Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Ո՞վ է իրականում Պեպոն

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Հենրիկ Հովհաննիսյանի «Հայ թատրոնի պատմություն. 19-րդ դար» գրքից («Գաբրիել Սունդուկյան») /տես նաև՝  «Դուռը բացեց Գաբրիել Սունդուկյանցի սպասուհին»/ մի փոքրիկ հատված:

Հեղինակն ուզում է գտնել Զամբախովների ու Սարգիսների իրականության դեմ կռիվ տվող ուժը և գիտե, որ դա մտավորականը չի լինելու: Հեղինակն իր հերոսին գտնելու էր համքարների, ձկնորսների, «քեֆ անող» տղերքի ու գլխից ձեռ վեր կալած «լոթիների» մեջ: Սրանց մեջ էին այն մարդիկ, որ Պեպո Մամուլյանի առաջնորդությամբ 1865 թ. ամռանը հարձակվեցին քաղաքագլուխ Շիրմազանյանի տան վրա: Նրանց առջև էին ռուս զինվորները փակել Քռի կամուրջը, որ Հավլաբարի «խալխը» վրա չտար Սոլոլակին` մեծահարուստների թաղին:

Սունդուկյանը մտավորական էր և աստիճանավոր, ժեներալի պաշտոնազգեստով ու սպիտակ ձեռնոցներով, ազնվականի զուսպ ու մեղմ խոսելակերպով, ի պահանջել հարկի ֆրանսախոս ու ռուսախոս, գրական միջավայրից կարծես հեռու և ապրում էր ներանձնական կյանքով: Բայց նա իրեն ոչնչով բարձր չէր համարում համքարից, մշակից ու բեռնակրից և աշխարհն զգում էր այն լեզվով, որով խոսում էր հավլաբարցի հայը: Նա ժողովրդի ստորին խավերի մեջ էր փնտրում մարդուն ու մարդկային առաքինությունը և հայ մտավորականին ուզում էր տեսնել որպես ազգային-ժողովրդական գաղափարի կրող: Նրա երևակայած հերոսը կանգնած էր այդ սահմանագծին: Սունդուկյանը բեմ էր հանելու այդ հերոսին, որը նրա գեղարվեստական երևակայության մեջ ուրվագծվում էր Չմշկյանի բեմական բնավորությամբ, Պեպո Մամուլյանի երևույթով և քաղաքին հայտնի ձկնորս, «տառապյալների պաշտպան» Լոփիանու արտաքինով:

Երբ 1870 թ. ամռանը Թիֆլիսի մերձակա Կրծանիս ամառանոցում Սունդուկյանը Չմշկյանին թելադրում էր «Պեպո» կատակերգությունը, մտքում ուներ չորս նախատիպ. մեկն իր առջև նստած արտիստն էր, որ համառորեն հերոսի դեր էր խնդրում, մյուսը` խռովարար համքարը, երրորդը` էթնոգրաֆիական օրինակ Լոփիանին, չորրորդը` փողոցում հանդիպած մի կինտո, որին տուն էր հրավիրել, հյուրասիրել ու դարձել նրա զավակի կնքահայրը: Երբ պիեսի մի քանի տեսարաններ արդեն պատրաստ էին, հեղինակը փողոցում տեսնում է Պեպոյի իր երևակայած արտաքինն ունեցող երիտասարդին. «Թե ախպեր ես, - ասում է նա, - ասա, քանի՞ տարեկան ես, ինչո՞վ ես պարապում: - Աղա ջան, երեսուն տարեկան եմ, մրգավաճառ կինտո եմ»:

Դրամատուրգը տուն է հրավիրում այս մարդուն, զրուցում հետը, ընթերցում մի քանի հատված գրվող պիեսից, արժանանում նրա հավանությանը, և հաջորդ օրը շարունակում գործը Չմշկյանի հետ` թելադրում դրություն և ինտոնացիա հուշելով արտիստին ու հետևելով նրա վերաբերմունքին: Եվ արտիստն էլ հարցականորեն սևեռվում է դեպի հեղինակի անձը, ապագա դերի իր զգացումով կողմնորոշում նրան: Այսպես է ստեղծվում Սունդուկյանի գլուխգործոցը, իր «նորագույն սոցիալական մտքերով», հերոսի բոլորովին նոր տիպով ու նկարագրով, որը դինակ չէր, այլ գաղափարակերպված ու անհատականացված բնավորություն: Դրամատուրգն այդ ստվերը հետապնդում էր վաղոււց և որոնում իր անձը նրա մեջ: «Խաթաբալայի» Մասիսյանցը, - գրում է նա, - ես եմ, «Էլի մեկ զոհի» Միքայելը ես եմ, Պեպոն դարձյալ ես եմ`  հասարակ կինտոյի մաշկի տակ»:

Նյութը՝  Ք. Ա.-ի 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված