Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Երվանդ Օտյանը Նուբար փաշայի եգիպտական կալվածքներից մեկում` օձերի ու կարիճների հարևանությամբ

Գիտություն և Մշակույթ

Ձեզ ենք ներկայացնում Ա. Մակարյանի «Երվանդ Օտյանի կյանքը և հրապարակախոսական գործունեությունը» (տե՛ս նաև` «Խմբագրապետության աշխատանք` օրական երկու աման ճաշի փոխարեն. Երվանդ Օտյան») գրքից Օտյանի՝ Եգիպտոսում գտնված տարիների մի դրվագը:

Օտյանը Աթենքում երկար չի մնում, որովհետև կենսապայմանները շատ վատ էին «Աղքատ երկիր մըն է Հունաստան, ուր օտարականի համար գրեթե ասպարեզ չկա», - գրում է նա: «Ընդհանրապես մեր սովորական կերակուրներն էր տոմաթես սալաթասին և ձիթապտուղը, որ մեծ ախորժակով ու համախմբված կուտեինք Բիրե, Սիմեոն Մանիկյանի փոքրիկ տանը, որ Բիրեեն անցնող բոլոր չքավոր հայ գաղթականներու ժամադրավայրն էր և ուր սովորաբար ճաշի ու պառկելու համար ութ-տաս բացառիկ հյուրեր կգտնվեին»: Հետո, երբ նրանց նյութական դրությունն ավելի է վատանում, բոլորն էլ Քնայբի տեսության հետևորդներ են դառնում, այսինքն` բանջարակերներ են դառնում: Քնայբը քարոզում էր բացարձակ բանջարակերություն և շոգիի լոգանք: «Ամենքս ալ բանջարակերներ եղած էինք, - գրում է Օտյանը, - պուտուկի մը մեջ եղանակին բանջարեղենները կլեցնեինք ու կազի լամբարի մը վրա ժամերով կխաշեինք: Նույնիսկ աղ չէինք դներ մեջը: Եվ սակայն համեղ կըլլար պատրաստած կերակուրը, գոնե մենք այսպես կջանայինք համոզել զիրար»:

96 թվականի աշնանը, հետաքրքրության համար, ինչպես և ծանոթներին տեսնելու համար, Օտյանը մի քանի օրով գնում է Եգիպտոս. լինում է Ալեքսանդրիայում, ապա Կահիրեում և բավականաչափ լավ տպավորությամբ վերադառնում է Աթենք, որոշելով վերջնականապես Եգիպտոս տեղափոխվել: Իրոք, 1897 թվականի հունվարի վերջերին նա հրաժեշտ է տալիս Աթենքին և մեկնում է Եգիպտոս: Ճանապարհորդությունը տևում է ութ օր: Ճանապարհին նա մոտիկից ականատես է լինում Կրետեի ապստամբական շարժումներին և Կրետեի մայրաքաղաք Կանդիայում քիչ է մնում ընդհարման զոհ դառնա: Նավապետի ստիպումով նա ցամաք է իջնում, գնում են քաղաքային հրապարակը, «սրճարան մը, նարդ խաղալու և մեյ-մեկ նարգիլե ծխելու»: «Հազիվ թե նարդին սկսել էինք, երբ հանկարծ հրացանաձգություն մը լսվեցավ»: Հրապարակի վրա իրարանցում ու անկարգություն էր: Ապստամբները հարձակվել էին քաղաքի վրա: «Ակնթարթի մը մեջ թուրք և հույն զինյալ` փողոցները թափեցան: Ամեն փողոցներե, ամեն պատուհաններե հրացանի ու րևոլվերի պայթյուններ կլսվեին»: Օգտվելով ընդհարման ժամանակավոր դադարից, նրանք մի կերպ իրենց նետում են նավ:

Հասնելով Ալեքսանդրիա, Օտյանը մոտ մի ամիս անգործ է մնում, ապա նշանավոր կալվածատեր Պողոս Նուպար փաշան նրան ուղարկում է իր ագարակներից մեկը` իբրև հաշվեկալ-գանձապահ:

1897 թվականի մարտից Օտյանը տեղափոխվում է Շարապսի ագարակը: Դա Պողոս Նուպար փաշայի ագարակներից մեկն էր: «Այս ագարակը, - գրում է Օտյանը, - Ալեքսանդրիայեն և Գահիրեեն յոթ-ութ ժամ հեռու Տաթիեթի կողմերը ընդարձակ կալվածք մըն է բամբակի և բրինձի մշակության հատկացված»:

Ագարակում Օտյանին հատկացվում է առանձին մի բնակարան` պարզ հարմարություններով: Մեծ քաղաքի կյանքին սովոր երիտասարդի համար շատ ծանր է լինում այդ մեկուսացված ագարակը, որը, ուրիշ անհրապույր կողմերի հետ միասին, լիքն էր օձերով, կարիճներով ու մողեսներով: «Մանավանդ գիշերները անտանելի էր, - գրում է Օտյանը, - չղջիկներ, մուկսեր, ուտիճներ շուրջս կվխտային: Ասկե զատ, պատերու վրա երբեմն կտեսնեի կարիճներու քալերը և ննջասենյակիս ձեղունեն ատեն-ատեն մողեսներ վայր կիյնային»:

Ագարակում Օտյանը մենակ չէր, այնտեղ կային նաև մի քանի հայեր և մի շվեյցարացի քիմիկոս` իր ընտանիքով:

Շարապսում Օտյանը մնում է երկու տարի, մինչև 1899 թվականը: Այդ ժամանակ նա մոտիկից ծանոթանում է եգիպտական ֆելլահների, ընչազուրկ գյուղացիների կյանքի դաժան պայմաններին: 1882 թվականից Եգիպտոսը գտնվում էր Անգլիայի տիրապետության տակ: Անգլիական կառավարությունը այդ երկրին վերաբերվում էր իբրև հումքի բազայի, մեծ քանակությամբ բամբակ, ծխախոտ, եգիպտացորեն, բանան արտահանելով: Անգլիան ամեն կերպ հակազդում էր տեղական արդյունաբերությանը, որ մինչ այդ բարվոք վիճակում էր գտնվում: Անգլիական կառավարությունը ոչ միայն չվերացրեց ճորտական կախումը, այլև ավելի խորացրեց` ճորտ գյուղացիներին վերածելով վարձու բանվորների: Ավելի խորացավ հողազրկության պրոցեսը, անհամեմատ բարձրացավ հողի արժեքը:

Շարապսի ագարակից ամիսը մեկ անգամ, ուղտի վրա նստած, Օտյանը գնում էր Կահիրե կամ Ալեքսանդրիա և տեսակցում ընկերների ու բարեկամների հետ: Այդ ժամանակ Կահիրեում էին գտնվում Տիգրան Արփիարյանը (Ա. Արփիարյանի մեծ եղբայրը' հրապարակախոս), երգիծաբան Հ. Ալփիարը, Սմբատ Բյուրատը և ուրիշներ: Ալփիարը 1897 թվականից հրատարակում էր «Փարոս»-ը, իսկ Սմբատ Բյուրատը` «Փյունիկ»-ը, որոնց երբեմն-երբեմն աշխատակցում էրՕտյանը:

1897 թվականի սեպտեմբերի վերջերին Ալեքսանդրիայում հրավիրվում է հնչակյան կուսակցության համագումարը: Այդ կապակցությամբ Լոնդոնից Ալեքսանդրիա է գնում նաև Ա. Արփիարյանը և հյուրընկալվում Օտյանի «ագարակում»:

Շարապսից Օտյանը աշխատակցում էր «Միություն» թերթին, որի խմբագրպետն էր մնում: Այստեղ նա գրեց իր հիշողությունները, որոնք 1898 թվականին լույս տեսան Լոնդոնի «Նոր կյանք»-ում` «Արյունոտ հիշատակներ» խորագրով: Այս երկի մասին Օտյանը առաջին անգամ հիշատակել է 1897 թ. 27 մայիսի նամակում:

Խոսելով իր զբաղմունքների մասին, նա գրել է. «Գիշերը ընդհանրապես գրելով կանցնեմ, մինչև ժամը տասը, նախ նամակները, հետո «Միության» հոդված, որովհետև միշտ ես եմ խմբագրապետը և հետո տետրակ մը զոր լմնցելու մոտ եմ և որուն մեջ պատմած եմ իմ Պոլսեն մեկնելուս վեցօրյա անցքերը և բավական հետաքրքրական է … Կարդալու շատ բան չունիմ Աստվածաշունչեն զատ, քանի մը երգիծական գրքեր»:

Շարապսում ծրագրել էր նաև «ուսումնասիրություն մը ընելու քրիստոնեության երեսին հայոց կրած վնասներուն վրա և ցույց տալու, թե «եկեղեցին մինչև հիմա պահպանած է» ավանդական խոսքը, տերտերներուն կողմե հնարված կեղծ բանաձև մըն է:

1898 թվականից Ա Չոպանյանը Փարիզում սկսեց հրատարակել «Անահիտ» հանդեսը: Նա Օտյանին ևս հրավիրել էր աշխատակցության: Այդ հրավերը Օտյանը սիրով ընդունեց և Շարապսից, «Նոր կյանք»-ի հետ միասին, սկսեց աշխատակցել նաև «Անահիտ»-ին:

«Անահիտին» մեջ գրելու հրավերը սիրով կընդունիմ, - գրում է նա նամակներից մեկում, - և պիտի ջանամ նույնիսկ առաջին թիվի համար բան մը հասցնել: Մտածեցի, որ նամակի ձև տամ հոդվածներուս և ընդհանուր վերնագրի մը տակ գրեմ միշտ, այս կերպ կրնամ ուզած նյութիս վրա ուզած ոճովս գրել: «Անահիտ»-ում նա իր նյութերը զետեղում էր «Մոսապ լեսիմ» խորագրի տակ: Աստվածաշնչի մեջ այդպես կոչվել են նրանք, որոնք նստում էին Սողոմոնի պալատի մուտքի մոտ դրված նստարանի վրա և ծաղրում էին փարիսեցիներին, սադուկեցիներին, հարուստներին և այլն – ծաղր անող: Միառժամանակ գրել է նաև «Անապատեն ձայն» խորագրով:

Շարապսից Օտյանը աշխատակցում էր նաև «Նոր կյանք»-ին, որը լավ ընդունելություն գտավ:

Նյութը` Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված