Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներին ՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետ Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներ NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրա Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբ «Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբ Միրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ» Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում է Միրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորությունները Էդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետ Երեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրել Գյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրը 

Աշխարհում 400 հոգի ուներ այդ բառարանից, մեկը ես էի

Գիտություն և Մշակույթ

Բանասեր, արվեստաբան, գրող Գառնիկ Ստեփանյանը մեծանուն հայագետ Հրաչյա Աճառյանի նվիրյալ աշակերտն էր, իսկ հետագայում` մտերիմ բարեկամը:

Աճառյան- գիտնականի աշխատաոճը, անմնացորդ նվիրումը գիտությանը, փաստերի կատարյալ ճշգրտությունն ու հավաստիությունն իր համար պարտադիր պայման էր: Աճառյանը ջերմ սիրով էր կապված Գառնիկ Ստեփանյան- ուսանողի հետ ու բազմիցս ասում էր, թե ինչքան է ափսոսում, որ վերջինս չնվիրվեց լեզվաբանությանը:

Ստեփանյանը հաճախ էր լինում Աճառյանի տանը: Նրա կյանքի հետ կապված բազմաթիվ հարցեր տալիս, պատասխանները գրի առնում:

Մի անգամ շատ դրվագներ պատմելուց հետո, կնոջը` տիկին Սոֆիկին ասել է.

- Գիտե՞ս ինչու եմ այսքան մանրամասն պատմում, որովհետեւ գիտեմ, որ Գառնիկն ուզում է իմ մասին գիրք գրել: Ես էլ եմ ուզում, որ իմ մասին ինքը գրի:

Ստորև ձեզ ենք ներկայացնում Գառնիկ Ստեփանյանի «Հոդվածներ և հուշեր» (Կարդացե՛ք նաև՝ «Ինձ նման ծերունիներին մեկ թագավորները, մեկ էլ գրաշարները կարող են իրենց «ոտը բերել». Հրաչյա Աճառյան», «Վաստակաշատ բանասերը, արվեստաբանը, գրողը. Գառնիկ Ստեփանյան») գրքից Հրաչյա Աճառյանին նվիրված հուշից մեկ փոքրիկ հատված:

«Արմատական բառարանի» շարվածքը կանոնավոր առաջ էր ընթանում: Որոշ լեզուների տառեր չունեինք, ինչպես` ասորերեն, չինարեն, ճապոներեն և այլն, դրանց փոխարեն դրվում էին լատիներեն համապատասխան հնչյունը: Բայց պատահում էր, որ պետք էր լինում բառի պատկեր պահել, երբ այն գաղափարագիր էր: Այդ դեպքում հարկադրված մոտավոր նմանությամբ սարքում էի` խարտոցելով, իրար միացնելով տարբեր տառեր: Նման մի գաղափարագիր էր պահանջում պահլավերեն «մահիկ» բառը: Ես այն պատրաստեցի արաբերեն մի քանի տառեր կտրտելով և իրար կպցնելով: Չգիտեմ ինչ ստացվեց, բայց Աճարյանը հավանեց:

Մի առավոտ սրբագրությունները հանձնելիս հարցրեց.

- Դու համալսարանի լեզվագիտական բաժնո՞ւմ ես սովորում:

- Այո, - պատասխանեցի:

- Լեզվաբանություն սիրո՞ւմ ես:

- Այո:

- Ուրեմն կցանկանա՞ս ունենալ «Արմատական բառարանը»:

- Իհարկե ցանկանում եմ, բայց ինչպե՞ս:

- Թանկ է և սպառված: Առաջին հատորներից բոլորովին չի մնացել, վերջին հատորներից մի քանի օրինակ պահել են`  արտասահման ուղարկելու համար: Ուրեմն պիտի մտածենք ձրի ստանալու մասին:

- Վեց հատո՞րն էլ:

- Վեց հատորն էլ:

- Չեմ հասկանում:

- Որ բացատրեմ կհասկանաս: Գիշերը մտածել եմ և գտել միջոցը:

«Արմատական բառարանն» ունենալու գաղափարը խանդավառեց ինձ: Առհասարակ գրքերի մոլի էի, և ահա գրքերի գիրքը` «Արմատականը» ձեռք բերելու մասին էր խոսվում:

- Հնարավո՞ր է, - հարցրի ուրախ:

- Կարծում եմ հնարավոր է, վաղը ավելի որոշակի կասեմ:

Այդ օրը համալսարանում բոլոր ընկերներս գիտեին, որ ես «Արմատական բառարան» եմ ունենալու: Բարի նախանձով էին նայում: Ամենից շատ Էդուրարդ Աղայանն էր հետաքրքրվում ու հարցնում, թե ի՞նչ ճանապարհով եմ ստանալու: Նա դա համարում էր անհնարին: 9000 էջանոց ապակետիպ հազվագյուտ մի գիրք ձեռք բերելը հրաշք է, ասում էր: Նույնիսկ ունեցողները միանգամից չեն գնել, տասը տարվա ընթացքում մաս-մաս վճարելով վերցրել են, հավաքել, կազմել տվել:

Լսարանում երկար քննարկեցինք հարցը, ամեն մեկը իր կարծիքն էր հայտնում: Մեկն ասում էր, թե երևի Աճառյանը մի ավելորդ օրինակ ունի, ցանկանում է նվիրել: Մյուսն ասում էր, թե գուցե մեկնումեկը էժան ծախելու է, Աճառյանը պիտի գնի և նվիրի: Այսպես անվերջ:

Հաջորդ օրը նա ուրախ-ուրախ ասաց.

- Գործը գլուխ եկավ, գնանք:

- Ո՞ւր:

- Մելքոնյան ֆոնդի գրասենյակը` պրոֆ. Հովհ. Հակոբյանի մոտ:

«Արմատական բառարանը» տպագրվում էր Մելքանյան ֆոնդի հրատարակությամբ: Նրանց գրասենյակը գտնվում էր Կուլտուրայի տան, այժմյան Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի թատերական բաժնի տեղում:

Պրոֆ. Հակոբյանը մեզ ընդունեց սիրով, աթոռ առաջարկեց: Նա ինձ ճանաչում էր վաղուց: Կանչեց փոքրիկ աչքերով, նիհարավուն մի երիտասարդի. կարծեմ անունը Խաչիկ էր, ասաց.

- Ընկերոջը տար պահեստ, թող ջոկի «Արմատական բառարանի» մամուլները:

Խաչիկի հետ միասին գնացինք պահեստ: Բաց արեց դուռը, ասաց.

- Ջոկիր: Սրանք ավելորդ մամուլներ են, ոչ մի հատոր լրիվ դուրս չի գա, հնարավոր է, որ 9000 էջից մի 300-ը պակաս լինի, ոչինչ, յուրաքանչյուր հատորում 50-100 էջ:

Նոր միայն հասկացա, թե ինչ ճանապարհով էի ունենալու բառարանը: Պետք պիտի լիներ պակաս էջերը արտագրել նույնությամբ, ինչպես արտագրել էր Աճառյանը ապակետիպով բազմացնելու համար:

Հայացքս գցեցի մինչև առաստաղ հասնող թղթի դեզերի վրա: Չհուսահատվեցի: Ունենալու էի աշխարհիս ամենահետաքրքիր բառարաններից մեկը, որի մասին ֆրանսիացի ականավոր լեզվաբան Ա. Մեյեն ասել էր. «Ոչ մի լեզվի համար չկա այսքան ճոխ, այսքան կատարյալ ստուգաբանական բառարան»: Այս տողերը կարդացել էի իմ շարելիք հատորի վերջին էջերում:

Գործի անցա: Տաժանելի աշխատանք էր: Տարիների փոշու տակ թաղված հազարավոր մամուլներ պետք է աչքի անցկացնեի, վերցնեի մեկ-մեկ հատ: Թե աշխատում էի, թե սովորում, ե՞րբ էի անելու այս գործը: Տպարանից վերցրի ինձ հասանելիք արձակուրդը, որոշ դասերից էլ բացակայում էի: Պատահում էր, որ վաղ առավոտյան մտնում էի պահեստ, այնտեղ մնում մինչև երեկո, ցերեկը մի կտոր հաց ու պանրով գոհանում: Որքան մեծանում էր իմ ջոկած մամուլների թիվը, այնքան մեծանում էր ուրախությունս, կարծեք գանձեր էին, որ շարվում էին առաջս:

Երբ բոլորը նայեցի, ընտրածս մամուլները կապեցի պարանով, շալակեցի ու մեծ դժվարությամբ տարա Կոնդ, թափեցի հատակին, վերջնականապես դասավորեցի. առաջին հատորից 160 էջ էր պակասում, մյուս հատորներից` ավելի քիչ, ընդամենը պետք էր արտագրել 650 էջ:

Աշխատանքիս արդյունքը զեկուցեցի Աճարյանին: Նա գոհ մնաց: Նորից միասին գնացինք Հով. Հակոբյանի մոտ, այս անգամ այլ խնդրանքով. այն ժամանակ հեռախոս չկար, որ զանգահարելով գործը վերջանար: Ամեն ինչ ոտքով էր ... Աճարյանը այս անգամ էլ խնդրեց 100 թերթ մաքուր թուղթ, որպեսզի դնենք պակաս տեղերը, հետո կամաց-կամաց արտագրեմ:

Այդպես էլ եղավ: Իմ սուղ միջոցներով կազմել տվեցի բառարանի 6 հատորները` յուրաքանչյուրը բաժանելով 2 մասի: Ստացվեց 12 գեղեցիկ գիրք:

Սկզբում արտագրում էի Աճարյանի տանը, նրա անձնական օրինակից, ինքն էլ հետևում էր, խորհուրդներ տալիս: Անծանոթ լեզուների տառերը գրեթե նկարում էի: Հետո երկուսս էլ համոզվեցինք, որ այդ ձևով տարիներ պիտի տևի իմ աշխատանքը:

- Ես քեզ համար կճարեմ մի օրինակ, կարտագրես, կվերադարձնես, - ասաց մի օր: Շատ ուրախացա: Հիմա տանն էլ կարող էի արտագրել:

Կատարեց խոստումը: Հրատարակչությունից ժամանակավոր օգտագործման համար վերցրեց «Արմատական բառարանի» առաջին հատորը, հանձնեց ինձ: Արտագրում էի սև տուշով, ամեն կերպ աշխատելով նմանվել բնագրին, որքան հնարավոր էր:

Մի օր էլ համալսարանում արտագրեցի` ազատ ժամերիս: Տեսավ Աճարյանը.

- Եզան աշխատանք է, ծանր, հոգեմաշ, այսպիսի աշխատանք մենակ ես կանեմ, մեկ էլ դու:

Հպարտ էի այդ գնահատականի համար, ավելի հպարտ, որ վերջապես ունենալու եմ «Արմատական բառարանը»: Աշխարհում 400 հոգի ուներ այդ բառարանից, մեկը ես էի, և այդ` շնորհիվ Հրաչյա Աճարյանի. կարո՞ղ էի դրանից ավելի թանկագին նվեր պատկերացնել:

Նյութը`  Ք. Ա.-ի

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զինծառայող է վիրավորվել. Բաքուն կոշտ պատասխանել է թուրք պաշտոնյաներինՄԻՊ ներկայացուցիչները ՔԿՀ-ում առանձնազրույց են ունեցել հացադուլի մեջ գտնվող Աշոտ Բադալյանի հետՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին բախվել են «BMW»-ն և «Volkswagen»-ը․ կան վիրավորներԷրդողանը Սաուդյան Արաբիայի թագաժառանգին աջակցություն է հայտնել NASA-ն փորձում է կանխել վտանգավոր կայծերը Լուսնի վրաNYT. ԱՄՆ-ն հրաժարվում է զիջումների գնալ Ուկրաինային՝ նավթավերամշակման գործարանների վրա հարձակումները դադարեցնելու պահանջներից հետոԿանանց Հայաստանի Մ-19 հավաքականը որակավորման փուլն ավարտեց հերթական խոշոր պարտությամբԻսրայելը Հունաստան է վերադարձրել անօրինական ճանապարհով արտահանված 22 հնագույն իր«Նկատողություն» և «խիստ նկատողություն» տեսակի կարգապահական տույժ է նշանակվել 2 դատախազի նկատմամբՖրանսիայում ավագ դպրոցի և համալսարանի ուսանողները կազմակերպեցին 360 բողոքի ցույցերՄիրզոյանը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների մասին․ «Ապագայում կորոշենք՝ ամուսնանում ենք, թե ոչ»Ուկրաինան՝ առանց զենքի ու Starlink-ի՞․ Իրանը սպասում է հարվածների, ՆԱՏՕ-ն սպառնում էՄադյարը առաջարկել է Հունգարիայի խորհրդարանում ներդնել ալկոհոլի և թմրանյութերի թեստավորումՄիրզոյանը հանդիպել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հետ․ քննարկվել են առևտրային կապերի ընդլայնման հնարավորություններըԷդվարդ Կարապետյանը նշանակվել է Երևանի քննչական վարչության պետԵրեմ Սարգսյանին Գագիկ Ծառուկյանին առնչվող վարույթից հեռացնելը ոչ իրավաչափ ճանաչելու դատարանի որոշման դեմ դատախազությունը բողոք է ներկայացրելԳյոբեքլիթեփե. պատմությունը փոխած հնավայրըՔննարկվել է արցախցիների կարգավիճակի հարցը. Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ ԼուկաշենկոԹրամփ. ԱՄՆ-ը չպետք է վերացներ Իրանի ղեկավարությանըՉինաստանում տարօրինակ ընտանեկան պատմություն, բլոգերի վրա հարձակված հսկա պիթոնՖրանսիական համալսարանների 90 տոկոսի գործունեությունը խափանվել է զանգվածային բողոքի ցույցերի պատճառովԳեղարքունիքում հանքից մալուխներ ու անջատիչներ են գողացել․ երկու տղամարդ է ձերբակալվելԱրարատի մարզում բախվել են ՊՆ-ի «ՈւԱԶ»-ն ու «Վոլգա»-ն․ կան տուժածներԱՄՆ սենատոր. Վաշինգտոնը ոչ միայն Կիևին է փոխանցում հետախուզական տվյալներ, այլև ստանում է դրանքԳյումրիի պետական երաժշտական քոլեջում կաշառքի գործով 8 անձ է ձերբակալվելՖրանսիայում բողոքի ցույցերի սկսվելուց ի վեր վիրավորվել է 147 դպրոցի աշխատակիցԻսպանիայի թագավորը գահ բարձրանալուց հետո առաջին անգամ ժամանել է ՍեուտաՀՀ ՊՆ պատվիրակությունը Վաշինգտոնում մասնակցել է AUSA ամենամյա ցուցահանդես-համաժողովի բացմանը«Հրազդանի կիրճը պետք է դառնա քաղաքացիների հանգստի գոտի, ոչ թե օլիգարխների հավաքատեղի». ՔՊ«Հերոսների նկարները ջնջող և պատմությունն ուրացող քաղաքական ուժ եք». ՍուքիասյանՀրազդանի կիրճի ծրագիրն ամբողջական չէ․ պետք է բարեկարգվի նաև Երևանի լճի տարածքըՀռոմի պապ Լեոն լքել է Վատիկանը և տեղափոխվել հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՇինարարների փողոցի կրպակները քանդում եք, իսկ Հրազդանի կիրճի օբյեկտներն ինչո՞ւ չեք քանդում.ընդդիմադիրՄիրզոյանը բարձր է գնահատել ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման հարցում Գերմանիայի աջակցությունըՏասնյակ հազարավոր մարդկանց շահը վեր է մի քանի տնտեսվարողի շահից. ապամոնտաժումների մասինԿլիչկոն Զելենսկուն մեղադրել է քաղաքապետարանի վրա անհիմն ճնշում գործադրելու մեջԾաղկաձորին կվճարվի 9,6 միլիոն դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել էԵՄ-ն հոկտեմբերի 15-16-ը կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Սև ծովում նավերի վրա հարձակումների հարցըԵգիպտոսը հայտարարել է Սաուդյան Արաբիային օգնելու պատրաստակամության մասին՝ հուսիթների դեմ պայքարումԵրևանցու կյանքը թանկանում է, իսկ քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերը՝ բարձրանումԶինծառայող է վիրավորվելՀանձնառու ենք ՀՀ-ի հետ ռազմավարական գործընկերության ամրապնդման հարցում․ ԱՄՆ դեսպանատունոեԳրադարանների գրքերի գնման հարցում փողերի լվացման կասկած ունեմ․ ՄելիքյանՄոտ 60 մտավորականներ և արվեստի գործիչներ հանդես են եկել Անդրանիկ Թևանյանի ազատության պահանջովԳասպար Տերտերյանն ու Մարտիկ Պետրոսյանը Մ23 ԱԱ-ի եզրափակիչում ենՄուլտի Ուելնեսսի էժան փաթեթներ քաղաքապետարանի աշխատողների համա՞ր․ ԶարոկյանԽոշոր հրդեհ՝ «Լեվազ» շինանյութի խանութի պահեստային հատվածում. կրակն ու ծուխը տեսանելի են մոտ 1 կմ-իցՀՀ կառավարական ինքնաթիռը հինգ ամիս անց վերադարձել է Հայաստան․ «Հետք»ՊԵԿ-ը տեղեկացնում է էլեկտրոնային ստորագրության imID համակարգում առկա խնդիրների մասինԵրևանում նշել են Էրիվանի բերդի գրավման 199-ամյակը
Ամենադիտված