Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Քննադատում էին, մեղադրում մեսրոպյան ուղղագրությունը փոփոխության ենթարկողին. Մանուկ Աբեղյան

Գիտություն և Մշակույթ

 Ինձ համար յուրահատուկ համալսարան դարձավ տպարանը, - գրում է Գառնիկ Ստեփանյանը իր «Տպարանական աշխարհը և տպարանի հետ կապված ականավոր մարդիկ» հուշերում: Տարբերությունն այն էր, որ մինչդեռ համալսարանի որևէ ֆակուլտետում սովորողը լսում էր որոշ մասնագիտության պրոֆեսորների, այստեղ տպարանական աշխարհում կապված էինք հայ մշակույթի, գիտության տարբեր բնագավառների բազմաթիվ մարդկանց հետ: Մեկը գնում էր, մյուսը գալիս էր: Լսում էինք, մեր գրեթե բոլոր գրողներին, արվեստի աշխատողներին: Ով տպագրվում էր, նա կամա ակամա գործ պիտի ունենար մեզ հետ (Կարդացե՛ք նաև՝  «Վաստակաշատ բանասերը, արվեստաբանը, գրողը. Գառնիկ Ստեփանյան»):

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հոդվածներ և հուշեր» գրքում զետեղված` «Մանուկ Աբեղյան» հուշից մեկ փոքրիկ հատված:

Հայագիտության այս հսկայի հետ նույնպես ծանոթացա տպարանում` գրաշարական աշխատանքի անցնելուս երկրորդ տարում:

Աբեղյանի մասին լսել էի երիտասարդ տարիքում, երբ Հունաստանի որբանոցներից մեկում` Խալքիլիսում էի, հազիվ 14 տարեկան: Ներկա էի եղել մեր ուսուցիչների զրույցին, որտեղ կարծիքներ էին հայտնվում Հայաստանում կիրառվող նոր ուղղագրության մասին: Բոլորն էլ խստորեն քննադատում էին, մեղադրում մեսրոպյան ուղղագրությունը փոփոխության ենթարկողին, դարերով բյուրեղացած ուղղագրության վերափոխումը համարում սրբապղծություն:

Հետագայում, երբ որպես գրաշար աշխատում էի Կահիրեում, Երվանդ Օտյանից, Վահան Թեքեյանից, Միքայել Նաթանյանից և ուրիշներից ավելի հաճախ էի լսում դժգոհություն նոր ուղղագրության դեմ:

Երբ Հայաստան եկա, լսեցի լավ բաներ Աբեղյանի մասին, իմացա, որ նա սովորական մարդ չէ, այլ հայագիտության ականավոր ներկայացուցիչներից է: Հետագա տարիներին դրանում ավելի համոզվեցի, երբ լույս աշխարհ եկան նրա «Հայոց լեզվի տաղաչափությունը», «Հայոց լեզվի տեսությունը», «Հայ հին գրականության պատմության» երկու հատորները:

Բայց այս բոլորով հանդերձ, Աբեղյանի ուղղագրությունը մեր ականավոր հայագետներից ու բանասերներից ոչ մեկի սրտովը չէր, իսկ ոմանք համառորեն մերժում էին այդ ուղղագրությամբ գրքեր տպագրել, ինչպես Հրաչյա Աճառյանը:

Աբեղյանի գործի հետ ավելի շուտ ծանոթացա, քան անձի հետ:

Տպարանում աշխատելու հենց առաջին օրերին շարում էի Երևանի պետական համալսարանի «Տեղեկագրերը»: Այնտեղ, ի թիվս այլ արժեքավոր հետազոտությունների, տպագրվում էր Մանուկ Աբեղյանի «Հին գուսանական ժողովրդական երգեր» աշխատությունը:

Մինչ այդ` ես հայ միջնադարյան գրականության մասին գաղափար անգամ չունեի: Այժմ գուսանական այդ գեղեցիկ գրականությունն իմ առաջ բացում էր ամբողջ հրապույրը, թաքնված գանձերը: Մեջբերումներն այնքան շատ էին, դրանց տրված բացատրություններն այնքան հմտալից ու գիտական, որ կարծեք լսում էի համալսարանական մի դասախոսություն, որտեղ արտացոլված էր պատմական անցյալն իր հոգևոր գանձերով, կենցաղային մանրամասներով, սիրող կողմերի փիլիսոփայական խոհերով, կյանքի ընկալման յուրահատկություններով:

Դա աշխարհիկի զգացողության հաղթանակն էր միստիկական գաղափարախոսության, վարքագրական գրականության հանդեպ, որի մասին որոշ բան գիտեի գեթ եկեղեցական երգերից, աղոթքներից:

Խոստովանում եմ, այդ տարիներին իմ ընթերցած ոչ մի այլ աշխատություն ինձ վրա չի թողել այն տպավորությունը, որ թողել է Մանուկ Աբեղյանի հետազոտությունը: Հիմա որքան էի ուզում ծանոթանալ այդ մեծ մարդու հետ, խոսեի, կարծիքներ փոխանակեի, որքան այդ թույլ պիտի տար իմ ամոթխած բնավորությունը:

Եկավ այդ օրը:

1932 թ. վերջերից երկու թե երեք գրաշարներով շարում էինք Աբեղյանի «Հայոց լեզվի տաղափաչությունը»: Շատ էր մասնագիտական. գրեթե ոչինչ չէի հասկանում, բայց զգում էի, որ տեսական այնպիսի աշխատություն է, որի նմանը մի ուրիշը չպիտի կարողանար գրել և չգրեց մինչև մեր օրերը:

Մի օր, ցերեկային ընդմիջմանը, ճաշարանից վերադարձել էի գրաշարանոց և անցել աշխատանքի: Մենակ էի ամբողջ բաժնում: Ականջիս ընկավ միալար ինչ-որ քրթմնջոց: Նայեցի շուրջս: Ոչ ոք չկար: Ձայնը գալիս էր շատ մոտիկից, գլուխս բարձրացրի և նայեցի տառարկղի մյուս կողմը … Զարմանքս մեծ եղավ, երբ այնտեղ տեսա տառարկղի մոտ կանգնած, ոչ շատ բարձրահասակ մի մարդ: Ձեռագիր մի էջ բաց արած` ոտանավորներ էր կարդում յուրահատուկ հանգավորումով. յուրաքանչյուր վանկի համար մատներով խփելով Երմոնյայի տառարկղին, որը նույնպես շարում էր նրա գիրքը:

Դժվար չէր գուշակել, որ եկել է մեզ մոտ և սպասում էր մեզնից մեկնումեկին:

Մոտեցա բարևեցի: Ակնոցը շտկեց, գլուխը բարձրացրեց: Պետք չեղավ փոխադարձ ծանոթացման: Նա գրքի հեղինակն էր, ես` գրաշարներից մեկը: Դեմ առ դեմ կանգնած էի հայերենի ուղղագրությունը փոփոխող, նաև հայ հին գուսանական երգերի մասին սքանչելի աշխատություն գրող Աբեղյանի հետ:

- Չի ստացվել, քանի դեռ ուշ չէ, հազիվ մի քանի մամուլ է շարվել, պետք է անպայման փոխել, - ասաց բամբ ձայնով առանց հաշվի առնելու, որ ես գլխի չէի ընկնում, թե ինչը չէր ստացվել և ինչը պետք է փոխել:

Մեկ-մեկ գրաշարանոց էին գալիս բանվորները: Եկավ նաև բաժնի վարիչ Վահրամ Մանուկյանը և մոտեցավ նրան: Երևում էր, որ արդեն ծանոթ էր, հարցրեց, թե ինչ է ցանկանում պրոֆեսորը:

Աբեղյանը կրկնեց նույն նախադասությունը և բացատրեց միտքը: Հիմա ես էլ հասկացա: Տաղաչափական տակտի մասերը տպագրական առկա նշաններով արտահայտելու համար նախօրոք որոշել էին շեշտի ինչ-որ տեսակներ, որոնք հիմնականում մեր շեշտի և բութի օգտագործումով էր լուծված: Համաձայն չէր դրան: Բութը առհասարակ նպատակահարմար չէր, իսկ շեշտը, ասաց, պետք է պահել տակտի միայն շեշտված մասի համար անշեշտ մասի համար պետք է գտնել մի նոր միջոց:

Աբեղյանը առաջարկեց կանչել տպարանի տեխնիկական դիրեկտոր Էփրիկին: Երկար վիճեցին, կանգ առան մի առաջարկի վրա, որ Էփրիկը լավագույն էր համարում: Որոշվեց մի քանի տասնյակ «Օ» ոչնչացնել` վերևի մասը կտրելով և օգտագործել երկամանակ կամ երկամասնյա տակտերի համար:

Կանչեցին ձուլարանի վարիչ Մելիտոսին և առաջարկեցին լրացուցիչ ձուլել հարյուրից ավելի «Օ»-եր և գլխատել բոլորին: Գլխատել բառի վրա ծիծաղեցինք բոլորս, նաև Աբեղյանը: Գլխատված այդ Օ-երը օգտագործեցին տարբեր տակտերի համար, տարբեր դասավորությամբ:

Աբեղյանի այս գրքից, ինչպես ասացի, ոչինչ չէի հասկանում: Ռիթմ, շեշտ և ամանակ, յամբական ոտանավորներ, անապեստյան ոտանավորներ, համաշեշտ ոտանավորներ և այլն:

Բայց ինձ հետաքրքրում էին կատարված մեջբերումները: Հեղինակը լայնորեն օգտագործել էր միջնադարյան տաղերգուների գործերը` Գրիգոր Նարեկացի, Ներսես Շնորհալի, Գրիգորիս Աղթամարցի, հայրենները, հայ նոր գրականությունից տասնյակ գրողների չափածո երկերը: Արևմտահայ գրողները ինձ քիչ թվացին. կային օրինակներ Մ. Պեշիկթաշլյանից, Պ. Դուրյանից, Ղ. Ալիշանից, Ա. Չոպանյանից: Ինձ չբավարարեց արևտահայ հատվածը գուցե այն պատճառով, որ այնտեղ բացակայում էին արևմտահայ չափածոյի երկու ականավոր դեմքերը`  Դ. Վարուժանը և Սիամանթոն:

Հարցրի Չոփուրյանին: Բացատրեց, թե իրեն անհրաժեշտ եղած ոտանավորներն է օգտագործել:

«Տաղաչափության» առաջին մամուլներն եմ ես շարել: Հազիվ 8-10 մամուլ շարված` ինձ հանձնարարվեց այլ աշխատանք: Ավարտեցին գրաշարներ Երմոնյան և Տրիբունը: Անկախ այդ փաստից, սպասում էի, որ Աբեղյանը մի օրինակ «Տաղաչափություն» կնվիրի ինձ: Չնվիրեց ոչ մեկիս: Դա մեզ դուր չեկավ, քանի որ շնորհակալություն հայտնելու ուրիշ եղանակ չկար, բացի այդ ազնիվ միջոցից, և մենք սովոր էինք ու սպասում էինք մեր օրինական գնահատմանը` շարված գրքի մի օրինակին` հեղինակի մակագրությամբ, մի բան, որ անում էին բոլոր հեղինակները` Մանանդյանից սկսած մինչև Ե. Չարենցը:

Նյութը՝  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված