Գյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄ Միրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետ Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ 

Պերայի ահռելի հրդեհն ամբողջովին այրեց երգիծաբանի վարձած փոքրիկ սենյակը

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հակոբ Պարոնյան. Կյանքը և հրապարակախոսությունը» (կարդացե՛ք նաև` «Միսիոներների քաղաքական նպատակների բացահայտումը «Թատրոն» երգիծական թերթում», «Հայ լրագրության ասպարեզը շատերին է գայթակղել ու դժբախտացրել` պչրոտ սիրուհու որոգայթներով»), գրքից մի փոքրիկ հատված:

Երկար չի տևում Ադրիանապոլսի (Ադրիանապոլսում երգիծաբանը ապրել է երկու տարի, աշխատում էր փոքր եղբոր մոտ) խաղաղ ու միապաղաղ կյանքը, որ հաճելի լինելով հանդերձ` հատուկ չէր երգիծաբանի անհանգիստ բնավորությանը: Ընտանեկան որևէ անախորժ վեճ, թե՞ Պոլսից կատարված մի առաջարկ` 1870թ. սկզբներին նորից նրան գցում են Բոսֆորի ափերը, մայրաքաղաքային խառնարանի մեջ:

Պարոնյանը դեռ պատանեկան տարիներից դրսևորել էր անկախ ապրելու, որևէ մեկից, անգամ հարազատներից կախում չունենալու վարքագիծ: Նա չի ցանկացել այս կամ այն անձնավորության հովանավորությամբ, խնամակալությամբ կյանքը քարշ տալ. դրա մեջ տեսել է մարդկային արժանապատվության կաշկանդում: Հասարակության անդամ մարդը, նրա համոզմամբ, անձամբ պետք է ուղի հարթի ու ընթանա այդ ճամփով, հաղթահարելով ամեն դժվարություն, չվախենալով պայքարից, մրցման ընթացքում ասպարեզ եկած թշնամիներից: Վարելով ինքնուրույն կյանք, նա չի դիմում որևէ մեկի օգնությանը, չնայած կային մարդիկ, որոնք շատ հարցերում կարող էին ձեռք մեկնել, քանի որ երեսուն տարիին մոտեցած երգիծաբանը դեռ չէր ճշտել իր ուղին: Ո՞րն էր արդարև այն բնագավառը, որին նվիրվելու էր Պարոնյանը: Նա փորձել էր դեղագործությունը, տոմարակալությունը, գրասենյակային ծառայությունը հեռագրատանը և եղբոր առևտրական հիմնարկում, փորձել էր և գրականությունը, երգիծանքը: Գոհ չէր մնացել և ոչ մեկից: Առաջինները նրա հոգուն ու մտքին ոչինչ չէին տվել, վերջինը` նրա գրպանին, որն այնպես էլ, մինչև կյանքի վերջը, մնաց դատարկ, հուսահատեցուցիչ չափով դատակ:

Այժմ երկրորդ անգամ նա Պոլիս էր գալիս դարձյալ առանց իմանալու, թե ո՛րն է լինելու ապագան: Նույն միջավայրն էր, ինչ մի քանի տարի առաջ, նույն մարդիկ, նույն խմբավորումները: Եթե հասարակական կյանքում որևէ բան փոխվել էր, ապա դա կատարվել էր հօգուտ պահպանողականների: Կառավարությունը ուժեղացրել էր խստությունները մամուլի և հրատարակչությունների վրա: «Արևելյան թատրոնը» փակվել էր: Սուլթանը նոր սահմանափակումներ էր առաջարկում Ազգային սահմանադրության համար, որը մեկ տասնամյակ առաջ այնքան ոգևորել էր, հույսեր ներշնչել ազատաբաղձ ժողովրդին: Բարձրագույն դռան հայ պաշտոնյաները` սուլթանի հլու կամակատարները, սարսափի էին մատնել առաջավոր մտավորականներին:

Մայրաքաղաքում երգիծաբանին որևէ լավ բան չէր սպասում, չնայած այս անգամ նա գալիս էր առավել հասունացած, նկատելի զարգացում ձեռք բերած, կյանքի լավն ու վատը ճանաչած: Ուներ շատ բան, չուներ ամենից կարևորը` որևէ հեռանկար, հակումներին համապատասխանող որևէ աշխատանք. իսկ դա ամենասարսափելին էր երեք տասնամյակի կյանքով հասունացած մտավորականի համար:

Կ. Պոլսի Պերա կենտրոնական թաղամասում նա վարձում է մի փոքրիկ սենյակ, տեղավորում իրերը, որոնում աշխատանք: Զարմանալի է, որ մոտ տասը տարվա գրական-հրապարակախոսական կյանքին ծանոթ Պարոնյանը չի բախում որևէ թերթի, թեկուզ իր համախոհների օրգանի դուռը, չի փորձում գրել, հանդես գալ մամուլում, հետաքրքրություն ստեղծել իր անվան շուրջ:

Ի լրումն ամենայնի` նրան առաջարկվում է այնպիսի մի պաշտոն, որը ոչնչով չէր առնչվում նրա ոչ գրական հակումների, ո՛չ համոզմունքների, ոչ նախասիրությունների հետ: Ֆրանսիական Հավաս հեռագրատանը գործակալության Կ. Պոլսի թղթակիցը խնդրում է աշխատել իր մոտ որպես թարգման: Դա շատ նպաստավոր էր տեղական լեզուներին անտեղյակ օտարականի համար, բայց ի՞նչ կտար այդ պաշտոնը թարգմանին, բացի ապրուստի որոշ հնարավորությունից: Ընդունում է նա առաջարկը, բայց հազիվ 1-2 ամիս աշխատած` թողնում:

Վրա է հասնում 1870 թ. ահռելի հրդեհը, որը մոխրի վերածեց Պերա կենտրոնական թաղամասը: Ամբողջովին այրվում է նաև երգիծաբանի վարձած փոքրիկ սենյակը իր գրքերով ու առօրյա գործածության իրերով: Հրո ճարակ են դառնում հազարավոր բնակելի տներ, հասարակական հաստատություններ` թատրոնական շենքեր, խմբագրատներ, դպրոցներ, հիվանդանոցներ: Աղետը ջլատում է անգամ շատ տոկուն ու լավատես մարդկանց, նրանց մատնում հուսահատության: Պարոնյանը բացարձակապես ոչինչ չուներ, թեկուզ մի անկյուն, որտեղ կարողանար գիշերները հանգիստ տալ իր հոգնաբեկ ու կազմալույծ մարմնին: Ժամանակակիցներից մեկը գրում է, թե այդ ծանր օրերին նա հարկադրված է լինում միառժամանակ աշխատել որպես տնային ուսուցիչ` մի հարուստ հայի ընտանիքում, ստիպված է լինում «տան վարժապետի խոնարհ պաշտոնը ընդունել խեղճ ամսականով մը, Պեշիկթաշ, Մանուկյաններու տան մեջ»:

Իհարկե դա էլ ժամանակավոր միջոցառում էր և չէր լուծում ապրուստի գորդյան հանգույցը: Իր գիտակցական ամբողջ կյանքում հարուստ դասի նկատմամբ ատելությամբ տոգորված Պարոնյանը չէր կարող հանդուրժել քաղքենիական գաղջ ու հեղձուցիչ մթնոլորտը, այն կենցաղն ու բարքերը, որոնք այնքան անխնա կերպով ծաղրվել էին «Ատամնաբույժն արևելյան» կատակերգությունում:

Նյութը՝  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Ադրբեջանի իշխող կուսակցությունը կոշտ է արձագանքել Էրդողանի խորհրդականինԳյումրիի Հաղթանակ զբոսայգում ծառահատումների դեպքով հաղորդում է ներկայացվել Քննչական կոմիտե․ ԲԸՏՄՄիրզոյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի իր գործընկերոջ հետԶինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-ից
Ամենադիտված