Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

«Эти армяшки» արտահայտությունը լսելով՝ Աբգար Հովհաննիսյանը գինու շիշը նետեց գեներալի վրա

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ալ. Շիրվանզադեի «Կյանքի բովից» /տես նաև` «Հորս անսպասելի սնանկությունը մեզ վերցրել էր թանկագին գորգերից և գցել չոր գետնի վրա. Շիրվանզադե»/ ինքնակենսագրական հուշագրությունից մեկ փոքրիկ հատված:

Աբգար Հովհաննիսյանը հրապարակախոս չէր: Նա տաղանդավոր ֆելիետոնիստ էր և ամենասրամիտը, որ երբևէ ունեցել է հայ մամուլը: Նա կլիներ երևելի երգիծաբան, եթե իրան չմանրացներ: Նա և հռետոր էր բարձր տեսակի, ֆինանսիստ էր առաջնակարգ, գեղարվեստագետ, սեղանապետ հաճելի միջազգային հացկերույթներում: Իբրև մարդ, Աբգար Հովհաննիսյանը չար չէր, թեև սիրում էր տեղի-անտեղի ծաղակոծել մարդկանց: Փառասեր էր, ի՛նչ ասել կուզե, սակայն գիտեր տեղը եկած ժամանակ քողարկվել համեստության շղարշով, որպես կյանքի դերասան: Շատ էլ հաստատակամ չէր բարոյական սկզբունքների մեջ: Դրամը սիրում էր ոչ դրամի, այլ կյանքի համար: Ընկերային մարդ էր բառի ընդարձակ իմաստով և հյուրասեր անսահման: Կնամոլ էր, բայց ոչ մինչև ցոփություն և երիտասարդ հասակում ունեցել էր մեծ հաջողություն կանանց մեջ ու մեկից ավելի ռոմաններ: Սակայն այդ չէր խանգարում նրան լինել և՛ սիրող ամուսին, և՛ զգայնասիրտ ու բարի հայր: Հիշաչար էր, քինախնդիր, բայց և տեղը եկած ժամանակ ջենտլմեն: Չնայելով լարված հարաբերություններին, նա ջանք չէր խնայել Արծրունու կալվածքը կորստից փրկելու և, եթե Արծրունին համառ չլիներ ու լսեր նրա խելացի խորհուրդները, չէր զրկվիլ իր հարստությունից:

Աբգար Հովհաննիսյանը օրվա մարդ էր: Նրա ամբողջ ինտելեկտուալ արժեքը իր ներկայի մեջ էր. ապագան շատ էլ չէր ժպտում նրան, և ինքն էլ այդ մասին առանձին հոգացողություն չուներ: Կան գործիչներ, լինեն նրանք գրական թե հասարակական, որոնց փառքը ասուպ է. փայլեց մի վայրկյան` և անցավ: Աբգար Հովհաննիսյանն այդպիսիններից էր: Նա հետք չթողեց ոչ գրական և ոչ հասարակական կյանքի մեջ, վասնզի փարոս չէր ոչ իր ժամանակակից սերնդի և ոչ մանավանդ հաջորդ սերունդների համար:

Այսպես էր Աբգար Հովհաննիսյանը: Այն մարդը, որ իր ժամանակին հայ կյանքում կատարել է խոշոր դեր: Նա, որ Ստեփաննոս Նազարյանի «Հյուսիսափայլից» հետո լավագույն հայ գրական-գիտական ամսագրի` «Փորձի» հիմքը դրեց, թեև չունեցավ ոչ մի մասնակցություն նրա մեջ: Վերջապես, նա էր, որ ասպարեզ տվեց Պերճ Պռոշյանի, Գաբրիել Սունդուկյանցի և Գամառ-Քաթիպայի գրիչներին և, ընդհատելով Րաֆֆիի լռությունը, խրախուսեց նրան գրելու իր լավագույն երկը` «Սամվելը»: Մի՞թե այդ քիչ բան է:

Աբգար Հովհաննսիյանը ծայրահեղ նացիոնալիստ էր, երբեմն մինչև շովինիզմ: Երիտասարդ տարիքում նա մի երեկո իր բարեկամների հետ ընթերցելիս է լինում Թիֆլիսի «Կրուժոկ» անունով կլուբում: Կից սեղանի քով նստած է լինում մի մեծապաշտոն ռուս գեներալ իր ընկերների հետ: Հանկարծ Աբգար Հովհաննիսյանն այդ սեղանից լսում է խուլիգանների բերնում սովորական դարձած անարգանքը հայերի դեմ - «Эти армяшки»: Աբգարը, առանց տատանվելու, վերցնում է գինու շիշը և նետում է գեներալի վրա: Իրարանցում, աղմուկ, և հետևանքը – այդ օրերից կլուբի դռները փակվում են հայերի համար:

Աբգար Հովհաննիսյանն ասում էր.

- Ես պարծենում եմ, որ հայ եմ ծնվել:

Գրիգոր Արծրունին ասում էր.

- Ես դժբախտ եմ, որ հայ եմ ծնվել:

Նյութը` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված