Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Երբ ներս մտավ հաղթահասակ ու ճերմակամորուս` խմբագրատունը կարծես լցվեց. Ղազարոս Աղայան

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Ստ. Զորյանի «Հուշերի գրքից» (կարդացե՛ք նաև՝ «Ծանոթ, անծանոթ գլխարկ էր բարձրացնում նրա առաջ. Ղազարոս Աղայան») մեկ փոքրիկ հատված:

Առաջին անգամ ես նրա իսկական խոսքը լսեցի մի ժողովում: Մոռացել եմ ի՛նչ խնդիր էր քննվում, ո՛վ էր նախագահը, հիշում եմ սակայն, որ Աղայանը նստած էր թումանյանի կողքին: Մոռացել եմ նույնպես, թե ո՛վքեր խոսեցին, սակայն հիշում եմ պայծառորեն, որ առաջին խոսողներից մեկը եղավ Աղայանը:

Վեր կացավ նա պատկառելի ու խրոխտ և սկսեց…

Ես երբեք չեմ տեսել այդպիսի խոսող` ոչ առաջ, ոչ հետո: Կարծո՞ւմ եք խոսքս վերաբերվում է նրա հռետորությանը, պերճախոսությանը: Ամենևի՛ն: Աղայանը հռետոր չէր. նա խոսում էր ուրիշ մի ձևով. ինձ համար բոլորովին նոր և օտարոտի: Ով էլ տեսներ նրան այդ պահին, այսինքն` խոսելու միջոցին, իսկույն կասեր, որ դա ուսուցիչ է և խոսում է ասես աշակերտների հետ` անառարկելի հեղինակությամբ, յուրաքանչյուր բառն ընդգծելով, որ լսողը լավ ըմբռնի … Ավելին. որպեսզի ունկնդիրներն իրեն սխալ չհասկանան` նա մատով օդի մեջ դնում էր ստորակետ, միջակետ և վերջակետ: Այնքան մշակված էին մանկավարժական շարժումները, որ զգում էիր անգամ, թե որտե՛ղ է դնում բութը:

Թվում էր` ոչ թե խոսում, այլ թելադրում է. և այնպես հստակ, որպեսզի ոչ մի թյուրիմացություն չպատահի:

Մանկավարժի պրոֆեսիան իր կնիքը այնպես ամուր էր դրել Աղայանի վրա, որ նա թե՛ վերաբերմունքով և թե՛ հոգեբանորեն մնացել էր ուսուցիչ` բառիս ամենալայն ու ամենադրական իմաստով:

Եվ ամենքն այդպես էլ ընդունում էին նրան ու հարգում, մանավանդ որպես ժողովրդի մարդու, որ լավապես իրազեկ է ժողովրդի կարիքներին ու պահանջներին: Նրա խոսքի մեջ միշտ զգացվում էր ժողովուրդը, այն հարազատությունը, որ արտահայտվում է յուրաքանչյուր բառի, ինտոնացիայի և մտահոգության մեջ: Նրան լսելով` զգում էիր, թե ինչո՛ւ Հովհ. Թումանյանը պետք է սիրեր նրան և ինչո՛ւ հոգով կապված էր այնպես:

Իր ելույթում Աղայանը գուցեև ճիշտ չէր լուսաբանում խնդիրը, գուցեև սխալվում էր, բայց ես այդ օրը սիրեցի նրան` իր հարազատ ինտոնացիաների, իր սրտացավ խոսքի համար:

Երկրորդ անգամ ես նրան լսեցի ավելի մոտիկից, ավելի մտերմական շրջանում, և դարձյալ խորապես զգացի նրա ժողովրդային հոգին և մեծ հեղինակությունը:

Այս անգամ եկել էր «Սուրհանդակ» թերթի խմբագրատուն, ուր ես թարգմանչի պաշտոն էի կատարում:

Երբ ներս մտավ հաղթահասակ ու ճերմակամորուս` խմբագրատունը կարծես լցվեց, և ամենքն իրար անցան: Խմբագիր Երիցյանը և Նար-Դոսը (որ թերթի ոճաբան-քարտուղարն էր) նրան ընդունեցին ակնածանքով և մի ընդգծված ուրախությամբ, որ պատիվ է արել այցելել իրենց:

- Իմացա հիվանդ եք եղել, պարոն Աղայան, - հետաքրքրվեց Երիցյանը հյուրին նստեցնելով:

Աղայանի ձայնը թավ էր, բայց ոչ ծերունական և ոչ հիվանդի:

- Այո, վերջին երկու տարին բնությունը մի քանի շաբաթով իր տուրքը պահանջում է ինձնից: Եվ ես տալիս եմ ճարահատ:

- Այդպես ամեն մեկս հիվանդանում ենք, - ասում էր Երիցյանը մխիթարիչ կատակով: - Իսկ երեխաները ավելի են շատ են հիվանդանում. ուրեմն երեխաները ավելի՞ մեծ տուրք են տալիս:

- Ոչ, Ասատուր, դու ինձ լավ չհասակացար, - և Աղայանը ուսուցչի պես բարձրացրեց մատը` միտքը բացատրելու համար: - Երեխայի հիվանդությունը կապ ունի նրա աճելու հետ: Ուրիշ խոսքով` հիվանդությունը իմ տարիքում` նախազգուշացումներ են, մահվան զանգեր:

Այդ ժամանակ Աղայանը յոթանասուն տարեկան էր: Ճիշտ է, արդեն լիովին ճերմակ, բայց տակավին առույգ: Շատերն այդ տարիքում նիհարում են, կռանում. բայց նա քայլում էր դիք ու կորովապինդ: Իսկ խոսում էր տարիքից ավելի խրոխտ` ուժեղ թավ ձայնով, որ միանգամայն համապատասխանում էր նրա մարմնեղ կազմին:

- Բայց թողնենք տխուր մտքերը, - ձեռը թափ տվեց Աղայանը: - Ասա տեսնեմ դուք ի՞նչ եք անում: Գործներդ հաջո՞ղ են:

Երիցյանը, շնորհակալություն հայտնելով, նկատեց, թե թերթի գործն ավելի հաջող կլինի, եթե ինքը` պարոն Աղայանը մեկ-մեկ հիշի «Սուրհանդակը» և հոդվածներ տա:

- Աշխատակցում եք «Հորիզոնին», իսկ մեզ մոռացել եք:

- Բայց եկել եմ ահա: Սա մոռացվո՞ւմ է, ախպերս, - վրա է բերում Աղայանը լայնաժպիտ:

Հետո պարզվեց, որ նա եկել էր հատկապես Նար-Դոսի մոտ` շնորհավորելու նրա նոր վեպը` «Պայքարը», որ այդ ժամանակ տպագրվում էր «Սուրհանդակում»:

- Սիրով կարդում եմ, - շարունակեց նա: - Թե ինչպես կվերջանա` չգիտեմ: Առայժմ դուր է գալիս ինձ. գրված է նուրբ լեզվով և նուրբ հոգեբանությամբ:

Նար-Դոսը ակներև ազդվում էր այդ գովքից. ամոթխած ժպիտը դեմքին պարզապես անհարմար էր զգում, որ այդ ծեր մարդը իր ոտքով եկել-բարձրացել է խմբագրատուն իրեն շնորհավորելու:

Աղայանը կարծես նկատեց այդ և շարունակեց.

- Լավ գործի համար պետք է ուրախանալ, սիրելիս, և դու, - դարձավ նա Երիցյանին, - շա՛տ լավ ես անում, որ այդ վեպը տպում ես թերթումդ: Լա՛վ ես անում: Թերթերը պետք է օգնեն գեղագետ գրողներին …

Նրա մտերմական խոսելակերպի մեջ ես դարձյալ զգում էի ուսուցչի վերաբերմունք. ուսուցչի, որն իր պարտքն է համարում ուրախանալ աշակերտի առաջադիմությամբ և պարտավոր է զգում քաջալերել լավը: Այս անգամ նրա տիրական նայվածքը թե՛ գոհունակ էր և թե՛ խրախուսական:

Եվ ինչպե՜ս էր այդ դերը հարմարում նրան. ոչ միայն իր տարիքին, ոչ միայն նահապետի իր արտաքինին, այլև իր բազմամյա մանկավարժի ոգուն, որ միշտ նախանձախնդիր է եղել հայ արվեստի ու լեզվի զարգացմանը:

Նյութը`  Ք. Ա-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված