Հայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին կիսամյակում աճել է 7,9%-ով Նահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն է Սեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվում Հայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգ Ոտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-ից Արարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվել Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿ Հիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆ Փրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներին Բիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև Հայաստանը Ծառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ Պուտին Սամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի 

Այսպես կարող էր գործել միայն մեծ քաղաքագետը. Պարույր Սևակը՝ Մեսրոպ Մաշտոցի մասին

Գիտություն և Մշակույթ

Ստորև ձեզ ենք ներկայացնում Պարույր Սևակի «Թրի դեմ գրիչ. Մաշտոցի սխրագործությունը» (կարդացե՛ք նաև՝ «Նրա շահած անարյուն ճակատամարտն ավելին էր, քան մեր սպարապետների փառավոր հաղթանակները») զեկույցից (ընդգրկված է նրա «Երկերի ժողովածու 3»-ում) մեկ փոքրիկ հատված, որը նա կարդացել է Մեսրոպ Մաշտոցի ծննդյան 1600-ամյակին նվիրված երեկոյին` Հայֆիլհարմոնիայի Մեծ դահլիճում։

Մաշտոցը, այո՛, հայ նշանագրերի գյուտարարը և հայ դպրության հիմնադիրը լինելուց առաջ, մեր մեծագույն քաղաքագետն է։
Չափազանցությո՞ւն կլինի արդյոք, եթե ասվի, որ քաղաքականության մեջ հայերս առանձին ընդունակություն չենք ցուցաբերել։ Ավելին. մեր և՛ հին, և՛ նորագույն պատմությունը լեցուն է հակառակն ապացուցող անջնջելի փաստերով և անշտկելի իրողություններով։ Այնքան շատ գործածելով «աջ»-ը, որից բարդվել ու ածանցվել են հարյուրավոր այլ բառեր ու դարձվածքներ՝ քաղաքականության մեջ մեր նախնիները գործել են մեծ մասամբ ձախ ձեռքով։ Ուստի և՝ ձախորդություններ, ձախավերություն, ձախողակություն... Եվ մեր քաղաքագիտական մտքի պատմությունը հիրավի արգահատելի կլիներ, եթե արձանագրած չլիներ մեկ-երկու հաղթանակ։ Բայց արդար լինենք և ավելացնենք, որ այդ մեկ-երկու հաղթանակի համար քիչ է թվում նույնիսկ այնպիսի ածականը, ինչպիսին է «մեծ»-ը: Այդ հաղթանակները բախտորոշիչ էին, վճռական։

«Որտեղ հաց՝  այնտեղ կաց»: Չի կարելի կասկածել, որ այս տխուր փիլիսոփայությանը մեր ժողովուրդը հասել է իր պատմության վերջին հազարամյակին, երբ ստիպված էր կրկնել «թափառական հրեա»-ի աննախանձելի բախտը։ Այս առածից առաջ դարեր շարունակ նա կրկնում էր մեկ ուրիշ իմաստություն, իմաստությունն այն հրեայի, որին դեռ չէր կպել «թափառական» մակդիրը. «Ոչ միայն հացիւ կեցցե մարդ...»։ «Ոչ միայն հացիւ», ոչ միայն մարմնով, այլ նաև ոգով, այլ նաև «բանիւ»։ Եվ ժողովուրդների ու ազգերի գոյության միակ երաշխիքը միայն հողը չէ կամ զորությունը։ Կան նաև այլ գործոններ, որոնք պակաս վճռական չեն։ Բաբելոնացիք ու ասորեստանցիք, խալդերն ու խեթերը չունեցան հրեաների ծանր բախտը՝ չկորցրեցին իրենց հողն ու հայրենիքը։ Նրանք կորան իրենց իսկ հողերի վրա, որովհետև ինչպես մարդիկ, այնպես էլ ժողովուրդները գոյատևում են «ոչ միայն հացիւ», այլ նաև «բանիւ»:

Եվ իսկապես էլ. ինչպես հնագույն, այնպես էլ նորագույն ժամանակներում աշխարհակալները իրենց հարևաններին ձուլում են ոչ միայն մեծությամբ ու զորությամբ, այլ նաև այն համընդհանուր-ընդհանրացնող գաղափարով, որ տարածում են այդ աշխարհակալությունները։

Եթե հույն-հռոմեական ու հին հայկական պանթեոնի տարբերությունը միայն անունների մեջ էր, ապա հայ-իրանական պանթեոնում այդ տարբերությունն էլ համարյա չկար։ Եվ, անտարակույս, խելացի էր Տրդատ Գ-ն, որ այդ համընդհանուր- ընդհանրացնող հեթանոսությանը կուլ չգնալու համար իրեն պատեց փշերով՝ Հիսուսի փշեպսակով։ Եվ պակաս խելոք ու հեռատես չէին նրա քրիստոնյա հաջորդները, որոնք երկու դար հետո տեսան ու հասկացան, որ համընդհանուր-ընդհանրացնող քրիստոնեությունը դարձել է նույնպիսի ահավոր վտանգ, ինչպիսին մի ժամանակ հեթանոսությունն էր։

Անկարելի է չափազանց ետ մնալ մարդկության ապրելակերպի և մտածելակերպի ընդհանուր աստիճանից. վաղ թե ուշ այդ աստիճանին են կանգնում բոլոր ժողովուրդներն ու ազգերը։ Քրիստոնեությունը չէր կարող չտարածվել ու չիշխել Հայաստանում։ Բայց քրիստոնեությունը, ինչպես նաև ամեն մի այլ մեծ ուսմունք, մի անաստառ վերարկու չէր։ Քրիստոնեությունն էլ ուներ իր աստառը, որ կոչվում էր հռոմեականություն կամ բյուզանդականություն։ Քրիստոսի մեկ կամ երկու «բնության»՝ նրա «մա՞րդ, թե աստուած» լինելու վեճի տակ Հռոմն ու Կ. Պոլիսը առաջ էին մղում այն քաղաքականությունը, որը բնորոշող բառն էլ ստեղծվեց դեռ այն ժամանակ՝ «իմպերիալիզմ»։ Քրիստոսի երկնային արքայությունը փաստորեն մի երկրային իմպերիա էր։ Եվ Քրիստոսի խաչը երկրից երկիր էր տարվում ոչ թե աղոթատեղիների գմբեթներին տնկվելու, այլ այդ երկրների անկախությունն ու ինքնությունը խաչելու համար։ Այդ խաչից խուսափելն անհնարին էր մանավանդ Հայաստանի համար, որովհետև աշխարհագրության չեղյալ աստծո կամքով Հայաստանն էր այն կենտրոնակետը, որի վրա խաչաձևվում էին հռոմեական երկար գայիսոնն ու պարսից հաստաբեստ մականը՝ ստեղծելով մի վիթխարի խաչ։

Տրդատը հասկացավ, որ իր ահեղ հարևաններին կուլ չգնալու համար ամեն մի փոքր ազգություն պիտի շեշտի իր տարբերությունը. հեթանոսությանը նա դիմագրավեց քրիստոնեությամբ։ Արդեն քրիստոնեությունն էր դարձել մի ընդհանրացնող վտանգ։ Անհնարին էր կրկին վերադառնալ հեթանոսության, մանավանդ որ պարսիկները դեռ երկու-երեք դար հետո միայն պիտի հեթանոսությունից իսլամին անցնեին։ Ուրեմն այլևս ինչպե՞ս շեշտել այն տարբերությունը, առանց որի անկարելի էր գոյատևել։ Եվ տրդատյան դարձից երկու դար հետո մեր նախնիք գտան այդ «ինչպես»-ը, որ մեր ազգային հին քաղաքականության հազվադեպ հաղթանակներից մեկն է։

Այժմ ծիծաղելի են թվում բոլոր հարցերն ու խնդիրները, որ քննարկում էին այն ժամանակվա միջազգային համագումարները՝ «տիեզերական ժողով»-ները։ Նազովրեցի համեստ հյուսնի՝ Քրիստոսի ծննդյան և իր համեստագույն մոր ծննդաբերության հարցը ալեկոծել էր ամբողջ քաղաքակիրթ կոչված աշխարհը։ Մարիամից ծնվածը աստվա՞ծ է, թե մարդ, Քրիստոսի մեջ աստվածային «բնությունն» ու մարդկային «բնությունը» միախառնված–ձուլվա՞ծ են արդյոք, թե՞ առանձին են. ըստ այսմ էլ նա «միաբնա՞կ» է արդյոք, թե «երկաբնակ»,- այժմ անհավատալի թվացող այս վեճով նազովրեցի համեստ հյուսնի և նրա առավել համեստ ձկնորս աշակերտների հաջորդները համաշխարհային կայսրություն էին ստեղծում իրենց համար։

Սխոլաստիկ մտքերն արյուն ու կյանք են արժենում այն թշվառ սերունդների համար, որոնք ժամանակակիցն են այդ մտքերի տարածման և նրանց շուրջ ծավալված վեճերի։ Հետագա սերունդները ծիծաղելով այդ մտքերի ու վեճերի վրա՝ վայելում են պտուղները միայն։ Կան ժամանակներ, երբ մարդ սպանելուց ավելի հեշտ բան չկա, մանավանդ երբ դրանով զբաղվում են վիթխարի պետությունները։ Մարդկությունը հենց այդպիսի մի ժամանակաշրջան էր ապրում։ Քրիստոսի մեկ կամ երկու «բնության» դատարկագույն վեճը խմորվում էր մարդկային հազարավոր կյանքերով և հունցվում էր ծով արյամբ։ Քրիստոսի մեջ մարդկայինի գոյության և չգոյության հարցով վիճարկվում էր բազմաթիվ մանր ու միջակ ժողո¬վուրդների գոյությունն ու չգոյությունը։

Կան պահեր, երբ մի «չէ՛» կամ «այո՛» ասելը հավասարվում է կյանքի կամ մահվան՝ վերանալով նույնիսկ հերոսությունից։ Այն ժամանակվա մեր «այո»-ն կամ «ոչ»-ը բախտորոշ նշանակություն ուներ։ Եվ մեր նախնիք ասացին՝ «ոչ»։ Եվ այսօր ոչինչ չասող «Քաղկեդոնի ժողով» և «միաբնակ» բառերը դարձան մեր հին պատմական գլխագրերից մեկը ...

Համաշխարհային նշանակություն ունեցող այս իրադարձությունը տեղի էր ունենում Մաշտոցի մահից ընդամենը 10-11 տարի անց՝ 451 թվականին։ Ծանո՜թ թվական. մերոնք կենաց ու մահու մարտ էին տալիս Ավարայրում՝ թերևս անտեղյակ, թե ի՛նչ նոր Ավարայր էր պատրաստվում Պոլսո այսօրվա թաղերից մեկում՝ Գատը-գյուղում, որ այն ժամանակ կոչվում էր Քաղկեդոն։ Մերոնք չէին մասնակցում քաղկեդոնյան ճակատամարտին, որովհետև ճակատամարտում էին Ավարայրում։ Մերոնք Ավարայրում չհաղթեցին, բայց նաև չպարտվեցին, որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ. Պարսկաստանը ստիպված եղավ Հայաստանից ետ կանչել իր Զրադաշտին, և հայը մնաց քրիստոնյա։

Մերոնք չէին կարող խուսափել Քաղկեդոնի ճակատամարտից, որտեղ նույնպես պիտի չհաղթեին, բայց նաև պիտի չպարտվեին, որ արդեն հաղթանակ էր և մեծ հաղթանակ. Հռոմը պիտի ետ տաներ իր ծուռ խաչը, և հայաստանցին պիտի իրեն կոչեր հայ քրիստոնյա... Այսօր, իհարկե, այս բառակապակցությունը զուտ, կրոնական է. այն ժամանակ «հայ քրիստոնյա» կոչվելով՝ մերոնք կարողացան համընդհանուրի մեջ մասնավորվել, համանմանության մեջ տարբերակվել. այդ համընդհանրությամբ ու համանմանությամբ կանխեցին զրադաշտական (ապա՝ նաև իսլամական) սպառնալիքը, իսկ այդ մասնավորմամբ ու տարբերակմամբ դիմադրեցին հույն-բյուզանդական համահարթիչ վտանգին:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Լուկաշենկոն Ռուսաստանին առաջարկել է դառնալ տարածաշրջանային համագործակցության «թրենդ ստեղծողը»Գաստրոէնտերոլոգը պարզաբանել է՝ արդյոք պետք է լվանալ ձվերը պատրաստելուց առաջՃապոնիայի վարչապետը վերահաստատել է ԿԺԴՀ-ի առաջնորդի հետ անձնական բանակցություններ վարելու իր պատրաստակամությունըԶելենսկին ժամանել է Մեծ Բրիտանիա և հանդիպել Վալերի ԶալուժնիինՀայաստանի տնտեսական ակտիվությունը առաջին կիսամյակում աճել է 7,9%-ովԶելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանը ցանկանում է ներգրավել ևս 30 հազար հյուսիսկորեացի զինծառայողիԹրամփի «չորրորդ ժամկետի» մասին հայտարարությունն անվանել են քաղաքական տրոլինգՆահատակության գիտակցությունը առաքինություն է, որի ճշմարտությունը Քրիստոսի ճանապարհն էԼրագրողը նոր մանրամասներ է հայտնել Կիևի մերձակայքում խոցված ռազմական ցուցահանդեսի մասինՌուսաստանի դեսպանը մեկնաբանել է Անդրեա Պիռլոյի նշանակման շուրջ ստեղծված իրավիճակըWSJ․ Թրամփը հետաձգել է Իրանի դեմ հարվածները՝ Patriot համակարգերի պաշարների մտահոգության պատճառովԷստոնիան ոստիկաններ և սահմանապահներ կուղարկի Լատվիա՝ ԵՄ արտաքին սահմանն ուժեղացնելու համարՄեծ Բրիտանիայի վարչապետը իր շանը չի տեղափոխի Դաունինգ սթրիթ՝ Լարի կատվի պատճառովՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն է սպասվումԹեհրանը կորոշի իր պատասխանը Կիևին իրանցի նավաստու մահվան կապակցությամբՀայաստանում նախատեսվում է սահմանել տեղումների խթանման և մառախուղի ցրման միասնական կարգԿրեմլը հայտնել է Պուտինի սպասվող հեռախոսազրույցի նոր մանրամասներըՈտքի՛ կանգնեք և պայքարե՛ք ձեր և ձեր զավակների ազատության համար․ Ավետիք Չալաբյանը՝ ՔԿՀ-իցՀնդկաստանի ԱԳՆ-ը կանչել է Ուկրաինայի դեսպանին՝ Սև ծովում նավի վրա հարձակումից հետոԱրարատի ողբերգական վթարի գործով երկու վարորդ է ձերբակալվելԲժիշկը բացատրել է՝ ինչի մասին կարող է վկայել գառան միս ուտելու անընդհատ ցանկությունըՊուտինը մեկնաբանել է Ռուսաստանի դեմ Արևմուտքի սահմանած պատժամիջոցները Հայկ Կոնջորյանի եղբորը՝ Ավետ Կոնջորյանին, բռնnւթյան ենթարկելու դեպքով ևս մեկ անձ է ձերբակալվել. ՔԿՀնդկաստանը Ուկրաինայի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Սև ծովում նավի վրա հարձակման պատճառովWP. Բայդենը նկատելիորեն տկարացել է մետաստատիկ քաղցկեղի դեմ պայքարի պատճառովՀիշե՛ք, որ ծխելու ցանկությունը սովորաբար տևում է ընդամենը 5–10 րոպե և անցնում է, եթե չծխեք. ԱՆԿոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլայի բռնկման հետևանքով մահացածների թիվը գերազանցել է 1400-ըՓրկարարները հայտնաբերել են մոլորված երեխաներինԲժիշկը զգուշացրել է մարզումից հետո ոչ ալկոհոլային գարեջուր օգտագործելու վտանգների մասինԲիշքեկում մեկնարկել է ՇՀԿ Մեդիայի կենտրոնների գագաթնաժողովը. ներկայացված է նաև ՀայաստանըԾառուկյանի ուղերձը՝ կալանավայրից. ՌԴ-ն չի պատերազմում, այլ պատասխանում է․ ՊուտինՀամացանցում քննարկել են Ելցինի 1993 թվականի արտասովոր կերպարըՍիեթլում տեղի ունեցած հրաձգության զոհերի թիվը հասել է երեքիԼիցքավորվող հեռախոսն օգտագործած դեռահասը մահացել է էլեկտրահարումիցՍամվել Կարապետյանը հայց է ներկայացրել ընդդեմ ԿԿՀ-ի Ռուսաստանը հայտարարել է Կրիվոյ Ռոգում Ուկրաինայի ռազմական լոգիստիկ կենտրոնին հարված հասցնելու մասինԼեհաստանի պաշտպանության նախարարը մեղադրել է Նավրոցկիին Ուկրաինային Patriot-ների մատակարարման վերաբերյալ ստելու մեջ«Արարատցեմենտը» ժամանակավորապես հանձնվել է պետության կառավարմանը Նորակառույցներից գնելու դեպքում օնլայն հնարավոր է գույքը ձեռք բերել, առանց նոտարի այցելության. Նանե Ղազարյան«Սա մարդու իրավունքների խախտում է»․ ԲՀԿ-ն նամակ է հանձնել Իրանի դեսպանինԿանայք 10 անգամ ավելի ժամանակ են ծախսում չվարձատրվող աշխատանքում, քան տղամարդիկ. ՋրբաշյանԵվրամիությունը պատժամիջոցներից բացառել է Ռուսաստանից ներմուծվող սամույրի մորթիներըԿանայք երկու դրույքով են աշխատում, շատ դեպքերում՝ չեն վարձատրվում, լուծումներ պետք է տանքՀիմնականում չվարձատրվող աշխատանքում ներգրավված են կանայքՓրկարարները Սուրբ Հովհաննես մատուռի մոտակայքում քաղաքացիներին օգնություն են ցույց տվել Խարդախների կեղծ ցուցմունքով կալանավորվել է Գագիկ ԾառուկյանըԻրանում արդեն իսկ կան որոշումներ, որոնք հերքում են Գագիկ Ծաուկյանին առաջադրվող մեղադրանքները«Վեոլիա Ջրի» աշխատակիցը խցանված դիտահորում աշխատանքներ կատարելիս վրաերթի է ենթարկվել․ մանրամասներ 2 խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական հարաբերությունները. Իվետա ՏոնոյանԹեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցությունները չեն շարունակվում
Ամենադիտված