Իտալացիների անհավանական արկածները Երևանում
Իրավունք
Ոստիկանության ծառայողները վերջերս հայտնաբերել էին Իտալիայի Հանրապետության քաղաքացիներ Վինչենցո Տորինոյին և Անտոնիո Կավեին, որոնք մի շարք քաղաքացիներից խարդախությամբ խոշոր չափերի հասնող գումարներ էին կորզել: Այս մասին ոստիկանությունը տեղեկացրել էր մի քանի օր առաջ:
Երեկ էլ ոստիկանության Արաբկիրի բաժին է ներկայացել 62-ամյա մի քաղաքացի և հայտնել, որ դիտելով «Հերթապահ մաս» հեռուստահաղորդումը, ճանաչել է Տորինոյին և Կավեին, որոնք մայիսին, Կոմիտասի պողոտայի և Գրիբոյեդովի փողոցի խաչմերուկի մոտ, չարաշահելով իր վստահությունը, խաբեությամբ վերցրել են 900 եվրոյին համարժեք դրամ:
Վ. Տորինոն և Ա. Կավեն կալանավորված են: Նախաքննությունը շարունակվում է:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում