Խուլիգանություն կատարած 33-ամյա տղամարդը ձերբակալվել է (տեսանյութ)
ԻրավունքՍեպտեմբերի 4-ին Արշակունյաց պողոտայի թաղամասերից մեկում 33-ամյա տղամարդը վիճաբանել է մեկ այլ անձի հետ։ Վիճաբանության ընթացքում նա բարձրաձայն հայհոյանքներ է հնչեցրել, ապա «Toyota»-ի բեռնախցիկից վերցրել է հրազենի նմանվող առարկա և հետապնդել վիճաբանության մասնակիցին։
Համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքից հետո տղամարդը ներկայացել է ոստիկանություն։ Նա խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել և ներկայացվել է քննչական բաժին։ Կատարվում է նախաքննություն։


















































Ամենադիտված
Դիրքում բռնшբшրnւթյшն դեպքը տեսած, ապա սպшնված 3 զինվորների ծնողներն արդարադատություն են պահանջում (տեսանյութ)