4 խաղ, 0 հաղթանակ Հայաստանի հետ․ Ջոն վան՛տ Սխիպը նոր ազգային թիմ է ստանձնել
Սպորտ
Հոլանդացի մասնագետ Ջոն վան՛տ Սխիպը նշանակվելու է Ղազախստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ։ Ղազախստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ կողմերը համաձայնության են եկել համագործակցության շուրջ․ փոխանցում է armsport.am-ը։
Մարզչի հետ պայմանագիրը պաշտոնապես կստորագրվի ՂՖՖ-ի գործադիր կոմիտեի նիստից հետո։
Հիշեցնենք, որ 62-ամյա մասնագետը նախկինում գլխավորել է Հայաստանի ազգային հավաքականը։ Նրա ղեկավարությամբ Հայաստանի ընտրանին անցկացրել է 4 հանդիպում՝ չտոնելով ոչ մի հաղթանակ՝ գրանցելով 3 պարտություն և 1 ոչ-ոքի։
Վան՛տ Սխիպի մարզչական կարիերայում ընդգրկված են «Այաքս», «Տվենտե», «Զվոլե», «Գվադալախարա», «Մելբուռն Սիթի» ակումբները, ինչպես նաև Հունաստանի ազգային հավաքականը։ Մասնագետը որպես ֆուտբոլիստ հանդես է եկել նաև Նիդերլանդների հավաքականում և «Այաքսում»։


















































Ամենադիտված
Խստորեն դատապարտում եմ Ռուբեն Ռուբինյանի կողմից Ստամբուլում թուրք տեսած լինելը. Դանիել Իոաննիսյան