Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանն է ենթարկվել
Աշխարհ
Կրասնոդարի երկրամասի Նովոռոսիյսկ քաղաքը գիշերը ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանն է ենթարկվել։ Անօդաչու թռչող սարքերի բեկորներն ընկել են ձեռնարկությունների տարածքներում և բնակելի շենքի մոտ։ Նախնական տվյալներով՝ զոհվել է 4 հոգի, վիրավորվել՝ 29-ը։
Միջադեպի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններն ու համապատասխան օպերատիվ խմբերը՝ կրակի օջախները մեկուսացնելու և հետևանքները վերացնելու նպատակով։ Շ
Իրավիճակը գտնվում է պատկան մարմինների վերահսկողության տակ, տարածքներում շարունակվում են անհրաժեշտ ուսումնասիրություններն ու անվտանգության ապահովման միջոցառումները։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)