Կողոպտել են լրագրող Արկադի Մամոնտովին
Իրավունք
Այսօր գիշերը ավազակային հարձակում է տեղի ունեցել հայտնի ռուս լրագրող Արկադի Մամոնտովի բնակարան: Այս մասին իրավապաշտպան օրգանները հայտնել են «Ինտերֆաքսին»:
Նախնական տվյալներով այսօր գիշերվա ժամը երեքին Խիմկինոյի շրջանի Խոտկովո գյուղի նրա առանձնատուն են ներխուժել չորս դիմակավոր անձինք , կապել են Մամոնտովի կնոջն ու ընկերուհուն՝ սպառնալով զենքով, որից հետո գողացել են հարյուր հազար ռուբլի, թանկարժեք զարդեր ու փախուստի դիմել:
Աղբյուրը նշել է, որ լրագրողն ինքը, դեպքի ժամանակ տանը չի եղել, այժմ դեպքի վայրում աշխատում են համապատասխան մարմինները, ճշտվում է վնասի չափը:
«Ինտերֆակսն» առայժմ պաշտոնական տվյալներ չի հաղորդել Մամոնտովի ու իրավապաշտպան օրգանների կողմից:
Հիշեցնենք, որ Արկադի Մամոնտովը «Հատուկ թղթակից» հեռուստահաղորդման հեղինակներից է, որը հեռարձակվում է Ռոսսիա հեռուստաալիքով:


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում