ՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքով Զապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կան Լուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTA NASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբ Դավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտին Նոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. Զաքարյան Շղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ը ՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումը Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա Էլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվի Սիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդ «Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջ 

«Հրապարակ»․ Համայնքապետը տաղ է ձոնել` Սուրեն Պապիկյանին նվիրված

Հայկական Մամուլ

«Հրապարակ»-ը գրում է.

Վերջին օրերին բանակում զինվորների մահվան դեպքերը ցնցել են հանրությանը, բորբոքել զայրույթը, եւ բնական է, որ մարդիկ պահանջում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հրաժարականը, իսկ Պապիկյանի հարազատ համայնքի՝ Լոռի Բերդի ղեկավար Արայիկ Ներսիսյանն իր «աջակցությունն» է հայտնել նախարարին: Նա համայնքապետարանի պաշտոնական էջում Պապիկյանին նվիրված մի «տաղ է ձոնել» եւ համայնքապետարանի աշխատողներին հրահանգել այն տարածել: Օրեր առաջ իմացանք, որ Արայիկ Ներսիսյանը ՔՊ-ի սրտի թեկնածուն է՝ հոկտեմբերի 25-ին կայանալիք Ստեփանավան խոշորացվող համայնքի (Ստեփանավան, Գյուլագարակ, Լոռի Բերդ) ընտրություններում: Պարզ է, որ նա երախտապարտ է, արդեն իրեն խոշորացված համայնքի ղեկավար է զգում եւ հրահանգել է տեքստը տարածել նաեւ Ստեփանավան, Գյուլագարակ համայնքների էջերով:

«Պետական մտածողություն, մարդկային բարձր արժեքներ, հայրենի քաղաքի հանդեպ պատասխանատվություն. Սուրեն Պապիկյանի մասին խոսելիս առաջին հերթին պետք է խոսել իր արմատները չմոռացող հայրենասեր մարդու, պետական հմուտ գործչի եւ իր հայրենի քաղաքի հանդեպ առանձնահատուկ նվիրվածություն ունեցող արժանի ստեփանավանցու մասին։ Ս. Պապիկյանի պետական գործունեությունն առանձնանում է անձնական պատասխանատվությամբ, հետեւողականությամբ եւ պետական շահի նկատմամբ առաջնային հստակ դիրքորոշմամբ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում նրա աշխատանքը միտված է ԶՈՒ արդիականացմանը, բանակի կարողությունների ամրապնդմանն ու հզորացմանը, տեխնոլոգիական վերազինմանը եւ պրոֆեսիոնալ զինծառայողի ինստիտուտի զարգացմանը։ Այս ուղղությամբ իրականացվող համակարգային փոփոխություններն այսօր արդեն տեսանելի եւ ակնհայտ են։ Ստեփանավանը հպարտ է իր արժանի զավակով եւ վստահ, որ նրա ներդրումն ու նվիրումը պետականաշինության զարգացման գործում շարունակական են լինելու՝ ի նպաստ ՀՀ հզորացմանն ու առաջընթացին»,- գրված է ուղերձում։

Արայիկ Ներսիսյանին հարցրինք՝ տեքստը Ձեզ տվել են, որ տեղադրե՞ք, թե՞ Ձեր նախաձեռնությունն է։ «Չէ, չեն ասել, մենք ենք տարածել: Տեղադրել ենք, որ մեր աջակցությունը հայտնենք նախարարին: Հիմնականում պատճառը եղել է տարբեր անձանց կողմից հրապարակումներն ու քննադատությունները նախարարին: Պատկերացրեք՝ բանակ մարդիկ գնում են դպրոցից, մարդիկ գնում են ընտանիքից, ու մենք, ճանաչելով այդ մարդուն, ես ընդամենը իրավունք եմ վերապահել միջամտություն, առարկություն անել, քանի որ անձամբ ճանաչում եմ Պապիկյանին, նրա նվիրվածությանը բանակին, ծանոթ եմ իր ծրագրերին: Այն, որ որոշակի խնդիրներ կան, դա կապված չէ անձի հետ: Բանակը՝ դա դաստիարակելու համար չի, այսօր բանակն ունի նոր զինատեսակներ, սնունդն ավելի լավն է, ինչ վերաբերում է բանակում մահերին, իհարկե՝ ցավալի է մի ընտանիքում կորուստը, նրանց համար աշխարհը վերանում է»:

Կարծում եք՝ խաղաղ պայմաններում բանակում գրանցված մահվան դեպքերի հետ կապված՝ նախարարի մեղավորությո՞ւնը չկա։ «Չէ, հիմնականում նախարարի աշխատանքը կապված է լուրջ ծրագրերի հետ, ասենք՝ «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը կամ, ասենք, ատեստավորման հետ կապված ծրագրերը, որ էսօր բանակում զինվորը պետք է զբաղված լինի, պետք է պրոֆեսիոնալ բանակ լինի: Մարդը պետք է ստանա 3-4 անգամ ավել աշխատավարձ, չի կարա պարապ մարդն այդ աշխատավարձը ստանա, պիտի զբաղվի ուսումով, պետք է զբաղվի սպորտով, իր անձնական առողջությամբ եւ պիտանի լինի բանակին: Այդ ծրագրերով ընդամենը զինվորին կամ սպային պարապ ժամանակ չպիտի չմնա: Եթե դեռ այդ գործընթացը կիսատ է, չի կարելի քննադատել, չի կարելի չտեսնել բավականին արած, դրած, կայացված մեր բանակի առավելությունները»:

Դուք եղե՞լ եք դիրքերում, տեսե՞լ եք, թե ինչ աշխատանքներ են կատարվել բանակում։ «Իհարկե, եղել եմ Սյունիքում, Կիրանցում: Լինելով այդտեղ՝ պատկերացրել եմ, ոնց կարող էր կարճ ժամանակահատվածում... ու եթե զինվորը զորացրվում էր, եթե ուրիշ հիվանդություն ձեռք բերած չէր լինում, գոնե վախեցած էր լինում: Այսօր մեր պաշտպանական դիրքերը տեսնելով՝ ասում եմ, որ սա պետք է ավելի շուտ լիներ, իսկ վատ բարքերը, դեպքերը ցավալի են: Ինչ վերաբերում է նման դեպքերին, դրանք բանակում չեն առաջացել, մարդիկ բանակում չեն կրթվում: Եթե բանակ են գնում, պետք է այդ էտապներն անցած լինեն: Այսօր նաեւ մանկապարտեզների եւ դպրոցների ուշադրությունն է առաջնային համարվում, որը որ ժամանակի ընթացքում կտանի դրա վերացմանը: Եթե մի պետության մեջ նպատակները դարերի համար են, երեխաներին կրթության են տալիս: Եթե այսօր դպրոցաշինություն է գնում, եւ մանկապարտեզներ են համատարած կառուցում, հաստատ համոզված եմ, որ կտանի նրան, որ մեր դիրքերում նմանատիպ բաները կնվազեն կամ չեն լինի»:

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Պուտինը Թրամփին է փոխանցել հակամարտության կարգավորման իրանական կողմի տեսլականըKyiv Post. Մայամիում Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև բանակցությունները ավարտվել են վաղաժամկետՊՆ զորամասում զինծառայողի դի է հայտնաբերվել՝ հրազենային վնասվածքովԶապորոժիեում ավիահարվածների հետևանքով 8 զոհ կա, 16 մարդ վիրավորվել է․ նրանց թվում երեխաներ կանԼուկաշենկոյի այցը ԱՊՀ գագաթնաժողով․ Փաշինյանի հայացքներն ու Տոկաևի անտարբերությունը՝ ուշադրության կենտրոնում․ NEXTAԱրտակարգ իրավիճակի ազդանշան տված ինքնաթիռը վայրէջք է կատարել Չիլիի օդանավակայանումNASA-ն քայլեր է ձեռնարկում ուղեծրում առևտրային տիեզերակայաններ ստեղծելու ուղղությամբՊանամայում տեղի ունեցած 7.2 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով վիրավորվել է ավելի քան 20 մարդԴավիթ Բեկի փողոցում բախվել են 4 ավտոմեքենա․ «Mercedes»-ը մասամբ փակել է երթևեկելի գոտինՆոբելյան կոմիտեի որոշումը հարցեր է առաջացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շուրջ. ԶաքարյանԹաիլանդը շարունակում է մնալ մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի ցուցանիշների երկրորդ հորիզոնականում․ ԱԳՆՇղթայական ավտովթար Երևանում․ բախվել են «Mercedes»-ը, 2 «Changan»-ներն ու «Գազել»-ըFT. Սաուդյան Արաբիայի բիզնես ֆորումները խափանման վտանգի տակ են հութիների հարձակումների պատճառովՀՀ ԱԱԾ-ն միջազգային գործընկերների հետ քննարկել է սահմանապահների պատրաստության կատարելագործումըՀայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի. ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանաAirbus ուղևորատար ինքնաթիռը Չիլիի ափերի մոտ արտակարգ իրավիճակի մասին ազդանշան է տվելԷլեկտրամեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնության քվոտան այսօր կսպառվիՍիրելի՛ Երևան, շնորհավո՛ր 2808-ամյակդՊուտինը Թրամփին ասել է, որ Ռուսաստանի դիրքորոշումը Ուկրաինայի հարցում անփոփոխ է Թրամփը կարծում է, որ Հյուսիսային և Հարավային Կորեաները պատերազմի մեջ չեն միայն իր ջանքերի շնորհիվ«Известия»-ն մեղադրում է ԵԱՏՄ-ում հայ նախարարին կոռուպցիոն գործարքների մեջՀենրիխ Մխիթարյան․ Եթե հայրս 33 տարեկանում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ես ֆուտբոլիստ չդառնայիԹրամփը կարծում է, որ Նոբելյան խաղաղության մրցանակը վարկաբեկված էՄԻՊ ներկայացուցիչը մասնակցել է կանանց աջակցությանն ու բռնության դեմ պայքարին ուղղված նախաձեռնությանըՀայաստանի կանանց հավաքականն այսօր կմրցի Ինդոնեզիայի ընտրանու հետՈւիթքոֆը և Քուշները կարող են հաջորդ շաբաթ այցելել Մոսկվա և Կիև Տարադրամի փոխարժեքները՝ այսօրԹրամփը շնորհակալություն է հայտնել Պուտինին դիզելային վառելիքի համաձայնագրի համար Կանանց թրաֆիքինգ՝ Հայաստանում․ Սպանություն կատարածը հայտնաբերվել է ՎրաստանումՍամվել Կարապետյանը շնորհավորել է Երևանի 2808-ամյակը«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ ՓաշինյանԹրամփը նախատեսում է հանդիպել Մելոնիի հետ Ֆլորիդայում կայանալիք G20 գագաթնաժողովի շրջանակներումՀրազդանում մի շարք շենքեր մինչև ժամը 17։00-ն ջուր չեն ունենաՌԴ դեսպանատունը շնորհավորել է Երևանին՝ մայրաքաղաքի 2808-ամյակի առթիվReuters. ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցություններում քննարկվել է անվտանգության ճարտարապետությունըՔաղաքացին գիտի, որ մեր երկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. ԱբրահամյանՈւիթքոֆն ու Քուշները քննարկում են հաջորդ շաբաթ Մոսկվա և Կիև այցելելու հնարավորությունը․ AxiosՍեռական բնույթի գործողություններ կատարելու կասկածանքով 49-ամյա տղամարդ է ձերբակալվելԹրամփը հայտարարել է ուկրաինական հակամարտության արագ կարգավորման մասինՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԵրևանում BMW-ն բախվել է ճանապարհային նշանին ու բետոնե արգելապատնեշինՀայաստանի բանկերն ու հեռահաղորդակցության օպերատորները քննարկում են խարդախների միասնական բազա ստեղծելու գաղափարը10 տարի փորձել է կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը, բայց չի հաջողել. Թրամփը՝ Պուտինի մասինԹրամփը սպառնացել է ոչնչացնել Իրանը, եթե մերժի ԱՄՆ պահանջներըԱյսօր Տոնն է Սրբոց Թարգմանչաց«Հրապարակ». Հայաստանը 240 մլն դոլար նոր վարկ կվերցնի«Հրապարակ». Սյունիքում կրկի՞ն ադրբեջանցիներ«Հրապարակ». Դեսպանների հետ ակտիվ հանդիպումներ են սկսելՀոկտեմբերի 13-ին ԱԺ-ում արցախցիների հետ հանդիպում կկայանա․ ո՞վ է ընդունելու նրանց․ «Ժողովուրդ»«Հրապարակ». Սրբազանի գործը մտել է փակուղի
Ամենադիտված