ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

«Հրապարակ». Պաշտոնը եւ ֆիզիկական գոյությունը դարձել են անբաժանելի

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Նիկոլ Փաշինյանը որոշել է ոչնչացնել իր քաղաքական հակառակորդներին, որ նրանք հնարավորություն չունենան իրեն դատելու: Եվ փորձելու է ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՛ տնտեսապես, թե՛ քաղաքականապես: Նա չի էլ թաքցնում, որ Հայաստանում այլեւս չկա դատարան կամ դատախազություն, որ դատողն ինքն է: Նախորդ օրը խորհրդարանում դիմելով Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդուն՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լեւոն Քոչարյանին, բառացի հայտարարեց. «Հիմա ես ասում եմ՝ այն, ինչ որ ես ձեզ ասեցի, ես, այո, ձեզ դատում եմ եւ պատրաստ եմ նույն դատով դատվել»:

Եվ ընդամենը հաշված ժամեր անց դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցեց Ռոբերտ Քոչարյանի ու նրա ավագ որդու` Սեդրակ Քոչարյանի նկատմամբ, եւ նրանք ձերբակալվեցին: Զավեշտալին այն է, որ փաշինյանական դատախազությունը հանրային քրեական հետապնդում հարուցեց նաեւ նախկին վարչապետ, գրեթե 20 տարի առաջ` 2007 թվականի մարտին մահացած Անդրանիկ Մարգարյանի նկատմամբ: Չի բացառվում, որ Փաշինյանը նրան եւս կալանավորելու հրահանգ տա:

Որպեսզի Ռոբերտ Քոչարյանը կամ նրա որդիները երբեւէ հնարավորություն չունենան դատելու Նիկոլ Փաշինյանին այն դատով, որով նա նրանց դատում է, նա պետք է ձգտի մինչեւ իր կյանքի վերջը մնալ վարչապետի պաշտոնին, բռնապետերի մեծ մասը պաշտոնավարում է ցմահ` պաշտոնազրկումը եւ ֆիզիկական գոյությունը նրանց դեպքում անհամատեղելի են, շատ քչերն են, որ պաշտոնանկությունից հետո հասնում են դատարան:

Նիկոլ Փաշինյանը նախորդ օրը՝ կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ հայտարարեց, որ պատրաստվում է փոխել Սահմանադրությունը եւ հրաժարվել Անկախության հռչակագրին հղումից, ինչը փաստացի նշանակում է հրաժարում Հայաստանի անկախությունից, իսկ դրանից մի քանի օր առաջ էլ հայտարարել էր, որ պատրաստվում է Ադրբեջանին զիջել հերթական հայկական տարածքները` հայկական Տիգրանաշենն ադրբեջանական առոգանությամբ Քյարքի անվանելով: Բայց առանց երկրում համատարած վախի մթնոլորտ հաստատելու, առանց ընդդիմության առաջնորդներին կալանավորելու, նրանց բանտերում պահելու, այդ նպատակների իրականացումը դժվար է լինելու:

Փաշինյանն ազատազրկել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին եւ նրա նախընտրական ցուցակի առանցքային դեմքերին, այդ թվում՝ Անդրանիկ Թեւանյանին, կուսակցությանից խլելով նրանց հասանելիք 5 մանդատները, «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանն արդեն մեկ տարուց ավելի ենթարկվում է հալածանքների` սկզբում բանտային կալանքի, այս պահին շարունակվող տնային կալանքի տեսքով եւ զրկված լինելով զբաղվելու քաղաքական գործունեությամբ։ Նրա կուսակցության տասնյակ անդամներ շինծու գործերով կալանավորված են, խորհրդարանական խմբակցության որոշ անդամների սպառնում են կալանքով եւ ազատազրկմամբ:

Հաջորդ լայնածավալ հարձակումը պետք է լիներ «Հայաստան» խմբակցության վրա: Նիկոլ Փաշինյանի ծրագիրն առավել քան պարզ է` եթե ընդդիմության առաջնորդները կալանավորված են եւ ենթարկվում են քրեական հետապնդման, նրանք ստիպված են լինելու պաշտպանել իրենց եւ հնարավորություն չեն ունենալու պայքարել Հայաստանը հանձնելու կամ ադրբեջանական սահմանադրությունն ընդունելու դեմ: Նա խորհրդարանում չունի սահմանադրական մեծամասնություն, չունի 70 պատգամավոր` Ալիեւի կողմից պարտադրվող սահմանադրությունը խորհրդարանի կողմից հաստատելու համար: Վերը նկարագրված բոլոր գործողությունները պետք է դիտարկել խորհրդարանական մեծամասնություն ստանալու կոնտեքստում: Նիկոլ Փաշինյանին թվում է, որ եթե ինքը կալանավորի եւ ունեզրկի խորհրդարանական ընդդիմության առաջնորդներին, իսկ ընդդիմադիր պատգամավորներին պահի կալանավորման սարսափի մեջ, ապա ընդդիմությունից գոնե 6 մարդ տեղի կտա եւ հանուն իր ֆիզիկական գոյությունը փրկելու կամ հանուն իր տունը եւ ունեցվածքը պահպանելու, գործարքի կգնա իշխանության հետ, այնպես, ինչպես նախորդ խորհրդարանում դա արեց իր նախկին եւ ներկա աշխատակից Գեղամ Նազարյանը: Փաշինյանը հաճելին համատեղում է օգտակարի հետ․ ունեզրկելով ընդդիմության առաջնորդներին՝ ինքն է դառնում այդ ունեցվածքի փաստացի սեփականատերը, անգամ եթե այդ սեփականությունն անցնում է կառավարության տնօրինման տակ, քանի որ հայտարարել է, որ կառավարությունն ինքն է, նշանակում է` ինքն էլ տնօրինում է այդ սեփականությունը՝ դառնալով այդ սեփականության տնօրինումից ստացվող եկամտի միակ շահառուն:

Ինչպիսի՞ն կարող է լինել ընդդիմության պատասխանը: Որոշ արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ շարունակում են պնդել, որ լավագույն լուծումը կարող է լինել երկու խորհրդարանական խմբակցությունների կողմից մանդատներից հրաժարվելը կամ առնվազն խորհրդարանի աշխատանքները բոյկոտելը`անկախ նրանից, թե ինչ են խոսում խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները խորհրդարանի ամբիոնից, ինչ հարցեր կամ մեղադրանքներ են հնչեցնում իշխանության հասցեին, միեւնույն է` դրանից որեւէ տեսանելի օգուտ չկա, իշխանությունը շարունակում է անել իր ուզածը: Բայց մանդատներից հրաժարվելը կամ նիստերը բոյկոտելը եւս չի կարող հարցի լուծում լինել, նույնիսկ միայնակ գործող մեծամասնությունը շարունակելու է նիստեր անել եւ համարել, որ իրենք օրինական են: Ավելին` տեսանելի է, թե ինչպես է բռնապետն ընկնում հիստերիայի մեջ, երբ խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչները նրա դեմքին ասում են այն, ինչ մտածում են հարյուր հազարավոր, միլիոնավոր մարդիկ: Նրան չի կարելի խորհրդարանում հանգիստ նստելու հաճույքը պատճառել:
Իդեալական լուծում կարող էր լինել մանդատներից հրաժարվելը, մարդկանց փողոց դուրս գալու կոչ անելը եւ փողոցային պայքարի միջոցով ռեժիմը տապալելը, բայց խորհրդարանական ընդդիմությունը համարում է, որ դրա համար դեռ իրավիճակը չի հասունացել, ինչպես ասում է Սամվել Կարապետյանը` թրիգերներ են պետք: Իսկ թե որոնք կարող են լինել իշխանափոխության թրիգերները, կխոսենք առաջիկայում:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Ամենադիտված