպես գործընկերներ ենք, եւ, ըստ էության, թատրոնի հիմնադրումն իրագործում ենք միասին»: Հակոբ Ղազանչյանը նշեց, որ Գալյա Նովենցի դպրոցի ավարտական իր կուրսն էլ կհանդիսանա նորաստեղծ թատրոնի կորիզը:

«Իբրեւ հասարակական դիվանագիտության սուբյեկտ՝ փորձում ենք աշխատել նաեւ մշակույթի եւ, ի մասնավորի, թատերական դաշտում: Կես կատակ, կես լուրջ ասեմ՝ ինքս էլ չզգացի, թե ինչպես թատրոնի հզոր ուժն ինձ փորձառու հանդիսատեսից որոշակիորեն վերածեց թատերական գործի կազմակերպչի: Ինչպես պարոն Ղազանչյանը նշեց, մենք մեկ տարուց ավելի համագործակցում ենք Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան թատրոնի վերածնման ուղղությամբ, ինչը կայացած իրողություն է: Դրան զուգահեռ՝ նպաստել ենք նաեւ Ստեփանակերտի ռուսական թատերախմբի վերածնմանը, որը հաջողությամբ գործում է Հայաստանում: Ավելին, մենք 2 տարի առաջ նպաստեցինք, որ այդ թատերախումբը Մուրմանսկում մասնակցի թատերական միջազգային փառատոնի: Երբ պարոն Ղազանչյանի հետ համախոհության շրջանակում քննարկում էինք հայ-ռուսական մշակութային փոխառնչությունների թեման, եւ ես գիտեի, որ ինքն իր հեղինակային թատրոնը ստեղծելու ընթացքի մեջ է, այդպես եկանք այս գաղափարին: Իմ կողմից ավելացնեմ, որ հայ մտավորականության համար՝ անկախ քաղաքական պայմաններից եւ իրողություններից, ռուսական մշակույթը միշտ եղել է բարձրագույն արժեքների համակարգ: Իր հերթին հայկական բազմադարյա մշակույթը եղել եւ մնում է ռուս մշակութային գործիչների, գիտնականների ուսումնասիրության եւ հետազոտության կենտրոնում: Ավելորդ չէ ասել, թե Ռուսաստանի մշակութային կյանքում ինչ ներդրում ունեն հայ գործիչները, եւ հայ-ռուսական մշակութային ժառանգությունը միայն անցյալին վերաբերող թեմա չէ: Այն ներկայի իրողություն է:

Ես տեսնում եմ, թե ինչ հետաքրքրությամբ են հայկական թատրոնները մասնակցում ռուսաստանյան փառատոներին, եւ ինչ սիրով են ռուսաստանյան խմբերը Հայաստան այցելում»,- նշեց Յուրի Նավոյանը: Նա հիշեցրեց, որ այս տարի «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպությունը եղել է նաեւ «Արմմոնո» միջազգային փառատոնի գործընկերը, նպաստել, որ ռուսական 2 ճանաչված թատրոն՝ Սանկտ Պետերբուրգից եւ Նովոսիբիրսկից, մասնակցեն այդ փառատոնին Երեւանում: «Ներկայումս, երբ ճգնաժամ կա միջազգային քաղաքականությունում, ոչ միայն հայ-ռուսական քաղաքական երկխոսությունում, ես մնում եմ համոզված կողմնակից այն թեզի, որ մենք ունենք հատկապես հայ-ռուսական պատմությունում մշակութային անսպառ գանձարան: Մշակույթի վրա հենվելով է, որ ներկա եւ ապագա սերունդները կարող են ապահովել փոխադարձ ճանաչողություն եւ փոխադարձ վստահություն»,- ընդգծեց «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության նախագահը:


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի «Հրապարակ». Կադրային բանկի անակնկալները ՔՊ-ական Արփի Դավոյանը տուն առ տուն քարոզարշավ է անում Ստեփանավանում. «Ժողովուրդ»Ի՞նչ ունեցվածք ունի Ծառուկյանի գործով քննչական վարչության պետ Դավիթ Մանուչարյանը. «Ժողովուրդ»ՀԷՑ-ի խոշոր վթարի պատճառը հին տրանսֆորմատո՞րն է․ փորձագետները մտահոգված են. «Ժողովուրդ»ՈՒԵՖԱ-ի բոլոր անդամ երկրները, բացի Ադրբեջանից, կողմ են ՖԻՖԱ-ի ղեկավարության փոփոխությանըԹուրքիան Սև ծովում Ռուսաստանի և Ուկրաինայի նավերի համար առանձին անվտանգության միջանցքներ է առաջարկելApple-ը կրճատում է iPhone 18 Pro և Pro Max-երի արտադրությունը՝ պահանջարկի անկման պատճառովՄիկել Արտետան դարձել է երկրորդ ամենաբարձր վարձատրվող մարզիչն աշխարհումՀրապարակվել է համալսարանների համաշխարհային վարկանիշը. որ տեղում է Երևանի պետական համալսարանըՀԷՑ-ի ավտոպարկը համալրվում էՕվերչուկը՝ ԱՊՀ+ ձևաչափի մասին․ Իրանի մասնակցությամբ այն արդեն փաստացի գործում էԹրամփը զրուցել է Պուտինի հետ. Ռուսաստանը համաշխարհային շուկա դիզելային վառելիք կմատակարարի Բրիտանացին աճեցրել է գրեթե 1,3 տոննա կշռող դդում և գերազանցել սեփական համաշխարհային ռեկորդըԲեռլինում փետրվարի 3-5-ը կկայանա «Fruit Logistica 2027» միջազգային ցուցահանդեսըՊանամայի ափերի մոտ 8,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվելԷրդողան. «Գազան վերածվել է աշխարհի ամենամեծ համակենտրոնացման ճամբարի»Օվերչուկ․ աշխարհում դոլարից հրաժարվելու գործընթացն այլևս հնարավոր չէ կանգնեցնելՎրաստանում առաջին TUMO կենտրոնն է բացվելՄինսկում բողոքի նոտա են հանձնել Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատարին«Գորիս» ՔԿՀ այցելած քաղաքացու մոտից հեռախոս և թմրամիջոցի նմանվող զանգված են հայտնաբերել
Ամենադիտված