Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Սիպիլը պահանջում էր, որ կանայք իրավահավասար լինեն տղամարդկանց

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ա. Մինասյանի «Սիպիլ» (տես նաև` «Սիպիլի սալոնում լինում էր ժամանակի հայ մտավորականության ընտրանին») գրքից մեկ փոքրիկ հատված:

Սիպիլը կանանց իրավունքների պաշտպանության հարցը քննում է լայն առումով: Նա, որպես ֆեմինիստ, կնոջ դատի պաշտպան, Տյուսաբի նման իր առջև խնդիր է դնում` ամեն կերպ բարձր պահել կնոջ պատիվը, նրա տեղն ու դիրքը ընտանիքում և հասարակության մեջ: Նա ցույց է տալիս, որ դեռևս միջնադարում և հետագայում նույնպես հայ կինը ունեցել է մեծ մասնակցություն հասարակական կյանքում:

Սիպիլը պահանջում էր, որ կանայք իրավահավասար լինեն տղամարդկանց, նրանց հավասար պաշտոններ վարեն: Դեռ ավելին, նա այն կարծիքին է, որ տղամարդկանց 90 տոկոսի վարած պաշտոնները կարող են կատարել նույնիսկ միջին կարողության կանայք, որովհետև գավառներում կան ողորմելի մտքով փաստաբաններ ու բժիշկներ, որոնք իրենց սահմանափակ դատողությամբ հավասար են իրենց իսկ արհամարհած կանանց: Այստեղից էլ գալիս է այն եզրակացության, որ կիներն էլ կարող են լինել բժիշկ, դեղագործ, իրավաբան և ուսուցիչ և երբեմն հանգում անգամ ավելի լուրջ պահանջի` «կիները պետք է միևնույն քաղաքական իրավունքները ունենան, այսինքն ընտրեն և ընտրելի ըլլան»: Սիպիլն այս ազատամիտ գաղափարին է հանգել դեռևս 1884 թվականին, այսինքն երբ ընքը 21 տարեկան էր և ուներ հինգ տարվա գործունեության փորձ:

Սիպիլը, ժամանակի քաղաքական կացությունից դրդված, շուտով նահանջում է իր դիրքերից և ասում. «Անշուշտ մենք ընկերային կամ քաղաքական իրավունքներու համար չէ, որ պիտի կռվինք, մեզի համար դեռ ժամը հնչած չէ այդ թեկնածությանց, բայց մեզի համար ավելի ընդարձակ դաշտ մը կա աշխատությանց և անձնվիրությանց, և կարժե որ անձնազոհ ըլլանք անոր համար» և շեշտը դնում է գավառներում` «հայրենի ավերակներուն մեջ» գտնվող դժբախտ քույրերին օգնելու վրա, որոնք «քաղաքակրթութենե հեռու, լքված, մոռացված, կոխկրտված բույսի մը կյանքը միայն կապրին»:

Այսպիսով, կնոջ առտնին գործերից մինչև նրա հասարակական-մտավոր կյանքը, երեխաների դաստիարակության կարևոր խնդրից մինչև կանացի նորաձևությունների ու արդուզարդի հարցերը Սիպիլը դարձնում է հասարակական քննարկման նյութ:

Սիպիլը ձգտում է բարձրացնել կնոջ դերը ոչ միայն որպես ամուսնու, այլև` մոր. նրա ցանկությունն է մոր և զավակի հարաբերություններում շիտակություն, մտերմություն տեսնել: Նա բորոյախոսական շատ հետաքրքիր խորհուրդներ է առաջ քաշում «Ճշմարիտ բարեկամը» հոդվածում: «Մայրն է վիշտերու, դժբախտությանց միակ ցավակիցը, հրճվանքներու, հաջողությանց միակ խնդրակիցը, որ զմեզ կսիրե առանց փոխարինության, որ կուլա և կըժպտի մեզի հետ և կը զոհե իր կյանքը ամեն օր մեզի, գիտնալով որ մենք գեթ օր մը չպիտի նվիրենք իրեն: Եվ մենք` սիրո և բարեկամության տենդոտ խուզարկուներ, կը թողունք այդ անձնվեր հոգին և կերթանք փնտրել մեր երջանկությունը սուտ սերերու և կեղծ բարեկամությանց մեջ, փույթ չէ որ խաբեն, մատնեն, լքեն զմեզ, կոխկրտեն մեր սրտին վրա, արյունեն մեր հոգին, բզկտեն մեր խիղճը և մեր ամենեն փափուկ, ամենեն սուրբ ու անկեղծ զգացումները սև գույներով մրոտեն»:

Նա գտնում է, որ երիտասարդությունը հաճախ խորհրդի համար դիմում է անփորձին, անգիտակին և խաբվում ու սխալվում է, մինչդեռ եթե մոր հետ կիսի մտորումներն ու խոհերը, անշուշտ, ավելի ճիշտ ուղղություն կստանա:

Եվ հեղինակը, միանգամայն տեղին, բերում է ֆրանսիական առածը` «Եթե երիտասարդությունը գիտնար, եթե ծերությունը կարենար»:

Անշուշտ, մոր, մանավանդ կրթված ու գիտակից մոր, հորդորները միշտ տանում են ճիշտ ճանապարհով, որովհետև միմիայն մայրական նուրբ զգացումներն ու անսահման սերը կարող են առաջնորդել դեպի լավը, բարձրը, գեղեցիկը, ազնիվն ու առաքինին: Բայց թող չթվա, թե Սիպիլը կնոջն առաջնորդում է դեպի խոհանոց, դեպի տնային աշխատանքներ, կամ լավագույն դեպքում անձնվեր մայր ու հավատարիմ կին լինելու մեջ է տեսնում առավելությունը: Ամենևին: Նա կնոջ մեջ տեսնում է նաև մտային կարողությունը, ստեղծագործական ունակությունը և ցանկանում է, որ մտավորական կինը չսահմանափակվի սոսկ ուսուցչությամբ, այլև հանդես գա հրապարակայնորեն, գրի և ստեղծագործի: Նա քննադատում է այնպիսի կանանց, որոնք դպրոցում ավելի առաջադեմ և ջանասեր լինելով, քան տղաները, ավարտելուց հետո ասպարեզ չեն մտնում և կորչում են: Բանաստեղծը դատապարտում է ժամանակի բարքերն ու ոգին, որոնք ետ են մղում իգական սեռը, ծաղրում, արհամարհում նրա ուժերը: Նա միաժամանակ մեղադրում է այն կանանց, ովքեր, հաճախ քննադատությունից վախենալով, չեն գրում, մինչդեռ «Եթե կիները գրեն ճշտիվ ինչ որ կըզգան անվախ համարձակ, նորօրինակ և եզական գրականության մը ականատես պիտի ըլլա հասարակությունը»: Եվ այնուհետև. «Եթե կիները իրենց կամքի և հրաշալի զգայնության կարողությունը երևան բերեն գրականության մեջ, եթե ընտանեկան և ընկերական խնդիրներու մասին իրենց մասնավոր փորձությունը ցույց տան, ո՞վ պիտի համարձակվի հարցնել թե կիները ինչո՞ւ կը գրեն»:

«Որու շատ տրվեցավ, շատ պիտի պահանջվի անկե: Եվ հայ կինը` որուն բան մը չտրվեցավ գրեթե, երբ կը գրե, ինչ որ կըզգա կամ կը խորհե, պետք է ներողամտությամբ ընդունիլ զայն, բավական է, որ անկեղծության շեշտը և օգտակար ըլլալու նպատակը ունենա»:

Նյութը՝  Ք. Ա.-ի


Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված