Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնից Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարը Նոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ Ավինյան Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. Ավինյան Ավինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտի Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. Ավինյան #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկում Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. Ավինյան 

Մահացել է քանթրի երաժշտության լեգենդ Դոլլի Փարթոնը

80 տարեկանում մահացել է ամերիկացի երգչուհի, դերասանուհի և քանթրի երաժշտության պատմության մեջ ամենահայտնի կատարողներից մեկը՝ Դոլի Փարթոնը։ Երգչուհու Instagram-ի էջում հրապարակված տեսանյութում այդ մասին հայտնել է նրա եղբորորդին՝ Բրայան Սիվերը։ Մահվան պաշտոնական պատճառը չի հաղորդվում։

«Այսօր, ներկայացնելով Փարթոն և Օուենս ընտանիքները, հայտարարում եմ իմ հորաքույր Դոլի Ռեբեկա Փարթոն Դինի մահվան մասին, որը մի սերնդի համար Սիս ու Գրեննի քույր էր, իսկ հաջորդի համար՝ Ջիջի», — ասել է Սիվերը։

Նրա խոսքով՝ Փարթոնը տարիներ առաջ անձամբ է իրեն խնդրել նմանատիպ հայտարարություն անել։ Նա նշել է, որ ավելի քան 20 տարի ղեկավարել է երգչուհու անվտանգության ծառայությունը, իսկ մինչ այդ այդ աշխատանքը կատարել է իր հայրը։

Ինչպես հաղորդում է NBC News-ը, երգչուհու մահը վրա է հասել առողջական խնդիրների պատճառով։ Մայիսին Փարթոնը հայտնել էր Լաս Վեգասում նախատեսված ելույթի չեղարկման մասին և պատմել, որ մի քանի տարի բուժվել է երիկամների քարերից։ Նա նաև խոսել էր իմունային և մարսողական համակարգերի խնդիրների մասին։

Ուրբաթ օրը Փարթոնը խոստովանել էր, որ 2025 թվականի մարտին ամուսնու՝ Քարլ Դինի մահից հետո իր էներգիան գնալով նվազում է, սակայն ընդգծել էր, որ չի պատրաստվում հեռանալ բեմից։

Ավելի քան 60-ամյա կարիերայի ընթացքում Փարթոնը վաճառել է 100 միլիոնից ավելի ձայնասկավառակ և արժանացել 11 «Գրեմմի» մրցանակի։ Նա համաշխարհային ճանաչում է ձեռք բերել այնպիսի երգերով, ինչպիսիք են «Jolene»-ը և «I Will Always Love You»-ն։ Վերջինս հետագայում նոր հնչողություն ու համաշխարհային փառք է ստացել Ուիթնի Հյուսթոնի կատարմամբ։

Փարթոնը հաջողության է հասել նաև կինոյում՝ նկարահանվելով «Իննից հինգը», «Պողպատե մագնոլիաներ» և «Տեխասի լավագույն փոքրիկ հասարակաց տունը» ֆիլմերում։ 1984 թվականին նա աստղ է ստացել Հոլիվուդի փառքի ծառուղում։

Երգչուհին մեծացել է Թենեսի նահանգի աղքատ բազմազավակ ընտանիքում և հայտնի է եղել նաև իր բարեգործական գործունեությամբ։ Նա հիմնադրել է Dollywood Foundation հիմնադրամը և Imagination Library ծրագիրը, որն անվճար գրքեր է ուղարկում երեխաներին։ Գոյության երեք տասնամյակի ընթացքում ծրագիրն ավելի քան 300 միլիոն գիրք է վաճառել ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում, Մեծ Բրիտանիայում և Իրլանդիայում։

Փարթոնը նաև 1 միլիոն դոլար է նվիրաբերել Վանդերբիլտի համալսարանին՝ կորոնավիրուսի հետազոտման համար։ Այդ հետազոտությունները հետագայում իրենց ավանդն են ունեցել Moderna պատվաստանյութի մշակման գործում։

Երգչուհին ծնվել է 1946 թվականի հունվարի 19-ին Թենեսիի Լիթլ Փիջն գետի ափին գտնվող փոքրիկ տնակում և 12 երեխա ունեցող ընտանիքի չորրորդ երեխան է եղել։ Արդեն 13 տարեկանում նա ելույթ է ունեցել տեղական ռադիոյով և հեռուստատեսությամբ, իսկ դպրոցն ավարտելուց կարճ ժամանակ անց տեղափոխվել է Նեշվիլ, որտեղ սկսել էր երգահանի կարիերան։

1967 թվականին Փարթոնը թողարկել է իր առաջին ալբոմը, իսկ 1974 թվականին «Jolene» երգով առաջին անգամ գլխավորել է քանթրի-չարթերը։ 1986 թվականին նա իր ծննդավայրից ոչ հեռու բացել է Dollywood թեմատիկ այգին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արծվիկ Գրիգորյանն ազատվել է Հատուկ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալի պաշտոնիցShafaq News. Իրաքի վարչապետը հոկտեմբերի 14-ին կայցելի Սաուդյան Արաբիա Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա կյանքը բժիշկները փրկել են Կարող էիք ինձ զանգել, ես փաստաթուղթը ձեռքով կտանեի կառավարություն, ՍԴ ու Ազգային ժողով. Մանուկյան Կիոմիզու-դերա. Կիոտոյի ժայռի վրա կառուցված տաճարըՆոր Խարբերդում, Ավանում և Զեյթունում նոր ու վերանորոգված մանկապարտեզներ կունենանք․ ԱվինյանԱՄՆ նախագահի խորհրդականը կարծում է, որ Զելենսկիի գործողությունները վնասում են Թրամփին Երևանում ավտոբուսային գծերը կտեղափոխվեն փողոցների կենտրոնական հատվածներ. ԱվինյանԱվինյան․ Պետք է անել այնպես, որ քաղաքացիները անձնական ավտոմեքենաներից անցնեն հասարակական տրանսպորտիՃապոնիան պնդում է, որ Հյուսիսային Կորեան երկու բալիստիկ հրթիռ է արձակել Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցման ծրագրից ինչ ունենք ընթացիկ. ԱվինյանԿանադան հայտարարել է Միացյալ Նահանգներ դիզելային վառելիքի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասին #ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն արտահերթ նիստ է հրավիրել․ինչ հարցեր են քննարկումՄադյարը հրաժարվել է Ուկրաինային ռազմական օգնություն ցուցաբերել Ողբերգական վթար Լոռիում․ ձորն ընկած «Opel»-ի 6 վիրավորներից մեկը մահացել է հիվանդանոցում Ավինյան․ Շինարարների փողոցի մայթերը պետք է ազատել կրպակներից և վերադարձնել բնակիչներին Երկու մեքենա իրար «կռիլո քսեն»՝ Երևանում 2 կմ խցանում է լինում. ԱվինյանՍաուդյան Արաբիայի և Իրանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանում լարվածության սրումը Ունեմ երկու «հրահանգ»․ Արթուր Դանիելյանի հայտարարությունըԲացահայտվել է թմրաշրջանառության դեպք․ առգրավվել է 1 կիլոգրամից ավելի մարիխուանաԵրևանում կայանման կանոնների խախտումները կարձանագրվեն տեսախցիկներով․ քաղաքապետարանԻրական տուժող Գագիկ Ծառուկյանը վերածվել է մեղադրյալի, իսկ Իրանի քաղաքացիներն վերածվել են տուժողի. Երեմ ՍարգսյանԶելենսկին պատրաստ է ընտրություններ անցկացնել, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի#ՈՒՂԻՂ․ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունՏիգրան Ավինյան․ Պիկ ժամերին ավտոբուսների երթևեկության ժամանակը կարող է աճել մինչև 80%-ովՊատմությունն այլեւս այն չէ, որ տեղի ունեցել, պատմությունն այն է, որ պետք է տեղի ունենա. ՓաշինյանԻնչ իրավիճակ է ԼարսումԱյլևս անհնար է հանդուրժել այն, ինչ կատարվում է հայկական հարսանիքների երաժշտական միջավայրում. Կարեն ԳեւորգյանՎաշինգտոնում հանդիսավորությամբ նշվել է Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակըԼույս չի լինի. հասցեներԼոռու մարզում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց ու ձորակն ընկել. կա 1 զոհ, 5 վիրավոր Volkswagen-ի ղեկավարն աջակցել է եվրոպական ավտոարդյունաբերությունը Չինաստանի հետ մրցակցությունից պաշտպանելու ԵՄ-ի ծրագրերին ԱՄՆ-ում ձերբակալել են շորթող հաքերների հետ բանակցություններ վարող կանադացի մասնագետի Սեուտայում Իսպանիայի թագավորի և թագուհու այցից առաջ վերացվել է միգրանտների վերջին ճամբարը Նեթանյահուն պահանջել է հետաքննել Գազայի պատերազմի մասին ֆիլմում իսրայելցի անանուն զինվորականների ցուցմունքները «Ռոսատոմ»-ը Իրանի «Բուշեհր» ԱԷԿ-ում իր աշխատակիցների թիվն ավելացրել է՝ հասցնելով 135 մարդու Հնդիկ նավաստիներով երկու լցանավ հարձակման են ենթարկվել Օմանի ափերի մոտ և Հորմուզի նեղուցում ԱՄՆ վեց սենատորներ Թրամփին մեղադրել են օրենքը խախտելու մեջ՝ Ռուսաստանից դիզվառելիք գնելու ծրագրի պատճառով Պեսկով. Ռուսաստանը կկարողանա առանց խնդիրների դիզելային վառելիք վաճառել համաշխարհային շուկայում Նոր մանրամասներ՝ զինծառայողի մահվան դեպքից․ ի՞նչ է տեղի ունեցել դեպքի նախօրեին Մոսկվայի օդանավակայաններում սահմանափակումները հանգեցրել են Երևանում չվերթների ուշացումների և չեղարկումների Մահացել է Վարդան Մալխասյանը Ֆոն դեր Լայեն. Ուկրաինայում պատերազմը մտել է «նոր, ավելի մռայլ փուլ» «Սայմոն» փոթորիկը հարվածել է Մեքսիկայի խաղաղօվկիանոսյան ափին․ սպասվում են ջրհեղեղներ և սողանքներ Մոհսեն Ռեզայի․ Նոր պատերազմի դեպքում Իրանը կարող է տարածաշրջանում ոչնչացնել ԱՄՆ-ի տվյալների կենտրոններն ու ԱԲ օբյեկտները Գեյթսն առաջիկա տարում «տհաճ անակնկալներ» է սպասում արհեստական բանականությունից Սևան-Երևան ճանապարհին մեքենան գլորվել է հարակից ձորակը․ կան տուժածներ Զելենսկուն փոխելու հարցը դուք չեք որոշում․ Կիևի պատասխանը Թրամփին Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զnհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավnրվել Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ զինադադարի շուրջ
Ամենադիտված