Բերման են ենթարկվել
Իրավունք
Հոկտեմբերի 15-ին հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել մի երիտասարդ:
Ոստիկանների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 21-ին երեկոյան բաժին է ներկայացել 19-ամյա Արամայիս Հ.-ն` հայտնելով, որ վիճաբանության ժամանակ երիտասարդին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է ինքը: Արամայիս Հ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:
Նոււյն օրը, ժամը 19.00-ին, Ոսկեվազ գյուղից ոստիկանության Աշտարակի բաժին բերման է ենթարկվել 55-ամյա Վրեժ Բաղդասարյանը, որը ս/թ հոկտեմբերի 20-ից Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված դատավճռով հետախուզվում էր պատժի կրումից խուսափելու համար (ՀՀ քր. օր.-ի 235 հոդվածի 1-ին մաս` ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը):


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում