Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Եթե շրջվի-ասի` հարություն առա ի մեռելոց, չեն հավատա, Քրիստոսի հարությանը հազիվ են հավատացել

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում Արմեն Մարտիրոսյանի «Մազե կամուրջ» /տես նաև՝ «Թուրք սելջուկը քաղցկեղի նման բույն դրեց մեր մեջ, աճեց, մեծացավ», «Շեղաչ հայ, մինչև թուրք-սելջուկը, չկար բովանդակ Հայաստանում. Արմեն Մարտիրոսյան»/ եռահատոր վիպերգությունից մի հատված:

Կատրամիդեն ափսոսաց դափ-դատարկ քաղաք մտնելու համար: Այդ երկրում սովորություն չկար մեռածի հետ ոսկի կամ արծաթ թաղելու, թեկուզ մեռնողը թագուհին էր: Ոսկի կամ արծաթ լիներ, հետը բերեր, ողորմածորեն բաժաներ կիսաքաղց ամբոխին, արքայական ժամանակի բույրն ու քաղցրությունն առնեին: Առաջ, թագուհուն հանդիպելիս, պարզված ձեռքերը դատարկ չէին հեռանում: Այժմ ունեցած-չունեցածը, է՜, ոչինչ չունի, իր գոյությունն է, հպարտ քայլվածքը, արքայական շարժուձևը, ինքն է` յոթ պորտ ազնվական, անթագավորություն ու անդրամ քաղաք եկավ: Պետությունից զուրկ երկրում թագուհու ներկայությունը բաժանելի նշխար է, կարթնացնի անցյալի հիշողությունը: Հիշողությամբ, իհարկե, ամբոխին կերակրել չի կարող: Դրամն է` չկա, թագավորությունն է` չկա, լավ ասացին` կեղծ մարգարե: Եթե շրջվի-ասի` հարություն առա ի մեռելոց, չեն հավատա, Քրիստոսի հարությանը հազար տարում հազիվ են հավատացել: Եվ թագուհին անցնում է ցնցոտիավորների անհավատության ալիքի միջով, այդ ալիքն արտաբերված բառուխոսքի զրահ չունի, թե չէ կփշրվի միայնակ կնոջ ուսերին, ջրասույզ կանի: Կատրամիդեն երկրորդ անգամ քարկոծվելուց, մեռնելուց չի վախենում, իր աղխ ու տեսակից չհասկացվածի վախն է` փաթաթվել է պարանոցին և անընդհատ նեղանում, փոքրանում է, սեղմում կոկորդը: Նա հանկարծ կարոտեց հանգիստ շնչել-արտաշնչելու մասին իր հորինած հմայիլին. գա՛, ի բա՛ց վանի չհասկացվելու ուլունքաշարը: Հմայիլն ամենանեղ պահի այցելու է, գալիս, է, երբ առանց իրեն անհնար է ապրել: Այս անգամ էլ երևաց, գոտեպնդեց թագուհուն: Կանոնավոր շնչառությունից կուրծքը համաչափ ելևէջվեց, գույնը տեղն ընկավ, աչքերի փայլն ու խաղաղությունը վերադարձան: Մաշկից ձյունաթույր ճառագայթների ներգործուն անձրև տեղաց հավաքվածների վրա: Սրանք ետ քաշվեցին, կայի՛ն` բակ ու տուն մտան, գլխներին ծածկ որոնեցին` տեղատարափից պատսպարվելու, կայի՛ն ցնցոտիներում կծկվեցին, մանրացան, լլկվեցին: «Ես հանգիստ քայլում եմ անվստահության ալիքների միջով, - ինքնիրեն ասաց թագուհին, - ինչպես Հիսուսը ջրերի վրայով»: Հմայիլի ներգործությամբ վախի` կոկորդ սեղմող շղթան կտրվեց, և նա տեսավ ցեխաջրում աստիճանաբար անհետացող ուլունքաշարը:

Հավաքվածների միջից ոտաբոբիկ մի երեխա ձեռքը բաց թողեց մոր փեշից, առաջ վազեց և մատնացույց անելով թագուհուն` մանկական զրնգուն ձայնով բացականչեց.

- Մամ, տես, Մայրամ ասպածածինն է ...

Դա այն էր, ինչ ամբոխը մտածում էր և չէր արտաբերում: Ամենքը` և՛ երեխայի մայրը, և՛ թագուհին, և՛ նույնիսկ մոտակա տներում պատսպարան փնտրողները լսեցին տղայի զրնգուն ու մանկական ձայնը: «Մամ, տես, Մայրամ ասպածածինն է» - ասաց` հատ-հատ վանկարկելով բառերը, և ամենքը գիտեին, որ նա ի ծնե խուլ է և համր, մայրը յոթ տարի յոթ սրբի դուռ է բախում, ճար ու դարման չի գտնում: Բուժե՜ց, անծանոթ կինը մի ակնթարթում բուժե՜ց անբուժելի հիվանդին, Մարիամ Աստվածածինը չի, ո՞վ է, հենց Մարիամ Աստվածածինն է: Եվ դիմագծերի, հայացքի զարմանալի նմանություն գտան Մայր Տաճարի սրբապատկերի ու կնոջ միջև: Իսկույն մտաբերեցին հիվանդ հարազատին ու բարեկամին` բերեն, ցույց տան, և կինը ձեռքի շարժումով բուժի անդամալույծին, դիվահարին ու բորոտին: Ուրիշ բժշկի, գրբացի ու սրբի դուռ չեն բախի, սուրբն իր ոտքով եկել, մտել է քաղաքի արվարձանը: Անվստահության ալիքները խաղաղվեցին, և հավաքվածները` մեր տանն անդամալույծ կա, ասացին, մեր տանը դիվահար կա, ավելացրին, բորոտ կա, շարունակեցին, ապա խոսքները մեկ արած` ասացին.

- Ամենքս էլ բորոտ ենք, դիվահար, անդամալույծ ու ընկնավոր: Սանդարամենտը մեջներս է, կեփե, կխորովե: Փրկե մեզի, տիրուհի, մեզեն հեռու տար սանդարամենտը:

Նրանք թուրք-սելջուկի, քուրդ Շեհդադյանների, նաև հայ մեծահարուստի գիշեր- ցերեկ բանող լծկաներն էին, և թագուհին կիսամերկ մեջքներին ու վզներին նկատեց լծի հետքերը` ուռուցիկ-կոշտուկներ ու մտրակի ամենօրյա հարվածներից խարանված վերք ու կապտուկ: «Իսկապես որ բորոտ են, դիվահար, անդամալույծ ու ընկնավոր, - մտածեց թագուհին, - այս ի՜նչ քաղաք է բաժին ընկել ինձ»: Եվ առաջին տպավորության ազդեցության տակ նա ափսոսաց քաղաքում հայտնվելու համար` չտեսնե՜ր ծայրամասից ծնունդ առնող և Անին օղակող թշվառությունը: Ոչ բժիշկ է, ոչ սուրբ, ինչպե՞ս է առողջացնելու այս հիվանդ մարմինն ու հոգին: Մեկը չի, տասը չի, հազարը չի, բյուրավոր է, ինքը մեն-մենակ ինչպե՞ս է առողջացնելու բյուրավորին: Ի ծնե խուլ ու համրի հետ գործը հեշտ ու հանգիստ ընթացավ. նա վերադառնում էր Մայր Տաճարից: Ով-ով, թագուհին հո գիտի` նկարիչ-վարպետը Մարիամ Աստվածածնին պատկերել էր իր տեսք ու կերպարանքով: Հետաքրքիր է` տաճարի ներսում Կատրամիդեի պատկերն է, դրսում' Գագիկ թագավորի արձանը: Այր ու կին` թագավոր ու թագուհի, ներսուդրսից հսկում են հավատացյալ մարդկանց: Եկեղեցին ու թագավորությունը պահպանելու յուրօրինակ ջանք է, և թագուհին այժմ հավատում է Տրդատ ճարտարապետի ու քարագործ նկարիչների հղացման կենսունակությանն ու զորությանը: Խուլ ու համր երեխայի բուժումը վերագրեց հղացման ներգործությանը, և իր` գերեզմանոցում թարմ ու անփոփոխ մնալուն: Օրհնված հողը` բնական զմուռս, չէր թողել մաշվի, քայքայվի, ընդհակառակը, հարթել էր ճակատի կնճիռները, կեցվածքին տվել սլացիկություն ու վեհություն, որ նա, երկրային լարվածությունից, տարիներ հետո հողմահարվելուց, ուզեր-չուզեր, կորցնելու էր գերեզմանոցում: Ինքն այն էր, ինչ կար սրբապատկերում: Դրա համար էլ հավատի սերմ ցանեց ամբոխի մեջ: Ի՞նչ էր անելու հետագայում, եթե սերմը նոր հիվանդների առկայության դեպքում չծլարձակի համասփյուռ:

Նյութը'  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված