Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարները Կոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿ Ուկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. Սիբիհա Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» 

Մեր քնարերգության Վահագնը՝ Պետրոս Դուրյան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Մեր քնարերգության Վահագնը» (լոււսանկարում` Պետրոս Դուրյանի իրական դեմքն է, որի պատմությանը ծանոթացեք այստեղ`  «Պետրոս Դուրյանի դեմքի վերականգնումը») հոդվածը, որը ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում:

Կան բանաստեղծներ, որոնք մի ամբողջ աշխարհ են վերապատկերում: Մեծ են կոչվում նրանք: Եվ իսկապես էլ մեծ են: Բայց, դժբախտաբար, շուտ են հնանում, որովհետև, բարեբախտաբար, նորանում է աշխարհը:

Կան բանաստեղծներ էլ, որոնք մի նոր աշխարհ են ստեղծում: Ե՛վ նյութն է իրենցը, և՛ ստեղծողն են իրենք: Այսպես՝ բարի և մենասեր սարդն է գործում իր ոստայնը, և անմակդիր մեղուն՝ իր մոմն ու ակնամոմը: Հետմահու դժբախներ են այդ կարգի բանաստեղծները. ոչ միայն հնանում են, այլև հետզհետե մոռացվում, որովհետև հիշողները պարտավոր չեն ապրել մի աշխարհում, որ անիրական է և կամ օտար:

Կան բանաստեղծներ էլ, որոնք ոչ աշխարհ են պատկերում, ոչ էլ աշխարհ ստեղծում: Նրանք բացում են իրենց աշխարհը: Եվ սրանք չեն մոռացվում, որովհետև չեն հնանում: Իսկ եթե հնանում են, ապա սոսկ այնքանով, որքանով հնանում է նաև առավոտը: Սրանք չեն հնանում, որովհետև նորացող կյանքը նորացնում է նաև սրանց, ինչպես որ նորանում են առավոտները:
Պետրոս Դուրյա՜ն...

Սա աշխարհ չպատկերեց: Եվ աշխարհ չստեղծեց սա:
Սա բացեց իր աշխարհը, որ իրենից հետո կոչվեց ու կոչվելու է իր իսկ անունով՝ դուրյանական:

Այդ աշխա՞րհը:

«Բույլ մը նայվածք, փունջ մը ժպիտ», «եթեր մը տրոփ», «եդեմ մը շունչ», - ահա այդ աշխարհը:
«Գիշեր մը սուգ», «անդունդ մ’հառաչ», «դժոխք մ’անեծք», - ահա այդ աշխարհը:

Ճիշտ է, որ հաճախ «խոսքն մեր հոգվոց անհունությունը կպղծե»: Բայց դուրյանական կոչված աշխարհի տերը ո՛չ ծանրալեզու էր՝ Մովսեսի պես, ո՛չ էլ պատրաստի պատվիրաններ կրկնող՝ Ահարոնի նման: Դուրյանի համար՝ «խոսիլ, հատնիլ է լոկ»: Եվ արդարև՝ նրա կյանքն այլ բան չէր, եթե ոչ խոսելով հատնել և հատնելով խոսել: Ուստի և «քուրա մը խոսք» էր այդ աշխարհը, «քուրա մը խոսք», որ դյութեց մեր սրտերը, դարձավ մեր խոսքը, ուստի և այդ աշխարհն էլ փոխարկվեց մեր աշխարհի:

Լուսին կար այդ աշխարհում, լուսին, որ Դուրյանի ժամանակներում թղթից էր սարքված: Նույնիսկ մեծ Պեշիկթաշլյանը չզորեց ազատվել այդ թղթակերտ լուսնից: Պիտի գար Դուրյանը՝ լուսնին... չքողարկելու «նուրբ ամպիկով»: Այդ պարտականությունը հաճույքով կատարում էին շատերը, բայց... «նուրբ ամպիկ»-ներն էլ թղթից էին: Պիտի գար Դուրյանը, որ լուսին քողարկած «նուրբ ամպիկ»-ից հետևցներ, թե դրանից.

«Ուսան թրքուհիք
Ծածկել իրենց դեմքն հաջաղով նրբաթել,
Անոր նման դժգույն ըլլալ ու դյութել»:

Այդ օրվանից վերջացավ թղթե լուսնի թագավորությունը թղթի վրա:
Այսպես էլ Դուրյանը կյանք վերադարձրեց գրքային աստղերին, որ նույնպես թղթե պլպլում ունեին:

Ձեռք վերցուցիք աստղերուն,
Սեր ուխտեցինք իրարու,
Դողդողացին աստղերն ալ
Մեր երդումեն ահարկու:

 Քիչ է՝ ասել, թե աստղերն այստեղ կենդանի են արդեն. աստղերին կրկնակի կյանք է պարգևված այստեղ:

Եվ միա՞յն այստեղ:

Շատ չբացազատվելու համար՝ գոհանանք վերհիշելով ևս մի տող. «Ելնել աստղերու սանդուղքն անալի»:

Թղթակերտ լուսինների և թղթափայլ աստղերի ժամանակաշրջանում հանճարը միայն կարող էր օգտվել պատկերավոր մտածողության այսպիսի եղանակից: «Ելնելով աստղերու սանդուղքն անալի» (այսինքն ալիքներից զուրկ - աստիճան չունեցող), սա այն «եթեր մը տրոփն» է, որով Դուրյանը կանխեց նրանց, ովքեր պիտի գային առնվազն կես դար հետո:

Գալիք սերունդներից հափշտակված մի տող է սա, և տարօրինակ ոչինչ չկա, որ Դուրյանի ժամանակակիցները նույնիսկ ընկալել չկարողացան այս պատկերը՝ կարծելով, թե «անալին» վրիպակ է: Եվ շտկեցին էլ այդ «վրիպակը». երկար տարիներ «անալի»-ն դարձած էր «անհալի»...
Մինչև չանցներ ամբողջ կես դար, ու չգար մեծն Վարուժանը, ո՞վ պիտի կարողանար գրել.

Նա իր շնչով զիս գոհ ընել կը կարծեր,

Բայց կ’արծարծեր, ո՜հ, իմ սիրույս բյուր կայծեր:

Եվ ո՞վ պիտի «սա օտար ժպիտները հուսաշող» համեմատեր այն «սուտ ծաղիկներ»-ին, որոնք ծածկում են «սոսկ սրտի անդունդը»:
Մինչև չանցներ անբողջ կես դար, ու չգային Մեծարենցն ու Տերյանը, ո՞վ պիտի կարողանար սիրածին գրկելիս զգալ, թե «թևերուս մեջ լույս մը, հով մը մարեցավ» կամ «ոգի մ’ անցավ սրտես, թողուց հոն ստվեր»:

Կենդանի մարմնի ընկալումը իբրև լույս ու հով, անիրական ոգու մարմնավորումն ու զգացումն այնպես, որ ստվեր թողնի այդ ոգին, - ահա այն հյուսիսահայաց և հարավահայաց դարպասները, որ մուտքերն են դուրյանական կոչված աշխարհի:

Եվ չարժե՞ ասել, որ նման աշխարհի տերը չէր կարող գոհանալ միայն լուսնի և աստղերի կենդանացումով: Դուրյանական աշխարհում, առաջին անգամ մեր նոր քնարերգության մեջ, կենդանացան կայծակն ու արցունքը, թավուտն ու առվակը, «առտվան շաղն» ու «իրիկվան բալ»-ը, փթիթն ու հոգին... իսկ կարմիր վա՞րդն ու կապույտ մանուշա՞կը:

Մոտավորապես հարյուր տարվա հեռավորությունից այսօր էլ Դուրյանը դիմում է մեզ մի հարցով.

Վարդը գարնայնի
Թե կույսին տիպար
Այտերուն չըլլար,
Ո՞վ հարգեր զանի:

Թե չը նըմաներ
Կապույտն եթերաց
Կույսին աչերաց,
Երկինք ո՞վ նայեր:

Հարցնում է մեզ Դուրյանը, և մենք՝ հարյուր տարի հետո էլ, պատասխանելիք բան չունենք, որովհետև մեզնից շատերն այսօր էլ վաճառականություն են անում թղթե վարդերով, մանուշակներով, եղնիկներով և...

Դուրյանի աշխարհում լճակ կա, և ի՜նչ լճակ: Եթե մի չար հրաշքով գոլորշիանան աշխարհի լճակները՝ Դուրյանի «Լճակ»-ով կարելի է վերստեղծել դրանք:

Նա մեզ, իր օրինակով, մտերմացրեց այդ «մելամաղձոտ լճակ»-ին, ինչպես նաև սովորեցրեց «գրավիլ, լռել ու խոկալ»: Դարձյալ նրանից սովորեցինք «խոկալ, սուզիլ, զմայլիլ սուտ»: Կրկին նրա խոսքերով՝ մեզ «փունջ մը բոց», փսփսաց. «Կուզե՞ս պաշտել հոգի մ’ անբիծ»: Նրա հետ մեկտեղ տառապեցինք «Երկնքի հիվանդությամբ», նրա հետ մեկտեղ գոչեցինք. «Ո՜հ, կայծ տվեք ինձ, կայծ տվեք, ապրիմ»: Նրա հետ մեկտեղ դարձած «շանթ մը դալկահար»՝ վեճ մղեցինք «Ոխերիմ աստծո» դեմ և հուսահատ մի պահի կարծեցինք, թե «Աստուծո ծաղրն է աշխարհն ալ արդեն...»:

Նյութը` Ք. Ա.–ի

 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Քննարկվել են Հայաստան-Միացյալ Թագավորություն համագործակցության զարգացման հեռանկարներըԿոնգոյում էբոլայից 4315 մահ է գրանցվել, հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 8900-ը. ՄԱԿՈւկրաինան շարունակում է հետախուզական տվյալներ ստանալ ԱՄՆ-ից. ՍիբիհաԱդրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջով
Ամենադիտված